եթե լիներ այլընտրանք, շատ ու շատ ուրիշ հարցեր կլուծվեին, շատ ավելի լավ կլիներ: Բայց այլընտրանքը երկնքից չի ընկնում, կազմավորվում է: Իսկ իշխանականները բոլոր պոտենցյալ այլընտրանքներին "իրենցով են անում"` առնելով, վախեցնելով, վճարելով և այլն: Իմ համոզմամբ այս ընտրություններում ՍՍին կար 2 այլընտրանք (չծախված ու կտերը չկերած) ԼՏՊ և Վազգեն Մանուկյան:

Հայաստանի ապագայով մտահոգ շատ ու շատ մարդիկ, որոնք հիանալի տեղեկացված էին (և են) քաղաքական անցուդարձերից և պրոցեսներից, միաբերան պնդում էին, որ անհրաժեշտ է նրանց միավորումը: Միայն մեկի անունը նշեմ` Ռաֆայել Ղազարյան (կարծում եմ նրա մասին ոչ ոք չի կարող բացասական բան ասել): Նա ամեն ինչ արեց, որ այդ միավորումը կայանա, բայց չստացվեց, և իր իսկ կարծիքով, դրա մեղավորը Վազգենն էր և ոչ Լևոնը (ապացույցներ` ունեմ, հանդիպումից հետո նա ասել է "Վազգենը դավաճանեց", բայց քանի որ իմ գրածը կարող է համարվել անվստահելի, նշեմ միայն մեկ բան. այսօր նրա կինը` տիկին Գրեզելդան, ԼՏՊի միտինգին ելույթ ունեցավ): Այդ օրերին Վ. Մանուկյանը իր ասուլիսների զգալի մասը նվիրում էր Լևոնի դեմ խոսելուն, և ինքն իրեն (ակամայից) դարձրեց գործիք Հայլուրի ձեռքում: Իր նման փորձառու գործիչը չէր կարող դա չիմանալ (իր կողքինները իրեն բազմիցս ասել են դրա մասին): Երկար ժամանակ ԼՏՊի թիմից նրա դեմ ոչինչ չէին ասում, մինչև ընտրարշավի վերջին ամսում Նիկոլ Փաշինյանը սկսեց նրա անունն էլ շահարկել...
Սա միակ փաստը չէ, որ ինձ ցույց է տալիս, որ ճիշտը ԼՏՊի շուրջը հավաքվելն էր, ոչ թե Մանուկյանի: Կարող եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, որոնք ինձ համար բարձր հեղինակություններ են, հայտարարեցին ԼՏՊին աջակցելու մասին: Էլի, միայն մեկ անուն ասեմ` Ժիրայր Սեֆիլյան: Կարծում եմ, չկա մարդ այս ֆորումում, ով այս մարդու մասին կարող է ասել փողի մասին մտածող, ազգին դավաճանող և այլն:
Էլի կան փաստեր...