User Tag List

Էջ 5 128-ից ԱռաջինԱռաջին 1234567891555105 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 1914 հատից

Թեմա: . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

  1. #61
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի մատենադարան, տեր կանգնելու մեր ձայներին. . . .

    խնդրում եմ տեղեկություններ հաղորդեք հանրահավաքից: Ինչքան մարդ կա, ինչ են անում, ինչ են խոսում: Ես զգացի, որ ես էլ եմ հատնվել ինֆորմացիոն բլոկադայի մեջ: a1plus.am-ը չի բացում, Ազատությունն էլ մնաց ժամը 7-ին:

  2. #62
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի մատենադարան, տեր կանգնելու մեր ձայներին. . . .

    Հայաստանի ընդդիմությունը միտինգ է անցկացնում Երևանի կենտրոնում
    15:21 | 20/ 02/ 2008

    ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ընդդիմությունը միտինգ է անցկացնում Երևանի կենտրոնում։ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները 11.00-ից միտինգ են սկսել Մատենադարանի շենքի առջև։

    Միտինգի անցկացումը նախապես պլանավորած և Երևանի քաղաքապետարանի կողմից արտոնագրված էր ժամը 15.00-ին, սակայն արդեն 11.00-ից Տեր-Պետրոսյանի կողմնակիցները սկսեցին շարժվել դեպի այն վայրը, որտեղ պետք է տեղի ունենար բողոքի ակցիան։

    Միտինգավորները բողոքում են Հայաստանի ԿԸՀ-ի հրապարակած քվեարկության արդյունքերի նախնական տվյալների դեմ, որի համաձայն իրենց թեկնածուն պարտվել է նախընտրական պայքարում՝ զիջելով Հայաստանի գործող վարչապետ Սերժ Սարգսյանին։

    Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամլո քարտուղար Արման Մուսինյանը, «ժողովուրդը մոտենում է, բայց մինչև ժամը երեքը, ոչ մի ելույթ նախատեսված չէ»։

    «Տեր-Պետրոսյանի կողմնակիցները որոշել են հավաքվել ժամանակից շուտ, և ես չեմ կարող ասել ում ելույթներն են նախատեսվում կայանալիք միտինգում»,-ասաց Մուսինյանը։

    Միևնույն ժամանակ, Հայաստանի Ազգայի ժողովի շենքի մոտ, որը տեղակայված է մայրաքաղաքի գլխավոր փողոցներից մեկի վրա, ձգվում են ոստիկանության զորքերը։

    Ինչպես տեղեկացրեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, ներկա պահին կառավարության շենքի մոտ ոստիկանական զորքերի մոտավորապես տասը ավտոբուս է կանգնած, սակայն առանձնահատուկ լարվածություն և զանգվածային կուտակումներ չկան։

    Նմանօրինակ իրավիճակ ԿԸՀ –ի շենքի մոտ է, որտեղ արգելափակոցներ են տեղադրվել և հերթապահում են ոստիկանության ստորաբաժանումները։

  3. #63
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի մատենադարան, տեր կանգնելու մեր ձայներին. . . .

    ՚ՍԵՐԺԻԿՆ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ԻՐ ԾՈԾՈՐԱԿԸ ԿՏԵՍՆԻՙ
    [16:04] 20 Փետրվարի, 2008

    Մատենադարանի մոտ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքը բացեց ՚Այլընտրանքՙ հասարակական-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը:

    Նա իր խոսքում նշեց, որ իրենք արդեն հաղթել են եւ պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունները: ՚Իշխանություններն, այս հանրահավաքը տեսնելով, պետք է երկրորդ փուլ անցկացնել: Սակայն դա մեզ պետք չէ, մեզ հարկավոր է, որ այս ընտրությունները ճանաչել անվավերՙ,- ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ իրենք գնալու են միչեւ վերջ: Նրա ասածներին հավաքվածներն արձագանքեցին՝ ՚Լեւոնՙ, ՚Սերժիկ հեռացիրՙ, ՚Հայլուր, հեռացիրՙ կոչերով: Ընդհանրապես՝ Մատենադարանում շատ տաք, շիկացած մթնոլորտ է:

    Մարդկանց բազմությունն այնքան մեծ է, որ փակել է ոչ միայն ամբողջ փողոցը, այլեւ հասնում է մինչեւ կինո ՚Նաիրիՙ: Փաշինյանը վերջում իր խոսքն ավարտեց՝ ասելով. ՚Սերժիկն իր ծոծորակը կտեսնի, բայց նախագահի պաշտոնը չի տեսնիՙ:

    (c) A1+

  4. #64
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի մատենադարան, տեր կանգնելու մեր ձայներին. . . .

    Հայկական ընդդիմությունը պահանջում է կրկնակի նախագահական ընտրությունների անցկացում

    16:41 | 20/ 02/ 2008

    ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական ընդդիմությունը հայտարարել է, որ չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները և պահանջում է դրանց կրկնակի անցկացում։

    «ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբը չի ճանաչում ընտրությունների արդյունքները»,- հայտարարեց «Իմպիչմենտ» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ չորեքշաբթի ելույթ ունենալով Երևանի կենտրոնում կազմակերպված ընդդիմության հանրահավաքին։

    «Քվեարկության ընթացքում կոպիտ խախտումներ են տեղի ունեցել, կիրառվել է ֆիզիկական ուժ և հոգեբանական ճնշում»,- ընդգծեց նա։

    Նրա տվյալներով, հիմնական խախտումները տեղի են ունեցել ձայները հաշվելիս, մասնավորապես, շատ ընտրական տեղամասերում անջատվել է էլեկտրական հոսանքը, և այդ փաստերով Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք կազմել են մեծաթիվ արձանագրություններ։

    «Մենք նոր ընտրություններ ենք պահանջում։ Համազգային պայքարը շարունակվելու է՝ հանուն արդարության վերականգնման և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու»,- հայտարարեց Փաշինյանը։

    Նա վստահեցրեց, որ ընդդիմությունը մտադիր է շարունակել պայքարը՝ մինչև հաղթական ավարտ։ «Մեր պայքարը շարունակվելու է, մենք նախագահ ենք ընտրել, որի անունն է Լևոն Տեր-Պետրոսյան»,- ընդգծեց նա։


  5. #65
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի մատենադարան, տեր կանգնելու մեր ձայներին. . . .

    Այս թեմայի վերնագիրը տեսա, ու ծիծաղս եկավ: Ի՞նչ ձայների եք տեր կանգնում: Այստեղ կեղծիքն ամենաշատն այն է, որ Լևոնն ու Սերժը պետք է երկրորդ փուլ անցնեին: Եթե կարող եք, դրան հասեք, թող Սերժը երկրորդ փուլով արդեն ընտրվի նախագահ:

    Հ.Գ. Ընտրություններից առաջ երբ Լևոնին հարցրել են, թե արդյոք կեղծիքների դեպքում պատրաստվում է փողոց դուրս գալ, բացասական պատասխան է տվել: Ի՞նչ է անում այսօր:

    Գնացեք, տեր կանգնեք ձեր ձայներին: Լևոնին զոռով նախագահ սարքեք: Էս ազգը դրան արժանի է:

  6. #66
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի մատենադարան, տեր կանգնելու մեր ձայներին. . . .

    Ինձ թվում էր` կմտնեմ Ակումբ, մենակ ես կլինեմ օն-լայն...
    Մեր ինստ-ում նորմալ դաս եղավ, դասախոսների ու երեխեքի համար նորություն էր, որ "ինչ-որ զորք" էր մտել քաղաք... "Հա լավ, ինչ ես վախենում, կգնամ, հանգիստ կանցնեմ իրանց միջով...":
    Տանը չէին ուզում թողնել, որ դասի գնայի, դասերից հետո քույրս զանգեց, ասաց, որ զորքերն արդեն Բաղրամյանում են, տրանսպորտ չկա, հանկարծ չմնամ քաղաքում... Ընկերներով գնացինք Օպերայի մոտ, շշմել էինք բազմությունից ու մնացել փողոցի մեջտեղում կանգնած... հետո երկար ժամանակ միմյաց համոզում էինք գնալ-չգնալ... զարմացա, թե 5 րոպեում քանի անգամ փոխեցի որոշումս... վերջը ենթարկվեցի տնեցիների հորդորներին...


    ...հույս ունեմ Մատենադարանի դիմաց վիճակը նորմալ է...

    ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    Մատենադարանի մոտ շարունակվում է հանրահավաքը, մասնակիցների բազմությունը Մատենադարանից ձգվում է մինչեւ «Նաիրի» կինոթատրոնի շենքը։
    2008-02-20 03:48

    Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի հայտարարությունը, ըստ որի իրենք չեն ճանաչում փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները եւ պահանջում են նոր ընտրություններ։

    Իսկ Արամ Զավելի Սարգսյանը հավաքվածներին կոչ է արել լինել կազմակերպված. «Պետք է լինի կազմակերպված, կանոնակարգված ու տեւական ակցիա։Հավատացնում եմ՝ լույսը բացվելու է, մենք հաղթելու ենք, գարուն է գալու»։

    Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկա 1 ժամում երթ են կազմակերպելու։
    http://echannel.am/?topic_id=1417&PH...c89d2325ddd2f2
    Ես շատ կուզեի հիմա Մատենադարանի դիմաց լինել, թեև ձայն չեմ տվել, որ տեր կանգնեմ, ոչ էլ երազում Լևոնի նախագահության մասին... բայց, որքան էլ Ալիզը երաշխավորի երկրապահների պաշտպանությունը, դա կատարյալ անիմաստ բան է` ժողովրդին կուրորեն տանել տանկերի դիմաց ո՞նց կարելի է
    Հույս ունեմ դեպքերը ծայրահեղության չեն հասնի... զգույշ եղեք, ժողովուրդ ջան:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  7. #67
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի մատենադարան, տեր կանգնելու մեր ձայներին. . . .

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը

    Գնացեք, տեր կանգնեք ձեր ձայներին: Լևոնին զոռով նախագահ սարքեք: Էս ազգը դրան արժանի է:
    Բոլորը իրենց հերթին տեսություն ունեն, թե ինչին է մեր ազգը արժանի..

    Ըստ որոշների, որ մեզ շարունակեն էշի տեղ քշել մինչեւ հաղթական ավարտ: Ըստ ուրիշների`որ եկվորները մեզ կամաց-կամաց ռադ անեն մեր երկրից...Լեւոնին ենք պարզվումա արժանի...

    Դարասկզբի տեսությունն ամենահետաքրքիր էր...մի հայ` այն էլ թանգարանում:

  8. #68
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի մատենադարան, տեր կանգնելու մեր ձայներին. . . .

    Հենց հիմա խոսում եմ ընկերուհուս հետ, ով հետաքրքրությունից դրդված մոտեցել էր հավաքվածներին. երկրապահները եղել են ամենուր` տանիքներին, բակերում, մայթերին, ԶԻՆՎԱԾ... մի հեգնական խոսքի պատճառով ընկել էին հետևներից... ինքն արդեն տանն է...


    էս լուրջ որոշել են երկրապահներ-ԺՈՒ կռիվ-կռիվ խաղա՞լ
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  9. #69
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի մատենադարան, տեր կանգնելու մեր ձայներին. . . .

    Լի՛լ, ես խոսում եմ ժողովրդի կատարած ընտրության մասին: Ժողովուրդն ինքն է ընտրել իր կործանումը: Իսկ եթե ինքն է ընտրել, ուրեմն դրան էլ արժանի է:

  10. #70
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի մատենադարան, տեր կանգնելու մեր ձայներին. . . .

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս թեմայի վերնագիրը տեսա, ու ծիծաղս եկավ: Ի՞նչ ձայների եք տեր կանգնում: Այստեղ կեղծիքն ամենաշատն այն է, որ Լևոնն ու Սերժը պետք է երկրորդ փուլ անցնեին: Եթե կարող եք, դրան հասեք, թող Սերժը երկրորդ փուլով արդեն ընտրվի նախագահ:

    Հ.Գ. Ընտրություններից առաջ երբ Լևոնին հարցրել են, թե արդյոք կեղծիքների դեպքում պատրաստվում է փողոց դուրս գալ, բացասական պատասխան է տվել: Ի՞նչ է անում այսօր:

    Գնացեք, տեր կանգնեք ձեր ձայներին: Լևոնին զոռով նախագահ սարքեք: Էս ազգը դրան արժանի է:
    Բյուր ջան, պարզից էլ պարզ էր, որ ոչ մեկը չի պատրաստվում իր իշխանությունը հենցայնպես տալ ոմն ԼՏՊ-ի, ու անիմաստ է ժողովրդին հրահրել ինչ-որ քայլերի, արդյունքում տուժելու ենք մենք, սովորական քաղաքացիներս, իսկ իրենք վայելելու են իրենց թագը և աթոռը, դու միանգամայն իրավացի ես, չգիտեմ թե էլ ոնց ցույց տամ ինչ ոգևորված եմ քո գրառումով:

  11. #71
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի մատենադարան, տեր կանգնելու մեր ձայներին. . . .

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս թեմայի վերնագիրը տեսա, ու ծիծաղս եկավ: Ի՞նչ ձայների եք տեր կանգնում: Այստեղ կեղծիքն ամենաշատն այն է, որ Լևոնն ու Սերժը պետք է երկրորդ փուլ անցնեին: Եթե կարող եք, դրան հասեք, թող Սերժը երկրորդ փուլով արդեն ընտրվի նախագահ:

    Հ.Գ. Ընտրություններից առաջ երբ Լևոնին հարցրել են, թե արդյոք կեղծիքների դեպքում պատրաստվում է փողոց դուրս գալ, բացասական պատասխան է տվել: Ի՞նչ է անում այսօր:

    Գնացեք, տեր կանգնեք ձեր ձայներին: Լևոնին զոռով նախագահ սարքեք: Էս ազգը դրան արժանի է:
    Բյուր ես էլ եմ Վազգենին ընտրել, բայց էսօր ես Լևոնական եմ, որովհետև ինքը ընտրվել ա ՀՀ նախագահ: Մի բան հասկացեք, որ այնքան էական չէ, թե ով կընտրվի, որքան էական է թե ինչպես կընտրվի:

  12. #72
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի մատենադարան, տեր կանգնելու մեր ձայներին. . . .

    Դուրս գանք մասնակցենք երթին :

  13. #73
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի մատենադարան, տեր կանգնելու մեր ձայներին. . . .

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Լի՛լ, ես խոսում եմ ժողովրդի կատարած ընտրության մասին: Ժողովուրդն ինքն է ընտրել իր կործանումը: Իսկ եթե ինքն է ընտրել, ուրեմն դրան էլ արժանի է:
    Բյուր, եթե հարցն էդպես ես դնում, ասեմ` ավելի լավա իմ կործանումը ես ընտրեմ, քան ջիպազգի հաստավիզ ծախու սուբյեկտները:

    ԵՍ ընտրեմ, հասկանում ես? Գիտակցական կյանքիցս սկսած էստեղ իմ փոխարեն են ընտրել, չեմ ուզում էլ:

  14. #74
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի մատենադարան, տեր կանգնելու մեր ձայներին. . . .

    Բյուր ես էլ եմ Վազգենին ընտրել, բայց էսօր ես Լևոնական եմ, որովհետև ինքը ընտրվել ա ՀՀ նախագահ: Մի բան հասկացեք, որ այնքան էական չէ, թե ով կընտրվի, որքան էական է թե ինչպես կընտրվի:
    Ցավը հենց այն է, որ եթե խոսում ենք չկեղծված արդյունքների մասին, ապա Լևոնը չի ընտրվել: Պարզապես պետք է երկրորդ փուլ լիներ, որտեղ կմրցեին Սերժն ու Լևոնը:
    Երկրորդ ցավն այն է, որ 1996թ. Լևոնը Վազգենի հետ նույն կերպ վարվեց: Իսկ ժողովուրդն առանց մտածելու նրա հետևից է գնում:
    Երրորդ ցավն այն է, որ ժողովուրդը Լևոնին է ընտրել (չնայած վստահ եմ, որ Սերժի տոկոսներն ամեն դեպքում ավելի բարձր են հենց Լևոնի շնորհիվ), ոչ թե չարյաց փոքրագույնին, այլ մեծագույնին: Ու ես միայն մի ընտրություն ունեմ. թքել էս երկրի վրա, հեռանալ, որովհետև ժողովրդի համար Լևոնն ու Սերժն են լավ, ոչ թե Վազգեն Մանուկյանը կամ ուրիշ մեկը: Ու գտնում եմ, որ անկախ նրանից, թե ինչ կլինի հետո, մեծամասնությունն այլևս բողոքի տեղ չի ունենա. ձեր ընտրածն է: Ես էլ բողոքի տեղ չեմ ունենա. չեմ կարողացել մարդկանց հասցնել այն գիտակցության, որ չարյաց փոքրագույն չկա, կա լավ և վատ:

  15. #75
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի մատենադարան, տեր կանգնելու մեր ձայներին. . . .

    Ցավը հենց այն է, որ եթե խոսում ենք չկեղծված արդյունքների մասին, ապա Լևոնը չի ընտրվել: Պարզապես պետք է երկրորդ փուլ լիներ, որտեղ կմրցեին Սերժն ու Լևոնը:
    այ ես մտքի հետ լիովին համաձայն եմ
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

Էջ 5 128-ից ԱռաջինԱռաջին 1234567891555105 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 1
    Վերջինը: 27.02.2013, 21:07
  2. Հին, թե՞ նոր Հրապարակ
    Հեղինակ՝ REAL_ist, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 20.06.2011, 15:09
  3. Հանրահավաք «Ազատության հրապարակում»
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 04.12.2008, 19:00
  4. Ազատության զինվոր…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 29.05.2008, 23:34
  5. Մամուլի ազատության օր
    Հեղինակ՝ P.S., բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 14.05.2008, 20:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •