Մեջբերում Galatea-ի խոսքերից Նայել գրառումը
Եկա
Լավ օր էր այսօր: Առավոտյան անհանգստություններս չհաշված, որ երկու հրապարակների ժողովրդի վտանգավոր մոտիկությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Էն էլ պարզվեց, որ պարսիկաբնակ Հյուսիսային պողոտան մեկ-մեկ ահագին օգուտ կարող է տալ

Մի քանի գրառում կարդացի...զարմանում եմ` ոնց կարելի է շարունակել այդքան կույր ու խուլ մնալ այս ամենին...ոնց կարելի է լարածի պես անընդհատ կրկնել, որ Ազատության հրապարակում թագադրման անարգ պրոցես է իրականացվում Լուրջ եմ ասում, ոնց որ Սովետի թվերը լինեն...քթներիդ տակ 1000-ից մեկ անգամ ժողովուրդը միավորվել է, ստրկատիրական հասարակարգն է ուզում հիմնահատակ անել, որտեղ ԴՈՒՔ ԷԼ ԵՔ ապրելու ու միակ բանը որ ի վիճակի եք ասել` նստարանը պոկել տարել են..
Նստարանը ոնց պոկել են, նենց էլ տեղը կդնեն, հրապարակը կմաքրեն ... իսկ ձեր գետնին սվաղած արժանապատվությունն ովա քերելու? Ձեր ազատ ընտրության, որոշելու իրավունքի վրա հռհռացողների աղմուկից ինչու չեք բողոքում? Չի լսվում?

Մտածեք ինչ ուզում եք, կուրացեք ու խլացեք որ պահին որ ձեզ ձեռնտու է, բայց կխնդրեմ հաջորդ անգամ ԺՈՂՈՎՈՒՐԴ բառի կողքը ԽԵՂՃԸ չդնեք այլեւս:

Ազատության հրապարակում խեղճ մարդ չկա:
Էդ հասարակարգի սկիզբը հենց ձեր սիրելի Լեւոնն է դրել: Ու հենց իրան եք կանչում որ ինքը փոխի?))

Զարմանում եմ ոնց են էսքան մարդկանց ուղեղները լվացել, որ հիմա այն մարդիկ որոնք իրոք կույրի են նման մյուսներին են կույր անվանում: