Ժողովուրդ ճիշտն ասած քննարկումը չեմ կարդացել, արդեն 2 օրա, ընդ որում ըստ էության քննարկում էլ չկա, էնքան որ Լևոնականների ու Սերժականների սառը պատերազմնա մեկ մեկ ակտիվ տարրերով...

Ինչևէ ինչի համար եմ գրում այստեղ...

Այսօր Օպերա գնացի մի ժամի չափ զբոսնեցի հանրահավաքի մեջ ու ինչ նկատեցի...

Ահավոր ֆանատիզմի տարրերով է լցված քարոզը, այսինքն եթե ուշադիր լինեք ոչ միայն սրբացնում են ազատության և առհասարակ շարժման գաղափարները այլ քիչ թե շատ ավել կամ պակաս քողարկված սկսում են սրբացնել հենց Լևոնի կերպարը, իմ համար համենայն դեպս անընդունելի է կուրորեն ինչոր մեկի հետևից գնալը, սակայն այնտեղ կանգնած ժողովրդի մանրից իրոք սրբի պես էին սկսում վերաբերվալ Լևոնին...

Սենց ինչոր տարրեր էին ասվում խոսքի մեջ որը գուցե և առաջին հայացքից չթվա տարօրինակ, բայց մի քիչ վերլուծելուց հետո ինչոր քողարկված վտանգ զգացի...

"Ասենք մեր սուրբ Լևոնը, վստահեք նրան, հավատացեք նրան, նա ամեն ինչ ճիշտ է անում"

Այսինքն մարդկանց մոտ ստեղծելով իդեալական կերպար փորձում են նրանց վերածել ֆանատիկների ամբոխի, որտեղ չկա ինչոր ընդհանուր գաղափար և այլն այլ կա անձի նկատմամբ ֆանատիկ վերաբերմունք...

Իմ գնահատմամբ ամբոխին ինչու չէ փորձելով զոմբիացնել/չգիտեմ ուրիշ բառ չգտա/ փորձում են նրան գործիք դարձնել...

Կոնկրետ իմ համար նման վերաբերմունքը անընդունելի է... Ինչպես կարելի է սրբացնել մարդու առհասարակ և հատկապես Լևոնին որը ըստ էության հաստատ սուրբ չի...

Ֆանատիզմը այդքան էլ լավ բան չի պետք չի զգացմունքների տրվել.. Օրհասական պահերին հատկապես պետք է սթափ դատել . . .

Մի խոսքով զգուշ մնացեք . . .