Հայաստանի ընդդիմությունը միտինգ է անցկացնում Երևանի կենտրոնում
15:21 | 20/ 02/ 2008
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ընդդիմությունը միտինգ է անցկացնում Երևանի կենտրոնում։ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները 11.00-ից միտինգ են սկսել Մատենադարանի շենքի առջև։
Միտինգի անցկացումը նախապես պլանավորած և Երևանի քաղաքապետարանի կողմից արտոնագրված էր ժամը 15.00-ին, սակայն արդեն 11.00-ից Տեր-Պետրոսյանի կողմնակիցները սկսեցին շարժվել դեպի այն վայրը, որտեղ պետք է տեղի ունենար բողոքի ակցիան։
Միտինգավորները բողոքում են Հայաստանի ԿԸՀ-ի հրապարակած քվեարկության արդյունքերի նախնական տվյալների դեմ, որի համաձայն իրենց թեկնածուն պարտվել է նախընտրական պայքարում՝ զիջելով Հայաստանի գործող վարչապետ Սերժ Սարգսյանին։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամլո քարտուղար Արման Մուսինյանը, «ժողովուրդը մոտենում է, բայց մինչև ժամը երեքը, ոչ մի ելույթ նախատեսված չէ»։
«Տեր-Պետրոսյանի կողմնակիցները որոշել են հավաքվել ժամանակից շուտ, և ես չեմ կարող ասել ում ելույթներն են նախատեսվում կայանալիք միտինգում»,-ասաց Մուսինյանը։
Միևնույն ժամանակ, Հայաստանի Ազգայի ժողովի շենքի մոտ, որը տեղակայված է մայրաքաղաքի գլխավոր փողոցներից մեկի վրա, ձգվում են ոստիկանության զորքերը։
Ինչպես տեղեկացրեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, ներկա պահին կառավարության շենքի մոտ ոստիկանական զորքերի մոտավորապես տասը ավտոբուս է կանգնած, սակայն առանձնահատուկ լարվածություն և զանգվածային կուտակումներ չկան։
Նմանօրինակ իրավիճակ ԿԸՀ –ի շենքի մոտ է, որտեղ արգելափակոցներ են տեղադրվել և հերթապահում են ոստիկանության ստորաբաժանումները։
Էջանիշներ