Ես էլ եմ ընդունում,որ շատ քաղաքական գործիչներ ուղղակի աբիժնիկ են ԼՏՊից ու դրա համար էլ կպած դեմ են արտահայտվում նրան,ու ճիշտն ասած չեմ էլ մեղադրում էդ գործիչներին,որովհետև իրանք Լևոնի դեմքը տեսել են ի տարբերություն մյուսների:
Եթե կարծում ես,որ Լևոնը միավորեց ժողովրդին,ապա շատ ես սխալվում ու եթե վերջին նորություններին ծանոթ չես տեղեկացնեմ,որ ազգի մեծ մասը(համենայն դեպս Լևոնականներից շատ) կոկորդները չխնայելով գոռում կոչ են անում չերկպառակտվել,ուղղակի հլը չենք միավորվել ու ձեր նման ցույցեև չենք անում(կազմակերպման հարց է):Ազգը միավորվեց 1988 թվին,այ դա էր միավորումը,իսկ սա լրիվ հակառակ պատկերն է`երկպառակտվում է:
Մի բան էլ կա որ ցավոք,բայց պիտի համաձայնվեմ քոհետ հարգելի Galatea`
և սա ոչ թե մյուս քաղաքական գործիչների ապաշնորհությունից է գալիս,այլ նրանից,որ այս երկրում նախագահ դառնալ ցիվիլ ճանապարհներով անհնար է. պիտի ունենաս հզոր կրիմինալ ընկերներ,փող և այլն...
Ավելացվել է 17 րոպե անց
Այո ԼՏՊն այս դեպքի հետ չունի ուղղակի կապ,բայց փոխարենը ունի մեծ անուղղակի կապ`
Էլ ինչ նախագահ,եթե իր մարդկանց էլ չի կարողանում հսկել,չէր ստացվում Վանոյինը հսկել թող հեռացներ պաշտոնից,զրկեր պատգամավորական մանդատից,բայց նա "թքած ուներ ժողովրդի վրա,թքած ուներ Վանոյի կործանած բոլոր մարդկանց հարազատների ու երեխաների վրա",նրա համար ավելի կարևոր էր Վանոն քան այս բոլոր մնացածները:Եթե սխալ եմ ուղղեք ինձ անպայման:Հենց Լևոնի խոսքերից,բխում է,որ նա ետ է բերելու Վանոյին ու ինչ երաշխիք,որ այս ամենը չի կրկնվի? Միթե հետո էլ եք ասելու-"Լևոնը չի վերահսկում Վանոյին ու ինքը կապ չունի,ինքը անմեղ է"?
Էջանիշներ