Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Էն տարբերությամբ, որ էդ դաշնամուրը ԴՈՒ ես բերում, այլ ոչ քուչի ավազակները ու էդ դաշնամուրից ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ես, որ լավ նվագի։ Որ լավ չնվագեց, կարող ես ստիպել, որ հեռանա։ Իսկ էս մեկից ոչինչ չես կարող պահանջել։ Նույնք քուչի ավազակները թույլ չեն տա, քանի որ բերելուց ձեն չես հանել։
Իսկ դու չգիտե՞ս, թե մինչև հիմա այդ դաշնամուրն ինչպես է նվագել: Ախր քո ձեռքով ես պատուհանից դուրս շպրտել: Դու, ես, բոլորս, այս հասարակ ժողովուրդը, այս գործում ընդամենը օգնում ենք էն կողքի քուչի ավազակներին, որ դաշնամուրը մինչև վերջին հարկ հանենք, դնենք մեր տունը, ու ինչի համար՝ էլի էդ ավազակների, այլ ոչ թե մեր: Ու չգիտեմ, որ դրեցինք, կարողանալու ենք իջացնել հետո, թե սպասելու ենք, մեր երեխաներն ու թոռները գան, որ օգնեն, որովհետև ներքում մեքենա չի լինի տանելու համար, ասենք՝ բեռնատար ԿռԱԶ մակնիշի ավտոմեքենա և համապատասխան վարորդ: