Ժողովրդավարություն, ոչ կոռումպացված կյանք, ոչ բռնություններին, որ Հայաստանը համաշխարհային ազգ է, լիքը ուրիշ բաներ…Բյուր , ի՞նչ գաղափար
Գիտե՞ս ինչն է հետաքրքիր: Վազգենն իր խոսքում շատ է պատմությունից օրինակներ բերում. 88 թիվ, մինչև էդ Սովետի ժամանակ, 93 թվի տարբեր իրադարձություններ, բոլորովին այլ երկրների պատմություն, բայց դուք լսում եք այն, ինչ ուզում եք, իսկ դա 96-ն է:ՎՄ-ն հենց տենց էլ անում մինչ այժմ։
Դու հենց նոր արտահայտեցիր բոլոր 9 թեկնածուների գաղափարներըԺողովրդավարություն, ոչ կոռումպացված կյանք, ոչ բռնություններին, որ Հայաստանը համաշխարհային ազգ է, լիքը ուրիշ բաներ…![]()
Գիտեմ, 88-ից է եկել:Դա Լևոնականների կարգախոսը չէ
… Որոնք ընդամենը գրել են դրա մասին, բայց չեն պայքարում: Ուրիշ բաների համար են պայքարում կամ ոչինչ էլ չեն անում: Իսկ լևոնը առնվազն Հայաստանի՝ համաշխարհային ազգ լինելուն խիստ դեմ է:Դու հենց նոր արտահայտեցիր բոլոր 9 թեկնածուների գաղափարները
Ավելացվել է 1 րոպե անց
Ու նաև՝ թեկնածուներն ասում են, թե ես գամ էսպես կլինի, էնպես կլինի, կպայքարենք կոռուպցիայի դեմ և այլն: Իսկ գաղափարական պայքար ասելով նկատի ունեմ, որ ոչ թե նախագահը պետք է գա, արմատախիլ անի, այլ որ ժողովրդի մեջ նստի այն միտքը, որ ավելի ազատ ու հեշտ ապրելու համար պետք է, ասենք, կաշառք չտալ:
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 29.02.2008, 02:02: Պատճառ: Գրառման ավելացում
Ինչո՞վ ա զբաղված Վազգեն Մանուկյանը , պայքարում ա՞… Որոնք ընդամենը գրել են դրա մասին, բայց չեն պայքարում: Ուրիշ բաների համար են պայքարում կամ ոչինչ էլ չեն անում: Իսկ լևոնը առնվազն Հայաստանի՝ համաշխարհային ազգ լինելուն խիստ դեմ է:
Ժողովուրդ ջան ինձ մի ծանոթ ոստիկան ընկեր ունեմ , ասեց որ վաղը պատրաստվում են ինչ որ քայլերի դիմեն, բայց մանրամասները չգիտեր:Ով է տեղ յակ ինչ որ բան պիտի լինի վաղը թե ուղակի հերթական սուտն է?
Բյուրի, շարունակում ես Հ1–ական երևակայությանդ զոռ տալ։ Էդ մակարդակի վեճ շարունակելու իմաստ չեմ տեսնում։
Ինչ վերաբերում է եվրոպական դիտորդական առաքելություններին քննադատելուն՝ Լևոնի հիմնական միտքը այն էր, որ այս ընտրությունները մի քայլ առաջ որակելը դավաճանություն կլինի եվրոպայի ժողովրդավարական սկզբունքներին։
Վաղուց էր պետք նման քննադատություն։ Թե չէ լրիվ ձեռ են առնում մարդկանց։ Հայաստանում ընտրությունները ամեն անգամ նախորդից ավելի վայրենի, ավելի համատարած կեղծիքներով են անցկացվում, իսկ սրանք ամեն անգամ մի քայլ առաջ են որակում։ Մի քայլ առաջ դեպի ու՞ր։ Սա՞ է եվրոպական դեմոկրատիան։
Մյուս կողմից էլ ՀՀ իշխանություններն են, որ ժողովրդին մոլորեցնում են՝ հեռուստատեսությամբ մեջբերելով գնահատականների միայն դրական հատվածները ու բաց թողելով բացասականները։
Ի դեպ Լևոն Տեր–Պետրոսյանի քննադատության հետ համաձայն են նաև մի շարք հասարակական կազմակերպություններ:
Դա է վկայում 9 տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից արված համատեղ հրապարակված հետևյալ կոչը.
Աղբյուր՝ http://e-channel.am/?topic_id=1530Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր խորին մտահոգությունն ենք հայտնում 2008 թ. փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրությունների, նախընտրական շրջանի, ընտրարշավի և հետընտրական գործընթացների վերաբերյալ: Միջազգային դիտորդների գնահատականը, որը կառավարության և վերջինիս կողմից վերահսկվող լրատվամիջոցների կողմից փորձ է արվում ներկայացնել դրական լույսի ներքո, քննադատական էր: Սակայն զեկույցի առաջին երկու նախադասությունների և գնահատականի փաստերի միջև առկա այս ակնհայտ հակասության արդյունքը դարձավ այն, որ կառավարությունը մեջբերում է միջազգային դիտորդների գնահատականի միայն առաջին պարբերությունը` լեգիտիմիզացնելու ընտրության արդյունքները: Մինչդեռ միջազգային դիտորդները զեկույցում մատնանշել են լրատվության գրաքննության, ընտրողներին վախեցնելու, քվեներ գնելու, ինչպես նաև այլ փաստեր և իրենց այցելած 16 տոկոս ընտրատեղամասերի քվեների հաշվարկը անվանել են «վատ» կամ «շատ վատ»: Նման պրակտիկան որպես «մի քայլ առաջ» և «ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու պարտավորություներին համահունչ» որակելը հարցականի տակ է դնում ժողովրդավարության, ժողովրդավարական չափանիշների և սկզբունքների գաղափարը և ավելի է նվազեցնում ժողովրդավարական բարեփոխումների չափանիշները:
Ներքոստորագրյալ կազմակերպություններից մի քանիսը որպես դիտորդ են հանդես եկել ընտրության օրը և հետևել են ընտրական գործընթացներին մինչ փետրվարի 19-ը, ինչպես նաև դրանից հետո ընկած ժամանակահատվածում: Այդ կազմակերպությունների զեկույցներում փաստագրված են բռնությունների բազմաթիվ դեպքեր և խախտումներ:
Մեզ համար առանձնահատուկ մտահոգություն են առաջացնում Լրատվամիջոցների ազատության/ լրատվության մատչելիության, բռնությունների, կոռուպցիայի և վարչական ռեսուրսների օգտագործման և հասարակական գործիչների ձերբակալության երևույթները:
Կարևոր կետերից մեկը, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը մատնանշել է իր միջանկյալ զեկույցում, վերաբերում է ընտրական գործընթացի հանդեպ հասարակական վստահություն ձևավորելուն: Խորը անվստահությունը և հաճախ արծարծվող հասարակական ապատիան ոչ այլ ինչ է, քան Հայաստանի ժողովրդի ինքնապահպանման հակազդեցությունն ընդդեմ անպատժելիության մթնոլորտի նրանց շուրջ, որոնք ընտրակեղծիքներ են իրականացրել նախկին բոլոր ընտրությունների ժամանակ: Ընտրություններից հետո տեղի ունեցող գործընթացները տագնապալի են և անկասկած կխորացնեն հասարակության անվստահությունը:
Մենք հավատացած ենք, որ քանի դեռ ընտրական կեղծիքները չեն հետաքննվում և պատժվում, վստահություն չի լինի ընտրական գործընթացի, ինչպես նաև դատաիրավական համակարգի նկատմամբ:
Մենք կարծում ենք, որ վերոհիշյալ խնդիրների շուրջ միայն բաց և լայն զանգվածներին ներառող հասարակական քննարկումների միջոցով է հնարավոր վերականգնել հասարակական վստահության մթնոլորտը:
Ելնելով վերը նշվածից` մենք գտնում ենք, որ այս ընտրությունները չեն իրականացվել ժողովրդավարական արժեքների և գործընթացների վերաբերյալ մեր ունեցած պատկերացումներին համահունչ:
Մենք համոզված ենք, որ այն մոտեցումը, որն իշխանությունները կկիրառեն ընտրախախտումները հետաքննելիս ցույց կտա վերջիններիս վճռականությունը` գործել ժողովրդավարական ազատ և արդար ընտրություններ անցկացնելու կանոնների համաձայն:
Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը դադարեցնել քաղաքական դրդապատճառներ ունեցող ձերբակալությունները: Սրանք անպատժելիության կոչեր չեն, այլ կոչ կառավարությանը` օրինակ ծառայել Հայաստանի ժողովրդի համար և գործել օրենքի շրջանակներում:
Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը տեր կանգնել Հայաստանի կառավարության` ընթացակարգերին հետևելու պարտականության կատարմանը և պահանջել հետաքննության հստակ փաստաթղթագրում և պատշաճ պատիժ օրենքը խախտողների նկատմամբ:
Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը կատարել օբյեկտիվ եզրակացություններ` հիմնված սեփական փաստերի դիտարկումների վրա և չվարկաբեկել ժողովրդավարության գաղափարը, ժողովրդավարական չափանիշներն ու սկզբունքները, ինչպես նաև չպատվազրկել դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունները:
«Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Հայաստանի հելսինկյան կոմիտե
Հայաստանի հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Ինտերնյուս» Մամուլի աջակցության ՀԿ
Մամուլի բազմազանության ինստիտուտ
Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ – Հայաստան
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Երևանի մամուլի ակումբ
Վերջին խմբագրող՝ Արշակ: 29.02.2008, 02:14:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ես էլ ունեմ ստույգ տվյալներ , մեր հարևանի ախպոր ընգերը ԿԳԲ-ում հավաքարարի օգնական ա աշխատում , ինքն ա ասել , վաղը հաստատ գալու են սաղին ջրենԺողովուրդ ջան ինձ մի ծանոթ ոստիկան ընկեր ունեմ , ասեց որ վաղը պատրաստվում են ինչ որ քայլերի դիմեն, բայց մանրամասները չգիտեր:Ով է տեղ յակ ինչ որ բան պիտի լինի վաղը թե ուղակի հերթական սուտն է?![]()
Հա՛Ինչո՞վ ա զբաղված Վազգեն Մանուկյանը , պայքարում ա՞
Արշա՛կ, լավ էլի: Էս անգամ իսկապես մի քայլ առաջ էր, ինչ ուզում ես ասա:Հայաստանում ընտրությունները ամեն անգամ նախորդից ավելի վայրենի, ավելի համատարած կեղծիքներով են անցկացվում, իսկ սրանք ամեն անգամ մի քայլ առաջ են որակում։ Մի քայլ առաջ դեպի ու՞ր։ Սա՞ է եվրոպական դեմոկրատիան։
Շարունակությունն էլ ասա… Դավաճանած կլինի Բեթհովենին, էլի մի քանի ուրիշ անուն տվեց: Թե՞ դրանք չեք լսել:Ինչ վերաբերում է եվրոպական դիտորդական առաքելություններին քննադատելուն՝ Լևոնի հիմնական միտքը այն էր, որ այս ընտրությունները մի քայլ առաջ որակելը դավաճանություն կլինի եվրոպայի ժողովրդավարական սկզբունքներին։
Փաստորեն անձրև է գալու![]()
Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....
Որ տվող չլինի, չեն էլ կարող ծախվել: Բայց դե էդ հոգեբանությունը կմնա: Դրա համար պետք է, որ նաև չվերցնողի հոգեբանություն ձևավորվի:Նաև չվերցնեն չծախվե'ն
վայ Լևոն , վայ , էս ինչ բերիր իմ գլխին , հիվանդ մեռնում եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ