իմ ճանաչածներից էլ 50 ից 2–ն են ՍՍ ին ձայն տվելՈչ մի փղ էլ չեն տալիս համոզված մի եղիր որ երիտասարդների մեծ մասը ԼՏՊ-ին է ձայն տվել, իմ ճանաչածների 45 տոկոսը ՍՍ-ին է ձայն տվելմնացածնել մեծամասնությունը Լևոնին
ուղղակի մի հատ հասարակ բան կա, ետ մեծամասնությունից հիմնական մասին եթե հարցում լինի ընտրություններից առաջ չէին ասի որ Լևոնին են սատարում, որովհետև ինչ ինչ վախի մթնոլորտ ներկա իշխանությունները կարողանումե ն ստեղծեն
անկապ տեղը շառի մեջ խի մտնենք , ինձել հարցնեին ես չեի ասի, իսկ ՍՍ ին ձայն տվողները մտածելու բան չունեն
դրանից էլ գալիսա ետ աստղաբաշխտական թվերը
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
When life gives you lemons, make lemonade
Ժող ջան, ի՞նչ կա Ազատության հրապարակում, ամեն բան նորմալ է՞...
Չեմ ուզում նմանվել մարդկանց մեջ վախ գցողներին, բայց գրում եմ էն, ինչ իմ աչքերով տեսա ու ինձ անհանգստացրեց.
տուն գալիս տեսա ավելի շատ ոստիկանական մեքենաներ Օպերայի շրջակայքում` Պրոսպեկտի կողմից, քան սովորաբար...
իսկ առավոտյան, երբ դասի էի գնում, Բաղրամյանով մեծ աղմուկով մի քանի մեքենա էին իջնում, որոնց մեջ մեկ բեռնատար ամբողջությամբ փշալարեր էր բարձված, իսկ երկու ավտոբուսը լի էին զինվորներով, բեռնատարի վրա գրված էր "Ոստիկանության զորք"...... ես շատ վախեցա, թեև մենակ էն փաստը, որ էդ ամենը ուղեկցվում էր մեծ աղմուկով, արդեն խոսում է միայն մարդկանց աչքին էդ ամենը ցույց տալու, վախեցնելու մասին... ամեն դեպքում էսօր մի քիչ ավել անհանգիստ եմ, ավելի զգույշ եղեք, ես էլ կփորձեմ պոկվել տնից երեկոյան կողմ
Հ.Գ. երեկ միայն ցերեկը Էնիփրայի հետ եղա հրապարկում, Ռեալիստին խոստացա ավելի ուշ էլ երևալ, էն էլ Նարեկացիից նորից "տարան" տուն![]()
Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 28.02.2008, 15:56:
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Էս բոլորդ իմ ծանոթ երիտասարդներին հայլուրված համարեցիքվայ բայց ինչ լավն եք ժողովուրդ, ինչ համախմբցած եք, քիչա մնում միանամ ձեզ
![]()
ափսոս մի ուրիշ հարցի շուրջ չեք միավորվել
![]()
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Բա, սենց էլ բան կլինի...![]()
ժողովուրդ, չգիտեմ` գնա՞մ հրապարակ, թե՞ չէ... էլի երեկվա նման է՞ անցնում օրը...
որևէ նոր բան չկա՞... գոնե մի հետաքրքիր բան կազմակերպեն էդքան խելացի "առաջնորդները"...
... իսկ ոստիկանները հո չե՞ն շատացել......
խնդրում եմ, եթե տեղեկություն ունեք, գրեք, տեսնեմ ինչ եմ անում...
Ավելացվել է 7 րոպե անց
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ԼՐԱԳՐՈՂԻ ՎՐԱ
[15:29] 28 Փետրվարի, 2008
Այսօր Ազատության հրապարակում ոստիկանները հարձակվել են ՚Առավոտՙ եւ ՚Չորրորդ իշխանությունՙ թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի վրա եւ խոչընդոտել նրա աշխատանքը: Շամշյանի վրա հարձակվողն ու նրան սեռական բնույթի հայհոյանք տվողը ոստիկանության փոխգնդապետ Արայիկ Պետրոսյան էր, որը հայտնի է լրագրողների վրա բազմաթիվ հարձակումններ գործելով: Ի դեպ, նա էր մի քանի ամիս առաջ հարվածել ՚Չորրորդ իշխանությունՙ թերթի լրագրող Գոհար Վեզիրյանի գլխին:
Այսօր Գագիկ Շամշյանի վրա նա հարձակվել է` դժգոհելով, թե Շամշյանը իր լուսանկարներում միշտ անհաջող պահեր է որսում: ՚Ասում Է` սպասում ես դեմքներս ծամածռվի, ձեռքներս հետեւներիս տանենք, որ նկարեսՙ,-պատմեց Գագիկը: Արայիկ Պետրոսյանը իր խոսքն ավարտել է հայհոյանքով, իսկ Շամշյանից համապատասխան պատասխան ստանալուց հետո հարձակվել է նրա վրա, պատռել նրա բաճկոնը, վնասել դեմքը եւ փորձել ձեռքից խլել ֆոտոխցիկը, ինչը նրան չի հաջողվել: Փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանին է միացել նաեւ մեկ այլ ոստիկան` գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը:
՚Մելքոնյանի մականունը Բազազ է: Ոստիկանի պատիվը արատավորելու համար նա 1996թ.-ին հեռացվել է համակարգից : Այդ մասին ժամանակին հայտնեց նաեւ ՚02ՙ շաբաթաթերթը եւ համանուն հաղորդաշարը: Նա այդ ժամանակ Մաշտոցի շրջանի ոստիկանության պետի տեղակալն էր եւ գումար էր տվել, որ իրեն պետ նշանակեին: Այդ մասին մի կին հայտնեց, որ Մելքոնյանը իրեն փող է տվել, որ միջնորդի եւ բարեխոսի նրան ոստիկանապետ նշանակելու համարՙ,- ասաց Գագիկ Շամշյանը: Լրագրողը նաեւ տեղեկացրեց, որ հոդված է գրել, թե ինչպես գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը համակարգից հեռացվելուց հետո զբաղվել է այլուրի բիզնեսով եւ ասաց.՚Հիմա վերականգնվել է եւ շարունակում է ծառայություններ մատուցել իշխանություններինՙ:
Ի դեպ, այսօր Ազատության հարապարակի տարածքում ավելացել է ոստիկանների թիվը: Ոստիկանության մեքենաները միմյանցից 10 մետր հեռավորության վրա շրջապատել են հրապարակը: Ոստիկանության մեքենաները փակել են Ազատության հրապարակ տանող մուտքի ճանապարհները եւ այն անհատներին, որոնք մեքենայով սնունդ են բերում հանրահավաքի մասնակիցներին,թույլ չեն տալիս մտնել տարածք: ՚Դա խնդիր չէ, սնունդը կարող ենք ձեռքով տեղափոխել հրապարակՙ,- ՚Ա1+ՙ-ին ասաց հանրահավաքի մասնակիցներին սնունդ մատակարող անհատներից մեկը: Այդ պահին նրա կողքին կանգնած ոստիկանության աշխատակիցը, որը հրաժարվեց ներկայանալ, ասաց.՚Լավ, երեկոյան, կթողնենքՙ:
http://a1plus.am/amu/?page=issue&iid=58503
...աաաաա... խնդրում եմ, տեղից ինֆորմացիա ո՞վ ունի...
Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 28.02.2008, 17:04: Պատճառ: Գրառման ավելացում
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
ժողովուրդ.... մի վախեցեք ոչինչ էլ չի լինի.....
Արշակ ջան, Հայլուրը այսօր այնպիսի պրոպագանդա է անում, որ ուղղակի հավատալ դժվար է: Մեր դասարանում... մեծ մասը (ոչ միայն աշակերտներ), հետս խոսելուց Հայլուր են մեջբերում: Ասում եմ ախր ոնց եք հավատում Հայլուրին, ասում են "մենք չենք հավատում....", բայց համարյա բառ-առ-բառ Հայլուր են մեջբերում: Հեռուստատեսությունը շատ ավելի հզոր զենք է, քան պատկերացնում ենք: Շատ ու շատ ողջամիտ մարդիկ չեն զգում, թե ոնց են ընկնում դրա ազդեցության տակ....
Մյուս կողմից, հասկանալի է... դժվար է հավատալ, որ կարելի է միտումնավոր այդպիսի պրոպագանդա անել: Ինձ որ մի քանի տարի առաջ ասում էին ՆԱՏՈն ռմբակոծում է Սերբիան և անմեղ մարդիկ են զոհվում, ես չէի կարողանում հավատալ, ինչպես կարող էր "աշխարհի խաղաղության երաշխավոր" ՆԱՏՈն անմեղ մարդկանց մահվան պատճառ դառնալ: Հիմա շատերի համար դժվար է հավատալ, ինչպես կարող է "լրատվություն հաղորդելու կոչված" Հայլուրն ու մյուսները զբաղվեն անբարոյական հակաքարոզչությամբ.....
Լրիվ համաձայն եմ հետդ,իմ մոտ էլ են ըտենց դեպքեր շատ պատահում:Հիմնականում Երևանից դուրս քչերն են տեղյակ,թե ինչ է հիմա կատարվում Ազատության հրապարակում,իրանց թվումա,թե մի 100-200 հոգի հավաքվել բողոքում են: Իսկ հեռուստատեսությունից լսածին չիմացողը միշտ էլ հավատումա:
Ու վատը էնա,որ այդ ամեն ինչը ընտրություններից հետո չի վերջանում:
Այ օրինակ եթե դու լուրեր լսես մենակ Հայլուրից կպարզվի,որ մեր երկրում օրը մի 10 000 հատ աշխատատեղ ա բացվում,մի 10 հոգու օրական տուն-մուն են տալիս և այլն... մի խոսքով Հայաստանը արդեն Եվրոպայից անցել ա ամեն ինչով![]()
Հ2-ի մասին ընդհանրապես խոսք չկա
Բայց վատն էնա,որ Ա1+ն ու նրա նման մի երկուսն էլ հակառակ ծայրահեղությունն են,չեմ հասկանում վերջը էս երկրում մի հատ նորմալ լրատվամիջոց կա?կամ լավ տենց չտամ հարցը,երբևէ լինելու ա?
![]()
Ժողովուրդ Ալիզիկը (Ծովինար), բոլորին բարևում ա, Բյուրիկին էլ պաչում
![]()
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ!
Ազատությոան Հրապարակից
Նորմարդ
Հատուկ Ակումբի համար![]()
Երեկ ես էլ հետաքրքրություն համար գնացել էի Ազատություն հարապարակ: Այն, ինչ տեսա, ցնցեց ինձ:Սրա վերջը լավ բան չի հուշում
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ