Ինձ թվում էր` կմտնեմ Ակումբ, մենակ ես կլինեմ օն-լայն...
Մեր ինստ-ում նորմալ դաս եղավ, դասախոսների ու երեխեքի համար նորություն էր, որ "ինչ-որ զորք" էր մտել քաղաք... "Հա լավ, ինչ ես վախենում, կգնամ, հանգիստ կանցնեմ իրանց միջով...":
Տանը չէին ուզում թողնել, որ դասի գնայի, դասերից հետո քույրս զանգեց, ասաց, որ զորքերն արդեն Բաղրամյանում են, տրանսպորտ չկա, հանկարծ չմնամ քաղաքում... Ընկերներով գնացինք Օպերայի մոտ, շշմել էինք բազմությունից ու մնացել փողոցի մեջտեղում կանգնած... հետո երկար ժամանակ միմյաց համոզում էինք գնալ-չգնալ... զարմացա, թե 5 րոպեում քանի անգամ փոխեցի որոշումս... վերջը ենթարկվեցի տնեցիների հորդորներին...
...հույս ունեմ Մատենադարանի դիմաց վիճակը նորմալ է...
Ես շատ կուզեի հիմա Մատենադարանի դիմաց լինել, թեև ձայն չեմ տվել, որ տեր կանգնեմ, ոչ էլ երազում Լևոնի նախագահության մասին... բայց, որքան էլ Ալիզը երաշխավորի երկրապահների պաշտպանությունը, դա կատարյալ անիմաստ բան է` ժողովրդին կուրորեն տանել տանկերի դիմացՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մատենադարանի մոտ շարունակվում է հանրահավաքը, մասնակիցների բազմությունը Մատենադարանից ձգվում է մինչեւ «Նաիրի» կինոթատրոնի շենքը։
2008-02-20 03:48
Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի հայտարարությունը, ըստ որի իրենք չեն ճանաչում փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները եւ պահանջում են նոր ընտրություններ։
Իսկ Արամ Զավելի Սարգսյանը հավաքվածներին կոչ է արել լինել կազմակերպված. «Պետք է լինի կազմակերպված, կանոնակարգված ու տեւական ակցիա։Հավատացնում եմ՝ լույսը բացվելու է, մենք հաղթելու ենք, գարուն է գալու»։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկա 1 ժամում երթ են կազմակերպելու։
http://echannel.am/?topic_id=1417&PH...c89d2325ddd2f2ո՞նց կարելի է
![]()
Հույս ունեմ դեպքերը ծայրահեղության չեն հասնի... զգույշ եղեք, ժողովուրդ ջան:
Էջանիշներ