Էսօր Ազատության հրապարակում եղել եմ երկու անգամ` առավոտյան 9-ին մի ժամով, երեկոյան 9-ին` կես ժամով (տուն տարան, թե չէ հաստատ կգտնեի ընկերներիս ու էլի կնայի...):
Երկու անգամ էլ նկարահանել եմ. ու հասկացա, որ ավելի լավ է`ելույթներ չլինեն, ելույթների ժամանակ չկա էն անկեղծությունն ու միասնությունը, որ տեսա առավոտյան ու երեկոյան:
Առավոտյան (հույս ունեի գտնել ակումբցիներին, բայց չգտա...), չնայած ահավոր մրսած լինելուն, մարդիկ էնքան բարի էին, անհոգ, նույնիսկ բավականին սոված լինելով` կոնֆետ առաջարկեցինեթե միտինգների ժամանակ մարդիկ շատ դժվարությամբ են ընտելանում իրենց կողքը աշխատող տեսախցիկին ու ինձ ստիպում հազար անգամ բացատրել, որ կուրսային աշխատանք եմ պատրաստում, ոչ թե շպիոնություն անում, ապա էս նոր արթնացած խաղաղ մարդիկ շատ բարեհամբույր էին, առավել ևս, որ իմանում էին` կուրսային է, ամեն բանով օգնում էին... շատ զայրացա` մարդկանց մեջ չտեսնելով "առաջնորդական կազմից" որևէ մեկին! տուն էին, չէ՞, գնացել...
Ցերեկը նույնպես նկարահանել եմ` Աբովյան-Դատախազության շենք-Հրապարակ երթը... շատ ազդեցիկ էր, մանավանդ երբ հիշում էի, թե նույն պահին Ազատության հրապարակում ինչքան մարդ կար...
երեկոյան ուղղակի շշմել էի... Չէի պատկերացնում, որ էդքան մարդ մնացած կլիներ (ամեն դեպքում առավոտյան շատ ավելի քիչ էին)... Երեկոյան մթնոլորտը ավելի Գիժ էր, մարդիկ դեռ չէին մրսել, շատ ուրախ էին, շատ բարի... կրակի կողքը հավաքված` իրար հետ բուբլիկներ էին կիսումափսոս չթողեցին երկար մնալ, փոքր-ինչ նկարահանեցի կրակների մոտ տաքացող մարդկանց, կիսամութի մեջ պարող երիտասարդներին... շատ հավես մթնոլորտ էր!!! Իսկականից Գիժ էին բոլորը...
...Էսօր ինչ-որ բան ավել փոխվեց մեջս... չէ, Լևոնի հետ էդքան էլ կապված չի... ուղղակի ես չէի մտածում, որ ժողովուրդն էդքան նվիրված կլինի, էդքան ամուր կառչած... ապրեն նրանք, ովքեր մնացել են, էլ, ի տարբերություն երեկվա, չեմ կարծում, որ կպակասեն...
շատ բաներ թերի են, բայց ժողովրդի մեջ մեծ հավատ կա, իսկ էդ ամենակարևորն է... Լևոնն էլ որևէ տարբերակ չունի էդ հավատը կոտրելու, ինքը ուղղակի չի կարող էդպիսի բան անել...
...վաղը նորից անպայման կայցելեմ, չգիտեմ, թե որ ժամին...
Հ.Գ. առավոտյան նկարահանած տեսանյութը վաղը, հավանաբար, կհայտնվի e-channel-ում, իհարկե շատ կրճատած, բայց հնարավորինս տարողունակ տեսաշարով![]()
Էջանիշներ