Սմբատ Այվազյանին էլ ձերբակալեցին.
http://a1plus.am/amu/./?page=issue&iid=58207
Սմբատ Այվազյանին էլ ձերբակալեցին.
http://a1plus.am/amu/./?page=issue&iid=58207
Դե ամեն դեպքում պետք ա ճշտել, եթե իրոք այս վերջին մեկ շաբաթվա բացակաների հիմքով են հեռացրել, պետք ա դրան լուրջ արևագանք տրվի հենց ուսանողության կողմից
Настоящее счастье - это когда говорят: "Так не бывает!"
Վերջին խմբագրող՝ Dragon: 24.02.2008, 15:49:
հա, ու դրա համար էլ մտածում եմ որ մեր մոտ հեռացումները դժվար լինեն դասադուլի համարREAL_ist ջան չլնի քո դեկանը Ղազինյան ա՞:
հ.գ.
միատ նամակներդ ստուգի![]()
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
ԼԵՎՈՆ, ՆԱԽԱԳԱՀՙ` ԿՈՉԵՐ ՓԱՐԻԶՈՒՄ
[14:42] 24 Փետրվարի, 2008
Փարիզի ոստիկանապետի կողմից արտոնված 4- ժամյա բողոքի ցույց է տեղի ունեցել երեկ Փարիզի հայկական դեսպանատան արջեւ, որին մասնակցել են մոտ 30 տարբեր տարիքի, մասնագիտության տեր ՀՀ քաղաքացիներ:
Պաշտոնական բողոք-նամակ է հանձնվել հյուպատոս պրն Վահրամյանին, որը թե նամակը, թե մասնակիցներին ընդունել է պատշաճ կերպով: Ցույցի ընթացքում ուսանողների կողմից հնչել են հետեւյալ հայտարարությունները. նրանք չեն պատրաստվում իրենց գիտելիքները ներդնել մի երկրում, որտեղ իշխում է անօրինականությունը եւ որ պայքարելու են մինչեւ վերջ Հայաստանում օրինականության եւ ժողովրդավարության վերականգնման համար:
Մարդիկ վանկարկում էին ֆրանսերենով` ՚Լեւոն, նախագահՙ: ՚Ցույցից հետո եղան մի քանի տասնյակ զանգեր, մարդիկ ցանկանում են միանալ մեր շարժմանը եւ առաջարկում իրենց օգնությունը: Այժմ պլանավորվուն են հետագա անելիքներըՙ,-՚Ա1+ՙ -ին հայտնեց ցույցի մասնակից Ժիրայր Թորգոմյան
Լավ ամեն ինչ հասկանալի է, բայց գոնե զիբիլանոց չսարքեն: էրեկ մի պահ անցա, ամբողջը ոնց որ սովետաշենի զիբիլանոցը լիներ: Հասկացանք միտինգ, միտինգ...
Ես էլի իրանց կողմից եմ, բայց հիգիենան պահպանել ա պետք:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ձերբակալել են նաեւ Արամ Կարապետյանին: Ըստ ականատեսների` Էրեբունի շուկայի մոտ նրա ձեռքերը ոլորել են եւ տարել անհայտ ուղղությամբ: Ենթադրվում է տարնում են 6-րդ վարչություն:Մանրամասները ավելի ուշ
http://a1plus.am/amu/./?page=issue&iid=58209
եթե դժվար չի մեկդ ստեղ տեղադրեք, թե չե ֆրինետից չի բացում
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Երեկվա և այսօրվա գրառումները չեմ կարդացել: Պարզապես շարունակում եմ արտահայտել կարծիքս:
Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, նման է համաճարակի: Ակամայից Քամյուի «Ժանտախտ» վեպն եմ հիշում: Այնտեղ կարծեմ ժանտախտը ֆաշիզմի խորհրդանիշն էր: Իսկ հիմա ես դա նույնացնում եմ լևոնականության հետ: Նույն մարդը, որը մի քանի օր առաջ Լևոնին հայհոյում էր, այսօր Ազատության հրապարակում «Լևո՛ն, Լևո՛ն» է գոռում: Ու չես հասկանում, թե ինչու հանկարծ այդպես փոխվեց, սկսեց պաշտպանել Լևոնին: Կասեք առաջնորդը նա է: Հիշեցնում եմ, որ Հիտլերն էր առաջնորդ, հիշեցնում եմ, որ այն ժամանակ էլ բազմաթիվ տաքարյուն երիտասարդներ հետևում էին նրան, ինչպես այսօր՝ Լևոնին: Իսկ հետևանքները բոլորդ էլ գիտեք:
Ես գնալով ավելի եմ զզվում Լևոնից: Ինչպե՞ս կարող եմ հետևել նրան, երբ նա ինձ, իմ ընտանիքին ու շատերին «տականք» է անվանում: Եթե դա ասեր Ազատության հրապարակում կանգնած ցանկացած մարդ, ես ոչինչ չէի ասի, բայց հասկանու՞մ եք: Շարժման առաջնորդն է իրեն չմիացածներին տականք անվանում:
Դեռ երկու օր առաջ Մանվելի ջոկատները զինված, պատրաստ են եղել հեղաշրջման: Չգիտեմ, թե ինչու դա տեղի չի ունեցել: Ու լավ է, որովհետև զոհեր կլինեին, ու շա՜տ:
Հիմա արդեն զայրույթս ու տխրությունս իջել է, սկսել եմ ծիծաղել: Ձերբակալել են Գագիկ Ջհանգիրյանին (ոչ թե առևանգել, ինչպես դուք կլսեք/լսում եք այլ աղբյուրներից): Ձերբակալման ժամանակ փորձել են դիմադրել, որի հետևանքով մի ոստիկան վիրավորվել է: Դրանից հետո Ջհանգիրյանին ծեծի են ենթարկել: Լա՛վ են արել: Մի՞թե այս մարդու հրահանգով չէր, որ մի ժամանակ շատ ուրիշներին էին ծեծում:
Սուքիասյանների ընտանիքը փորձել է փախչել Հայաստանից: Ինչու՞: Էլ չե՞ն հավատում իրենց առաջնորդին:
Ժողովուրդը ԱԺՄ-ի մոտով անցնելիս գոռում է «Վազգե՛ն, դավաճա՛ն», իսկ հաջորդ վայրկյանին. «Մանվե՜լ, Մանվե՜լ»: Համեմատե՛ք այս երկու մարդկանց: Մոռացե՞լ եք, թե ով է Մանվելը: Մոռացե՞լ եք Էջմիածնի ահ ու սարսափին: Ու մարդիկ նրա՛ անունն են վանկարկում:
Իսկ իշխանությունները չեն շտապում: Սպասում են, թե ինչ կլինի հետո: Ճիշտ են անում: Այս օրերին դեռ շատ բան կիմանանք:
Ե՛ր, շատ ճիշտ ես: Ես ինքս եմ ականատես եղել լուրի զարգացմանը: Սկզբում զանգում, ասում են, թե հեռացել են Հայաստանից: Մի քանի ժամ անց զանգում, ասում են, թե սուտ է, Սուքիասյաններն իրենց տանն են: Քիչ անց արդեն ճշտված, հավաստի տեղեկություններով զանգ. Սուքիասյանները գնացել են օդանավակայան, այնտեղ ասել են, որ հեռանաք, ավելի վատ կլինի, հետ են գնացել տուն:Երեկ եւ այսօր լուրեր էին տարածվել, թե Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ընտանիքով հեռացել է Հայաստանից: Խաչատուր Սուքիասյանն այս պահին գտնվում է Ազատության հրապարակում
Մեկ էլ իմ գրառումը պետք է ուշադիր կարդայիր.
Սուքիասյանների ընտանիքը փորձել է փախչել Հայաստանից: Ինչու՞: Էլ չե՞ն հավատում իրենց առաջնորդին:
Ժողովուրդ, մենակ իմանաք Ս.Այվազյանը ով է:
Ժամանակին ադամանդի գործարանը թալանեց, հետո որպես հարկային տեսչության նախարար անհրաժեշտ գիտելիքներ չդրսևորեց և աշխատանքից հեռացվեց: Ամբողջ կյանքում ձգտել է լինել այնպիսի մարդկանց թիմում, ինչպիսին են Վ.Սարգսյանը կամ Ռ.Քոչարյանը և նա եղել է ՀՀՇ-ն քննադատողներից մեկը, իմ նշած երկուսին դուր գալու համար, բայց անհրաժեշտ տաղանդ չունենալու և իր ուզած տեղում չհայտնվելու պատճառով անցել է ընդիմության շարքերը, պաշտոն ստանալու հույսով:
Ուրախ գրառում:
Ե՛ր, հաստատ սուտ չեն: Տեղեկատվության էն աղբյուրները որ ես ունեմ, ո՛չ Հայլուրն է, ո՛չ Ա1+-ը, ո՛չ էլ լևոնի անմիջական հայտարարությունները:Որովհետև ՍՈՒՏ են էդ լուրերը, եթե տենց բան լիներ ես հաստատ կիմանաի
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ