Հա, ճիշտ ես ասում անցյալի մասին...
չէ, բայց էսօր չեմ... չեմ ՈՒԶՈՒՄ հավատալ դրան... չեմ կարող ասել, որ չեմ հավատում, որովհետև որևէ հիմք չունեմ ոչ հավատալու, ոչ չհավատալու... ուղղակի ուզում եմ լավը տեսնել... ես չեմ պատկերացնում, որ էսօր էսքան մարդ հավաքելով` վաղը կթողնի նրանց... դրա համար առնվազն 1-2 տարի է պետք... եթե 1-2 տարի անց ինքը որոշի կոտրել ժողովրդին, ճիշտ ես, կկրկնվի ամեն բան, որովհետև մեր հիշողությունը շատ կարճ է... բայց էսօր էս ժողովրդին պետք է հավատալ, որ մի բան փոխում է... ինձ թվում է, էդ շատ մեծ բան կտա մեզ...
երբ 2003-ին վրացիները հեղափոխություն արեցին, հաջորդ տարի շփվելով վրացի երիտասարդների հետ` ես նկատում էի, որ կար էդ վստահությունը իրենց մեջ, որ իրենք են իրենց երկրի տերը, որ իրենք են էնտեղ որոշողը... ճիշտ է, էդ ամենը միայն խաբկանք էր, էսօր իրենք դեմ են դուրս գալիս "իրենց ընտրյալին", բայց էդ գիտակցությունը, որ իրենք էեն որոշում երկրի ճակատագիրը, գոնե 1-2 տարով մեծ խթան եղավ էդ ժողովրդի համար... համենայն դեպս գոնե 1 տարին էլ մեզ մոտ մեծ բան կարող է լինել, եթե հաշվի առնենք, որ այսօր ժողովուրդը չի դադարում իրեն խաբված, լքված, դատապարտված զգալ... ոչ մեկ որևէ հույս չունի, բայց հիմա որ գնում ես Ազատության հրապարակ, էնտեղ ուրիշ է, էնտեղ հավատում են... էլի թող պատրանք լինի, բայց մինչև վերջնականապես համոզվելը, որ պատրանք է, դա կարող է մեծ ուժ տալ գործելու ու առաջ գնալու...
չգիտեմ... ես մեծապես ուզում եմ հավատալ իմ գրածներին, թեև որևէ համոզվածություն չունեմ... ինքս առանձնապես դեռ առիթ չեմ ունեցել վստահելու ԼՏՊ-ին, բայց կարծում եմ, որ էս ամենից ինքը մեծ պատասխանատվություն ՊԻՏԻ զգա...
մի քանի օր առաջ ես չէի հավատա, որ էսպիսի բաներ կգրեմ, բայց ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ անպայման պետք է, ես դրան կողմ եմ, թեկուզ լինի շատ կարճ...![]()
Էջանիշներ