Ժողովուրդ, չեք պատկերացնում, թե ինչ էր կատարվում օպերայում: Երեկվանից ավելի շատ մարդ կար, վրանների քանակը տասնապատկվել էր, հավաքվածները միասնական ուժ էին դարձել, տարիքով մարդիկ հրճվում էին տեսնելով երիտասարդների ոգևորությունը, իսկ Հայաստանի երիտասարդությունը համախմբվել էր մեկ ընդհանուր գաղափարի շուրջ - ազատության և արժանապատվության:

Հարգանքներս ֆորումի բոլոր անդամներին, ովքեր անտեսելով ցուրտը գիշերում են օպերայի հրապարակում, եթե կարողանայի, ես էլ անպայման ձեզ կմիանայի:

Հաղթելու ենք, մեր գործն արդար է: ՀԻՄԱ, ՀԻՄԱ, ՀԻՄԱ!