Բյուրակն-ի խոսքերից
Ծիծաղս եկավ: Ինչ-ինչ, բայց լցոնումներ հաստատ չեն եղել: Այս անգամվա կեղծիքները խիստ կատարելագործված են եղել: Սա ԼՏՊ-ի հերթական սուտն է: Ավելին՝ տարբեր տեղերից լսել եմ, որ ԼՏՊ-ն ինքն էլ է խախտումներ արել հենց այս ընտրություններին՝ ավտոբուսներով զանազան մարդկանց տանել-բերելով և հարյուր դոլարով ձայն առնելով: Հետո, ես վստահ եմ, որ կեղծիքն ընդամենը Սերժին մի փուլով նախագահ դարձնելն էր: Այսպես թե այնպես նա ամենաշատ ձայնն էր հավաքելու (ցավոք): Եթե ԼՏՊ-ն պայքարում է էդքան, թող պայքարի, որ երկրորդ փուլ լինի, որ երկրորդ փուլի արդեն թափանցիկ ընտրություններով Սերժը նախագահ ընտրվի:
ԼՏՊ-ի հերթական սուտը, իսկ դուք հավատում եք նրան: Հետաքրքիր է՝ սեպտեմբերին նրա հայտնվելուց հետո մինչև այսօր քանի՞ անգամ է ստել: Ու դուք, հարգելինե՛րս, նրա բոլոր ստերը հալած յուղի տեղ ընդունում եք: Էլ չեմ ասում, թե ինչպես էր շատ անշնորհք կերպով հայհոյում մյուս թեկնածուներին: Նրա մոտ գործում է «ով մեզ հետ չէ, մեզ դեմ է» սկզբունքը: Չէ՛, ես չեմ ուզում ապրել այնպիսի երկրում, որի նախագահն ինձ իրեն դեմ է համարում:
Ինչ վերաբերում է իմ՝ Հայաստանից հեռանալուն, ապա, այո՛, ես միշտ այդ ցանկությունն ունեցել եմ, բայց երբևէ այսքան վիրավորված չեմ եղել, երբևէ չեմ ամաչել իմ ազգությունից, երբևէ չեմ ցանկացել թքել երկրի վրա: Իսկ Լևոնը հասավ դրան: Ցավոք, ես միակը չեմ: Ես հեռանալու եմ ահավոր վիրավորված, թեև կան մարդիկ, որոնցով իրոք հպարտանում եմ, ուրախ եմ, որ ճանաչում եմ: Ավա՜ղ, նրանք այնքա՜ն քիչ են: Այնքա՜ն քիչ են սթափ մտածող մարդիկ:
Սասու՛ն, ես իմ խոսքի տերը կլինեմ: Եթե պայմաններ լինեին, ես հենց վաղը Հայաստանից կհեռանայի:
Էջանիշներ