Վազգենը լավ Շվեյցարիայի նախագահ կլիներ, կամ Հայաստնի, բայց 500 տարի հետո/հուսով եմ/: Գնար աշխատանքի ու ժամը 4-ին գնար տուն, ընտանիքի մոտ: Իսկ այսօրվա գերքրեականացված Հայաստանում, որտեղ առաջին դասարանցուց, մինչեւ հոգեւորականները քրեական կոդեքսներով են ապրում, նա հաղթելու եւ իր արդար եւ մաքուր գաղափարները առաջ տանելու ոչ մի շանս չունի:
ՀՀ նախագահ դառնալու համար ԹԱՓ է պետք: Չգիտեմ ինչ կատեգորիա է այդ թափը, բայց փաստն այն է, որ Վազգենը զուրկ է դրանից, քանի որ 1996թ. ստանալով ձայները 100 տոկոս նա այդպես էլ չկարողացավ զբաղեցնել նախագահի աթոռը:
Ի դեպ այդ ժամանկ ես քաղաքականապես շատ ավելի ակտիվ էի քան այսօր: 12 տարեկան էի ու Վազգենի բուկլետներ էի բաժանում ավանում:![]()
Էջանիշներ