Տաուրել, ես լռում եմ, քո խաթերԼավ իմացիր
Էրեխեք, հեսա գործս վերջացնում եմ, միանամ ձեզ: Սիրում եմ բոլորիդ:
Տաուրել, ես լռում եմ, քո խաթերԼավ իմացիր
Էրեխեք, հեսա գործս վերջացնում եմ, միանամ ձեզ: Սիրում եմ բոլորիդ:
Խնդրում եմ բոլոր ակումբցիներին և՛ որպես հասարակ ակումբցի, և՛ որպես ակումբի մասին մտածող մարդ, և՛ որպես մոդերատոր.
Զերծ մնացեք ամեն տեսակի վիրավորանքներից, փորձեք արտահայտել կոնկրետ և իմաստալից մտքեր, մի խոսքով, մնացեք քաղաքակիրթ քննարկումների շրջանակներում, և կարդացեք ակումբի կանոնադրությունը:
Մնացած քայլերը թողնում եմ կոնկրետ բաժնի մոդերատորներին և ադմինիստրատորներին:
Лучше Гор могут быть только Горы.
ու այս բոլորը կազմում են հայ ժողովուրդ հասկացողությունը, որովհետև ինչքան էլ լավն ենք մեր մեջ էլ կան թվարկվածդ մարդկանցից
ու մենք բոլորս այսօր պայքարում ենք հենց բոլորի համար
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Լևոն Տեր-Պետրոսյանը հասնելու է նրան, ինչի ձգտում է / հաղթած ենք:
Սերժ Սարգսյանը հասնելու է նրան, ինչի ձգտել է/ հղկված է:
Ու այս ամենից հետո, դեռ ակումբը կոչվելու է ակումբ, մենք էլ շարունակելու ենք ամեն այգի հետ Լույս բարի շշնջալ, իսկ դո՞ւք ...
Մի վիրավորե'ք իրար, ամեն մեկդ մնացեք ձեր դերում, ակումբի գույնը մի աղավաղե'ք![]()
Ես բազմիցս խոսել եմ մեր ժողովրդի միվորվելուն խանգարող հանգամանքների մասին ու չեմ պատրաստվում կրրկնել դա, իսկ թե հիմա սա միավորում է թե կրկին խաբկանք դա էլ արդեն ժամանակը ցույց կտա ես չեմ պատրաստվում վիճել ոչ մեկի հետ, որտև անձնական ոչ մի խնդիր չունեմ: Ես համբերատար կսպասեմ մինչև հանգուցալուծում: Էլ քաղաքականության մեջ գրառում չեմ անելու, եթե ինձ ուղղված հարցեր չլինեն, վերջ![]()
![]()
![]()
![]()
էսօր անպայման ուզում էի գնալ, էն էլ առավոտվանից առողջականս բավականին վատ էր... արդեն մտածում էի, թե չեմ գա, բայց համենայն դեպս Դավոյին (Ծովից բացի արդեն մյուս միտինգավորնեն էլ գիտեն իրան) հարցրեցի, ասաց Ակումբի մեծ մասը Սպենդիարյանի արձանի մոտ է... դասերի վերջում արդեն համեմատաբար լավ էի զգում, գնացի, ոչ անզեն, ոչ էլ ակնոցով զինված աչքով մերոնցից ոչ մեկին չգտա, Ծովն էլ, պարզվեց, տուն էր գնացել հանգստանալու, ինչը, իրականում, կարելի էր ենթադրել... ոչ էլ մյուս ընկերներիս գտա, ովքեր երևի նույնպես գնացել էին մի քիչ քնելու... մենակ չէի մնա, որովհետև հիմնականում եկել էի իմ ծանոթներին տեսնելու ու... բուբլիկով հյուրասիրելու![]()
նկարահանելու նոր նյութ էլ չկար...
"քոռ ու փոշման" տուն եկա, էդ բուբլիկներով թեյ եմ խմում, որ վերջնականապես լավանամ, գոնե վաղը տեսնեմ ձեզ
Լավ մնացեք!!!
Ավելացվել է 4 րոպե անց
Չգիտեմ, սա էստեղ է պետք գրել, թե չէ, բայց ճանապարհին ԱԺ-ի շենքի կողքը 7-8 ավտոբուս էր կանգնած` զինվորներով լցված... երեկ զինվորները ներսում չէին, էսօր երևի խեղճերը ամբողջ օրը նստած սպասել են... էնպես մեղքս գալիս են, պատկերացնում եմ, թե հիմա ինչ է կատարվում խեղճերի ներսում, մի քանիսը գլուխները դրել էին ձեռքներին էնպես տխու~ր նայում էին լուսամուտից...բա էդ տղաներին ո՞վ է պաշտպանելու!!!
![]()
Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 23.02.2008, 18:01: Պատճառ: Գրառման ավելացում
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Կարծում եմ ընտրախախտումներ բաժնում էր պետք գրել, բայց որոշեցի այստեղ պատմել:
Եղբայրս վերապատմեց մի տատիկի պատմություն. երեկ փորձել է գալ Երևան (Արմավիրից), ուղեվորությունը տևել է մի քանի ժամ, քանի որ ճանապարհին պարբերաբար ավտոբուսը կանգնեցրել են ոստիկանները, բոլորին իջեցրել և ճշտել, թե ով ինչի համար է գնում Երևան: Երբ ուղևորներից մեկը նշել է, որ գնում է Լևոն Տեր-Պետրոսյանին միանալու համար, ոստիկանները նրան դաժան ծեծի են ենթարկել:
Կրկնում եմ, սա երեկ պատմել է անծանոթ տատիկ իր ատամնաբույժին (եղբորս):
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Չեմ հասկանում ստեղ իրաի հետ ենք կռվում թե կարծիքներ արտահայտում էս ինչ լարված մտնոլորտա: Այո Արտակ, իրոք որ մաքրել է պետք, մի՞թե, ինչ որ մեկն արժանի է վիրավորանքի այն էլ ինչի համար քաղաքականությա՞ն, իհարկե ոչ: Ամոթ է եկենք մեզ քաղաքակիրթ մարդու պես պահենք:
![]()
ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԷՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
[18:02] 23 Փետրվարի, 2008
՚ԽԵԼՔԻՆ` ԽԵԼՔՈՎ, ՈՒԺԻՆ` ՈՒԺՈՎՙ
՚Նոր ժամանակներՙ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը շնորհավորեց Ազատության հրապարակում հավաքված տղամարդկանց տոնը եւ ասաց, որ հանրահավաքին ՚աջակցումՙ է նաեւ բնությունը. ՚Դուք ինքներդ էլ տեսնում եք, թե այսօր ինչպիսի արեւոտ եղանակ էՙ,- ասաց Արամ Կարապաետյանը: Նա հայտարարեց, որ պետք է պայքարեն այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանում կայանան արդար ընտրություններ, իսկ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հեռանան քաղաքական դաշտից. ՚Նրանք իրենց քաղաքական հակառակորդներին թշնամի են համարում եւ ոչնչացնում են նրանց, որովհետեւ կրիմինալի վրա են հիմնվածՙ: ՆԺԿ նախագահը նաեւ հայտարարեց, որ իրենք կարող են հակառակորդին դիմագրավել ցանկացած եղանակին. ՚Մենք պատրաստ ենք պատասխանել խելքին խելքով, դուխին` դուխով եւ ուժին` ուժովՙ: ՚Հիմա, հիմա, հիմաՙ,- հնչեց մարդկանց արձագանքը:
ՄԱԿ-ԻՑ ԷԼ ԵՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՄԻԱՆՈՒՄ
Այսօր Ազատության հրապարակում ելույթ ունեցավ նաեւ Միացյալ աշխատանքային կուսակցության խորհրդի անդամ Թամարա Գեւորգյանը, ով հայտարարեց, որ թեեւ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանն իր մտերիմների հետ որոշել էր սատարել Սերժ Սարգսյանին, ՄԱԿ-ի շատ անդամներ հենց սկզբից էլ հայտարարել են, որ կանգնելու են առաջին նախագահի կողքին. ՚Սա մեր իրավունքի պայքարն է, սա մեր հոգու պայքարն էՙ,- հայտարարեց Թամարա Գեւորգյանը: Նա նաեւ կոչ արեց բոլոր տղամարդ նախարարներին ՚թքել պաշտոնի վրա եւ միանալ համաժողովրդական պայքարինՙ:
՚ԱՄԵՆԱՄԵԾ ԴՊՐՈՑՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՆ Էՙ
՚Պահպանողական կուսակցությանՙ ղեկավար ՄիքայելՀայրապետյանը կոչ արեց մանկավարժներին եւ ուսանողներին դասադուլ անել այնքան ժամանակ մինչեւ ճանաչվի Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը. ՚Ուսումնական հաստատություններում լույս չկա, այսօր լույսն այստեղ է ճառագած, ամենամեծ դպրոցն Ազատության հրապարակն էՙ,- հայտարարեց Միքայել Հայրապետյանը:
ԽՈՍԵՑ ՎԱՐԴԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ
Հանրահավաքի ժամանակ ուղիղ հեռախոսակապով ելույթ ունեցավ ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Վարդան Մալխասյանը, ով ոգեւորեց հրապարակում հավաքվածներին` կոչ անելեվ մինչեւ վերջ կանգնել առաջին նախագահի կողքին. ՚Պայքար, պայքար մինչեւ վերջՙ,- հնչեց ազատամարտիկի ձայնը, որից հետո մարդիկ վանկարկեցին ՚Վարդան, Վարդանՙ:
ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԱՍՏՂԵՐԻ ՀԱՄԵՐԳԻՆ ԳՆԱԼ
Նիկոլ Փաշինյանը Ազատության հրապարակում հայտարարեց, որ Լոս Անջելեսում բնակվող հայերը չեն ցանկանում մասնակցել օրերս ԱՄՆ-ում կայանալիք այն հայ երգիչների համերգին, ովքեր սատարում էին Սերժ Սարգսյանին. ՚Մարդիկ գնած տոմսերը ետ են վերադարձրելՙ,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
ՀԱՆՈՒՆ ԵՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԸ
Ըստ Նիկոլ Փաշինյանի` իշխանությունները հանում են հանրահավաքին եկած ավտոմեքենաների համարանիշները: ՚Քոչարյանի եւ Սերժի մտքի գագաթնակետն էՙ,- այսպես որակեց Նիկոլ Փաշինյանը այդ քայլը եւ նշեց, որ հավանաբար այդ համարանիշները ՚գոլդՙ են եղել, եւ ՚Սերժիկն ու Ռոբերտը հանել են, որ հետո ծախենՙ:
http://a1plus.am/amu/?page=issue&iid=58161
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Հայաստանի առաջին հանրապետությունը կործանվեց տգետ կոմունիստների պատճառով որ առանց լենինի իմանալու մայիսյան ապստամբություն էին անում եվ միանում եղբայր թուրքերին,
այդպիս թերուսների դավաճանության պատճառով սպանվել կամ կործանվել են
- վաճառվել է Անի քաղաքը
-սպանվել է Պապ թագավորը
- սպանվել է կիլիկիայի Մլեհ Մեծ Իշխանը
-սպանվել է հաղթանակած Մխիթար սպարապետը
-աքսորվել է Արշակ 2-րդը
-գահընկեց է արվել Արտաշես Վերջինը
և այլ 1000000 օրինակներ,
Հերիք չի էս երկիրը կործանեն? Երբ պիտի պատմությունից դաս քաղեն?
Թուրքերը և մասոնները ֆինանսավորում են սրանց, ուզում են իշխանությունը վերցնեն երկիրը ծախեն:
ՄԵղրին Լևոնն էր ծախում, 94թճին թերթում տպել էր դրա քարտեզը, Արծվածենը Լևոնն էր ծախում, երկիրը կերավ սաղ, հիմա Լևոն եք գոռում?
Ավելացվել է 7 րոպե անց
Էս վերջինն եմ գրում ու դուրս եմ գալիս ֆորումից, խնդրում եմ չջնջեք, ճշմարտությունը դաժան է
Ապարանցուն ասւմ են խի էս Լևոնին ընտրել
ասւմա -Լևոնի վախտ հերս սաղ էր,
ընկերն էլ ասումա - Զզվել եմլույսի վարձ մուծելուց:
Չեք սիրում Սերժին? ուրիշին ընտրեիք. Ասում էր վատ եք ապրելու, հա վատ եք ապրելու, հարևանից պարտք արեք ապրեք, ձու էլ մի կերեք: Ասում էր ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է: Հիմա ինչա անում? դուք էլ հարիֆի նման գնում ընկնում եք դրա ջրերը: Ցրվեք տներով դաս սովորեք, գործ ճարեք, կանանց հարգեք:
Օրենքներից եք խոսում? Սերժը վատնա? Եդ Սերժնա միլիցուն կաշառք տալի, էլեկտրիկին կաշառք տալի, ջուր գողանում, իրիկունները Սերժնա լակում ընկնում փողոցները? Սերժնա
պեսոկ կշռելուց խաբում? ՄԻ հատ Ձեզ նայեք նոր ուրիշների վրա մեղք գցեք: Ամեն մեկը թող ինքը իրա մասին մտացի: Ազգովի օրենքներ եք խախտում, սպասում եք հեսա երկնքից խնձորա ընկնելու?
Վերջին խմբագրող՝ Armen2008: 23.02.2008, 19:26: Պատճառ: Գրառման ավելացում
Ժողովուրդ էս ում ձեռն ենք ընգել, հիմա էլ սերժը ընտրվելա իրան հերիք չի, հաշվումա տեսնի, որտեղ են իրան քիչ ձայներ տվել, որ հետները թառսվի:
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Եթե որևէ մեկը կարծում է, որ կարող է լեզվակռվի մեջ մտնել, վիրավորել անդամներին ու մնալ անպատիժ չարաչար սխալվում է։
Ժող, ձեր հետ ի՞նչ է կատարվում...հինգ ժամ բացակայեցի ակումբից, իրար կերաք...
Հանկարծ որևէ մեկը չմտածի, թե անպատիժ է մնալու։ Քաղաքակիրթ շփվեք, հակառակ դեպքում Քաղաքականությունը բաժինը ուղղակի կփակվի...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ