Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
Ես չեմ հասկանում էդ պեսսիմիզմը։ Ի՞նչ է նշանակում չգնալ հանրահավաքին...Փետրվարի 19–ին տեղի ունեցածը կարելի է ամեն ինչ անվանել, բացի ընտրություններից։ Դա նշանակում է, որ մի 5000 հոգի կարող է իր կամքը թելադրել 2 մլն–ից ավելի մարդո՞ւն։ Ուրեմն դրա՞ն եք արժանի։

Ես ինքս ահավոր վիրավորված եմ։ Վիրավորված եմ էն փաստից, որ ուղղակի թքած ունեն ժողովրդի կամքի, քաղաքացու ընտրության, ազատ մրցակցության, արդար ընտրությունների վրա։

Լավ, ոչ մեկիդ ինքնասիրությանը սա չի կպնում։ Ինձ համար կարևոր չէ, թե ով կընտրվի, կարևոր է որ ԸՆՏՐՎԻ ԱՐԴԱՐ։ Ու հիմա, երբ Սերժն ու ՀՀԿ–ն ապացուցեին, որ անում են այն, ինչ ուզում են, անում են ամենադաժան, ամենաանմարդկային մեթոդներով՝ կին, տարեց հանձնաժողովականներին առևանգելով ու ծեծելով, ձեր ձայնը ջնջելով ու դրա փոխարեն լցոնելով, ձեր ապագան գողանալով, ձեր հույսը բռնաբարելով, ձեր կարիերան վիժեցնելով, ձեզ ստրկացնելով....դրանից հետո դեռ հարցականի տակ եք դնում գնալ հանրահավաքին, թե ոչ...

Լյումպենացված հոտի պես ապրելը երևի ավելի հարմար է...Ամոթ նրանց, ով Երևանում է ու չի գնում։ Թեկուզ թող ծեծվի, թեկուզ սառի...բայց ավելի լավ է փոշմանել արածի համար, քան չարածի...

Անողնաշար, իներտ, վախեցած ու աջը քաշած՝ էդ արդեն նոր սերունդ չի...էդ նոր սերունդը էլ չի կարող տաղանդավոր լինել, չի կարող լավ բան ստեղծել, չի կարող ապագա ունենալ...ընդամենը գորշ ներկա ու նույնքան էլ անգույն ապագա...

Եթե երիտասարդ ես, ուրեմն մաքսիմալիստ ես ու հեղափոխական, հակառակ դեպքում ռեինկարնացված ծերունի ես...մեռած հոգի։

Շատ հոգնած եմ, տխրած ու հիասթափված...Երանի Երեւանում լինեի։
Ապրես, շատ լավ ես գրել, ուզում էի վարկանիշ տալ, պարզվեց չեմ կարող, վերջինը քեզ եմ տվել, և հիմա պետք է ուրիշներին գնահատեի դեռ... Կարդացի գրածդ ու լացս եկավ։ Ախր շատ լավն ենք ու շատ լավ երիտասարդներ ունենք։ Չեմ ուզում համակերպվել էն մտքի հետ, որ ամեն ժողովուրդ արժան է էն կառավարությանը, որին ընտրել է։ Առավոտից դա եմ լսում ու ջղայնանում. ախր չենք ընտրել, է, որ ընտրած լինեինք, ասեի հա, արժան ենք։ Նույնիսկ էն ստրկամիտները, որոնք 5000 դրամով ծախել են իրենց ազատությունը, նույնիսկ նրանք բավարար չէին լինի ապահովելու էսպիսի արդյունք, եթե չլինեին լցոնումները։ Շատ խոսեցի, երևի թե պետք էր գրառումս անկապ օրագրում դնել, ոչ թե էստեղ։ Ներող եղեք, ջղային եմ։(