՚ՍԵՐԺԻԿՆ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ԻՐ ԾՈԾՈՐԱԿԸ ԿՏԵՍՆԻՙ
[16:04] 20 Փետրվարի, 2008
Մատենադարանի մոտ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքը բացեց ՚Այլընտրանքՙ հասարակական-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը:
Նա իր խոսքում նշեց, որ իրենք արդեն հաղթել են եւ պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունները: ՚Իշխանություններն, այս հանրահավաքը տեսնելով, պետք է երկրորդ փուլ անցկացնել: Սակայն դա մեզ պետք չէ, մեզ հարկավոր է, որ այս ընտրությունները ճանաչել անվավերՙ,- ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ իրենք գնալու են միչեւ վերջ: Նրա ասածներին հավաքվածներն արձագանքեցին՝ ՚Լեւոնՙ, ՚Սերժիկ հեռացիրՙ, ՚Հայլուր, հեռացիրՙ կոչերով: Ընդհանրապես՝ Մատենադարանում շատ տաք, շիկացած մթնոլորտ է:
Մարդկանց բազմությունն այնքան մեծ է, որ փակել է ոչ միայն ամբողջ փողոցը, այլեւ հասնում է մինչեւ կինո ՚Նաիրիՙ: Փաշինյանը վերջում իր խոսքն ավարտեց՝ ասելով. ՚Սերժիկն իր ծոծորակը կտեսնի, բայց նախագահի պաշտոնը չի տեսնիՙ:
(c) A1+
Էջանիշներ