Ինձ հետաքրքիր է, երբ եք դուք վերջապես հասկանալու, որ Լեւոնը ոչ թե ամենահարմարն է այլ ՄԻԱԿՆ է, որ.
1. Մյուս թեկնածուների պես ձայներ կորցնելուց հետո(ներկայիս կառավարող ջեբկիրների միջոցով) որոշեց չթողնել, որ դա այդպես հեշտ մարսեն: Մենակ նույն դուդուկը չկլկլացնեք, որ ընտրակեղծիքն ինքնա ստեղծել առաջինը մեր երկրում: Ստեղծելա-չի ստեղծել` դրա դեմ հիմա միայն ԼՏՊ-ն է պայքարում:
2. Լեւոնը միակ քաղաքական գործիչն է, որ այս ամենի սկզբում հայտնվեց, ասաց 3-4 նախադասություն եւ երկրում ստեղծվեց քաղաքական դաշտ: Այն ինչ տասը տարի է չկար:
3. Ցույց տվեք ինձ հիմա քաղաքական ասպարեզում ներկա, գործող մեկի, այլընտրանքային մեկին, որը կարող է տասնյակ 1000-ավոր մարդկանց 7-8 օր շարունակ պահել Ազատության հրապարակում: Մեկին գոնե:
Ես հասկանում եմ, որ այս ամենը բկին է կանգնած մի շարք քաղաքական աբիժնիկների, որոնց համար անտանելի է այդ փաստը, որ ԼՏՊ-ն հերիք չի հետ եկավ, մի հատ էլ կարողացավ ժողովուրդ համախմբել: Բայց որ դա հրաժարվում են ընդունել ու հասկանալ երիտասարդներ, որոնց հետ շնչում եմ նույն օդը, ուրախանում եմ նույն ուրախություններով, ունեմ միեւնույն խնդիրները` անկեղծորեն զարմացնում ու մեկ-մեկ էլ զվարճացնում է
Մենք ունենք ՄԵԿ հնարավորություն եւ ՄԵԿ շանս մաքրել երկիրը թմրամոլ, խաղամոլ, հղփացած ու ամեն մի սրբություն վաճառած վերնախավից: Եթե հիմա դա բաց թողեցինք` վայ մեզ ու մեր երեխաներին, որ ապրելու ենք Հայաստան կոչվող բդեշխությունում:
Էջանիշներ