Մոդերատորական Չնայած ես այս բաժնի մոդերատորը չեմ, բայց արդեն անտանելի է դառնում կարդալը փոխադարձ վիրավորանքներն ու առավել ևս՝ սպառնալիքները Կամ գրառում արեք, երբ կոնկրետ քննարկելու ասելիք կա, կամ էլ հնարավորինս զսպեք ձեզ, երբ ուզում եք սեղմել Կատարել գրառում կոճակը:
Ամեն մեկն էլ ունի քաղաքական իր կողմնորոշումը, ու եթե մարդ կա, որ զուսպ է, դա բնավ չի նշանակում, որ չի կարող վիրավորել կամ քննադատել, թեկուզ և «միամտաբար»:
Ակումբցիներ, մի փոքր կոռեկտ եղեք ու դրսևորեք հարգալից /բարդ է իհարկե ոմանց համար, հասկանում եմ/ վերաբերմունք միմյանց ու միմյանց նախապատվություների հանդեպ:
Քաղաքակիրթ մարդ ենք վերջապես թե չէ...