When life gives you lemons, make lemonade
ես երեկ կարդացել եմ եվրոպական դիտորդների զեկույցը ամբողջությամբ ու նման բան չեմ հանդիպել, ավելին՝ սենց բանա գրվել՝
Երեւանում չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդների ղեկավար Էնն Մարի Լիզինը, նշելով, որ Հայաստանի նախագահի ընտրությունը հիմնականում համապատասխանում է ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի առջեւ երկրի ստանձնած պարտավորություններին` շարունակեց. - ՙԲայց ամեն դեպքում, կա բարելավման եւ համապատասխան քաղաքական կամքի կարիք այնպիսի խնդրահարույց ոլորտներում, ինչպիսիք են պետական եւ կուսակցական գործառույթների հստակ տարանջատման բացակայությունը, հանրության վստահության պակասն ընտրական գործընթացի հանդեպ, եւ մրցակիցների համար հավասար պայմանների ապահովման պակասը՚:երևի թե կռահեցիք թե ետ մեկը ովաԼրատվամիջոցներով, քարոզարշավի լուսաբանումը, ըստ նախնական այս զեկույցի, հիմնականում հավասարաչափ է. թեկնածուներն արժանացել են մեծավ մասամբ դրական կամ չեզոք լուսաբանման, սակայն նրանցից մեկը միայն էքստենսիվ բացասական լուսաբանման է արժանացել բոլոր հեռարձակվող լրատվամիջոցներումª ներառյալ հանրայինում:
Հալյուր քիչ նայեք, եթե նայում եք
ես էլ ամբողջությամբ զեկույցը՝ http://azatutyun.am/armeniareport/re...3CA32DB308.ASP
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Անհիմն արտահայտություն:
Եթե էտ արտահայտությունը ձեզ` Լևոնականներիդ, սրտահովանքա բերում, ուրեմն ասեք և ուրախացեք...
Ավելացվել է 7 րոպե անց
Նախ խորհուրդ տվեք ինքներդ ձեզ թերթ կարդալ, ինտերնետային կայքեր այցելել, առանց ինձ ճանանչելու չեք կարող նման կարծիք հայտնել:
1. Ինչ թերթ` Նիկոլ փաշինյանի թերթը, որը Լևոնի ուզած, պատվիրած հոդվածներն է ներառում:
2. Որ ինտերնետային կայքը` "A1+"-ի կայքը, որը նույնպես համարվումա ընդդիմական կայք, ու ինֆորմացիայի մեծ մասը ապատեղեկատվությունա, ընդդիմադիրնիրի կողմից թելադրված ինֆորմացիայա...
Օբյեկտիվ կայքը կամ թերթը այն է, որը զուրկ է և' իշխանական, և' ընդդիմական պատվերներից!!!
Վերջին խմբագրող՝ Guetta: 21.02.2008, 17:46: Պատճառ: Գրառման ավելացում
Վերջին խմբագրող՝ Armenoid: 21.02.2008, 17:53:
Ինչ որ չես հասկանում,այն քեզ չի պատկանում
Այս դեպքում դա չի գործում,ես մի բան կասեմ, եթե ինչ որ բան ենք ուզում փոխենք պիտի ազգովի փոխենք այլ ոչ թե 100000 մարդով, որոնցից շատերը հետաքրքրության համար են գալիս, իսկ ինչ-որ բան փոխելն արդեն շաաաաաաատ ուշ է, եթե մեր նորընտիր նախագահը ձեռնտու չլիներ մեզանից շահ ակնկալող որոշ պետությունների գուցե Վրաստանի դեպքերը մեր մոտ էլ կկրկնվեին, չնայած մեր ժողովրդից չեմ հավատում, այսօր շատերը ոգևորված են, որ ինչ-որ բան փոխվեց օրենքում բանակի մասին երբ են ժամանակ միտինգ եղավ, սա հասարակ օրենք չէ սա արդեն շաաատ մեծ ու լուրջ բան է քան հասարակ օրենք կոչվելը: Ես շատ եմ ափսոսում , որ էլի պարտվեցինք, չնայած որ իմ կարծիքով սա չարյաց փոքրագույնն է:
Ավելացվել է 4 րոպե անց
ԼՏՊ-ն պարկե՞շտ, հա հա հա, ծիծաղում եմ...ներիր բայց ծիծաղելու բան ես ասում: Լավ էլի, ոնց կարող ես հույսդ նրա հետ կապել: Ասա ով լինի մեր նախագահը: Դու պատկերացում անգամ չունես թե ինչ կլինի, եթե ԼՏՊ-ն դառնա նախագահ: Միայն այն,որ նա հասարակ միլիցիոների հետ «բազառ» էր անում, ինձ չի կարող ստիպել հավատալ, առավելևս պարկեշտ անվանել նրան, զգույշ եղիր քեզ խաբում են:Մի անհամեստ հարց տամ, կներես իհարկե, քանի տարեկան ես: Ինչ գիտես ավազակության մասին:
Ցանկացած, անգամ ԼՏՊ-ի համախոհը ընդունում է, որ ավազակության հիմնադիրը ԼՏՊ-ն է իդեմս, Վ.Սիրադեղյանի մի շարք գեներալների ու ներկայիս իշխանության անդամներից շատերի:Խնդրում եմ լավ մտածի թե ընտրության և թե գաղափարների շուրջ, չեմ ցանկանա, որ հիսթափվես, ահավոր բան է...
Իդեպ սմայլերի չարաշահում ես անում:Նկատողություն կտան:
Վերջին խմբագրող՝ keyboard: 21.02.2008, 18:29: Պատճառ: Գրառման ավելացում
ԼՏՊ-ն պարկե՞շտ, հա հա հա, ծիծաղում եմ...ներիր բայց ծիծաղելու բան ես ասում: Լավ էլի, ոնց կարող ես հույսդ նրա հետ կապել: Ասա ով լինի մեր նախագահը: Դու պատկերացում անգամ չունես թե ինչ կլինի, եթե ԼՏՊ-ն դառնա նախագահ: Միայն այն,որ նա հասարակ միլիցիոների հետ «բազառ» էր անում, ինձ չի կարող ստիպել հավատալ, առավելևս պարկեշտ անվանել նրան, զգույշ եղիր քեզ խաբում են:
Իդեպ սմայլերի չարաշահում ես անում:Նկատողություն կտան:[/QUOTE]
Մի նեղացիր,բայց դու բան չես ասւմ.ես քեզ կոնկրետ հարց եմ տալիս,Գեղամյանը պիտի մեզ ղեկավարի թե Տիգրան Կարապետյանը կամ էլ մնացածները,եթե բոլորը դավաճան ու ծախու են,իսկ դու անիմաստ կառչում եմս իմ բառերից: Ես էլի եմ իմ հույսը կապում ԼՊՏ-ի հետ,որովհետև Հրանտ Մաթևոսյանը մի անգամ լավ է ասել.<Համենայնդեպս Լևոն Տեր-Պետրոսյանը երկիրը փորձության չի տանի.ես էլ եմ համոզված դրանում խորհուրդ կտամ դու էլ մի քիչ լավատեսորեն մոտենաս էս հարցին![]()
Ինչ որ չես հասկանում,այն քեզ չի պատկանում
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այստեղ:
««ԱԼՖԱ-ԳԱ» ԱՆՎԱՄԲ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՉԷ»
««Ալֆա-ԳԱ» անվամբ որևէ իրավաբանական անձ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցված չէ»,-պաշտոնապես հայտարարում է ՀՀ արդարադատության նախարարությունը:
Նշենք, որ Համաձայն մամուլում տեղ գտած որոշ հրապարակումների, ընտրություններից անմիջապես հետո «Ալֆա-ԳԱ» ընկերությունը հրապարակել է exit poll-ի արդյունքներ, համաձայն որոնց, Լեւոն Տեր-Պետրոսյանին ընտրել է 54, 2%, իսկ Սերժ Սարգսյանին` 24, 4% քաղաքացիներ:
Աղբյուր` panorama.am.
P.S. Լևոնի պատվերն էր!
Այո, ով ուզում է կառավարի մենակ ավազակ չլինի, իսկ բոլորի ծախված լինելու մասին կասեմ, որ ոչ բոլորն են ծախված, էլի եմ ասում չարիքը չարիքով չեն վերացնում, իսկ նախագահը, թող ժողովուրդը որոշի ոչ թե ես ու դու կարծիքներ ասնեք:ԼՏՊ-ն արդեն փորձության է ենթարկում մեր երկիրը ու դա արել է 91-98թթ.:
Ավելացվել է 3 րոպե անց
Մալադեց, դե պիտի մի բանով քաշի իր կողմը ժողովրդին, այօրվա անակնկալն էլ ասել էր, որ մարդկանց թիվը շատանա, անունն էլ դուրս գա թե միտնիգին լիքը մարդ էր գնացելԷսօր էլ կասի անակնկալ եմ անելու վաղը իրան կմիանա ասեն Գեղամյանը ու հետո տենց մի 4-օր
ԷԷԷ, գնում եմ տուն հաց ուտեմ ու կինո նայեմ ոչ մի քաղաքականություն:
![]()
Վերջին խմբագրող՝ keyboard: 21.02.2008, 18:58: Պատճառ: Գրառման ավելացում
Ժո՛ղ, զգու՞մ եք Լևոնը ոնց է կեղծում ընտրության արդյունքները: Մի հատ զգացեք էլի: Մի կողմից Սերժն է կեղծում, մյուս կողմից Լևոնը: Աչքիս Արթուր Բաղդասարյանն է ընտրվել, վրաներս խաբար չկա: Չբռնե՞նք մի հատ Արթուրի համար միտինգ կազմակերպենք:
Ժողովուրդ այսօրվա անակնկալը են էր որ պաշտպանության փոխնախագաները միացել են Լեվոնին
Բանակը չի խառնվելու քաղաքականությանը![]()
բայց կարևորը ետ չի կարևորը որ մենք Հաղթելու ենք
բա հիմա ուր ինչա կատարվում?
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ