User Tag List

Էջ 68 128-ից ԱռաջինԱռաջին ... 185864656667686970717278118 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,006 համարից մինչև 1,020 համարի արդյունքները՝ ընդհանուր 1914 հատից

Թեմա: . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

  1. #1006
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոմունիստները Սերժի կողմն են։ Աղբյուրը՝ Հայլուր

    Մեկնաբանություններն ավելորդ են։ Պարզ երևում է, թե երբ էր ռեվանշը։
    Արթուր ջան, ամոթ էլ կլիներ հակառակը լիներ, հեչ մի նեղվի

    Հ.Գ. Արթուր ջան, շուտ կարդա, որ չնեղվես, քանի մեր Ձայնալար ախպերը չի ջնջել գրածս Կարող ա պարզվի, որ դա վիրավորական գրառում է
    When life gives you lemons, make lemonade

  2. #1007
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մարդկանց ձերբակալելը լկտուիթյուն ա, քիչ-քիչ Ստալինի ա վերածվում Սերժը:

    Ավելի լավ ա իրանց թող բռնեին ընտրությունների օրը: Ուրեմն ինքը որ գազանություններ անելով դառավ պրեզիդենտ դա անօրինական չի, բայց էս մարդկանց բողոքը իրա արածների դեմ անօրինական ա

    Ոնց պաշտպանենք անմեղ մարդկանց????

  3. #1008
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մեջբերում Victory_-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց պաշտպանենք անմեղ մարդկանց????
    ոչ մի ձև

    մնում ա արտասահմանի օգնությանը դիմենք, էն էլ ո՞վ մեզ կլսի
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  4. #1009
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Լևոնը ասել էր,որ վաղը մենք կունենանք արդեն մեր երկրի իրական նախագահին,սպասենք տենանք վաղը ինչա աենլու,իսկ մինչ այդ հույս ունեմ Սերժը հերթական անմիտ քայլը չի անի:

  5. #1010
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մեջբերում Galatea-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի լավ, պետք չի էսօր երթ անել .. ծնողներին իրենց էրեխեքի դեմ են հանում...37 թիվնա քանի գնում հիշեցնում:
    Էս լրիվ նորմալ ա։ 2003-ին Շեվարդնաձեն նույնը արեց, բայց դե... Մի քանի ժամ կարող է հավաքվեն, Հայլուրի համար գեղարվեստական ֆիլմ նկարեն ու ցրվեն տներով Ամեն ինչ շատ ճիշտ է ընդանում։

  6. #1011
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մի քիչ լիցքաթափվեք

    ՄԱԼՅԱՆ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԴԱՍԵՐԸ
    Հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ հանրապետության հրապարակը այսօր պետք է վերածվեր մարդկության պատմության ամենաբազմամարդ հավաքատեղին և, փաստորեն, ևս մեկ անգամ, համազգային շուրջպարից հետո, հայ ժողովուրդը ապացուցելու է իր համաշխարհային ազգ լինելու փաստը։

    Մեզ, ցավոք, չհաջողվեց ճշտել, թե արդյոք այս փառահեղ միջոցառմանը մասնակցելու են «Գինեսի գրքի» ներկայացուցիչները կամ, գոնե, հոլիվուդյան շոուներ կազմակերպող համաշխարհային դեմքերը՝ առաջինները միջոցառումը լեգիտիմացնելու, իսկ երկրորդները՝ փորձի փոխանակման, իմա, դասեր քաղելու նպատակով։

    Բայց և այնպես, պետք է նշել, որ մեր այս փառահեղ միջոցառման կազմակերպիչները դասեր քաղել են հենց մեր դասականներից, մասնավորապես Մալյան–Մաթևոսյան զույգի գլուխգործոցից՝ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմից։ Կարծում եմ, պետք չէ հիշեցնել հայ ժողովրդին այն հանճարեղ կադրերը, երբ ոչխարի հոտը քշվում էր քաղաք՝ մթերման, ինչպես նաև այդ ճանապարհին քաշի կորուստի մասին Պավլեի եզրահանգումները։
    Համաձայն մեր աղբյուրների, մեր այս փառահեղ միջոցառման կազմակերպիչները՝ դեպի մայրաքաղաք ճանապարհին կենդանի քաշի կորուստից խուսափելու նպատակով, պլան են դրել միջքաղաքային «գծերի» տերերի վրա պայմանով՝ կամ ապահովել բավարար գլխաքանակ, կամ զրկվել խիստ շահութաբեր «գծերից»։

    ԲԱԳՐԱՏ ԽԵՐՈՅԱՆ
    26.02.08
    http://www.lragir.am/src/index.php#top
    When life gives you lemons, make lemonade

  7. #1012
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Էրեխեք, կարդում ու կարդում եմ ձեռքերովս գլուխս բռնած լացում եմ, թե էս ուր ենք եկել հասել........

    Ու դեռ ինչքան պիտի ժողովուրդը դիմանա էս ամենին
    I may be paranoid but no android!

  8. #1013
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    մինչև "հիմա"-ն գա

    իսկ երբ ա գալու, դժվար ա ասել
    բայց հաստատ ամիսուկեսից շատ չի մնացել
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  9. #1014
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Ինչ ամիսուկես,1-2 շաբաթ մաքսիմում:

  10. #1015
    ʎ1ǝuo1 Lonely-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    111
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Ժողովրդի քանի տոկոսը չի ուզում էլի "մութ" տարիներում ապրի ?
    Արդեն նախագահին ընտրել են, ինչ անօրինական պայքարներ են ?

    Հայաստանի Հանրապետության Նախագահ է ընտրվել Սերժ Ազատի Սարգսյանը

    http://elections.am

  11. #1016
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Երեկ գիշերը քունս չէր տանում, որոշեցի մտնել Ժեշտ ֆորում ու տեսնեի էնտեղ հեչ ինչեր են գրում: Մի հատ տղա կա, անունը Simba, շատ հետաքրքիր ու հասուն խոսքեր էր գրել, եթե դեմ չեք էստեղ quote անեմ:

    Սկզբնաղբյուրը www.zhesht.am

    Մեջբերում Simba-ի խոսքերից
    Ես էլ եմ ինչ-որ բաների հետ համամիտ: Ես արդեն մի-քանի տարի է, ինչ կարծում եմ, և ժամանակի ընթացքում ավելի եմ համոզվում, որ մեր ազգի ամենամեծ թերությունը ներելու անընդունակությունն է: Մարդ է, սխալներ արել է, բայց լույս չունենալու միակ մեղավորը նա չէ:

    Ես այլ տոպիկում նշել եմ, որ ԼՏՊ ու ՍՍ չեմ ընտրելու և երկուսին էլ նույնապես բացասաբար եմ վերաբերվում: Սակայն կատեգորիկ համամիտ չեմ այն մտքի հետ, որ 1991-1998թթ Հայաստանում տեղի ունեցած ամեն-ինչի մեղավորը ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ Լևոն Տեր-Պետրոսյանն է: Չեմ կարծում, որ եթե նրա փոխարեն լիներ այլ մեկը, շատ ավելի լավ կլիներ: Մի մոռացեք, որ այն ժամանակ չկար մեկը, որը կարողանար ղեկավարել նորանկախ Հայաստանի Հանրապետությունը: Կային մի-շարք ղեկավարական պաշտոններ զբաղեցրած կոմունիստներ, որոնց ժողովուրդն ատում էր և մի-խումբ հայրենասերներ, որոնք քաղաքականությունից ոչինչ չէին հասկանում: Այդ իսկ պատճառով երկրի նախագահ դարձավ միայն հռետորական տաղանդ ունեցող Մատենադարանի գիտաշխատողը: Այն ժամանակ նա քաղաքական գործիչ ՉԷՐ: Նա սխալներ գործել է, և այդ սխալների մասին խոստովանել է դեռևս 1997 թվականին, պաշտոնաթող լինելուց մի-քանի ամիս առաջ:
    Սակայն այժմ իրավիճակը լրիվ այլ է: Հայաստանի գոյության հարցը չկա, կա կոռումպացված, բայց կայուն քաղաքական դաշտ, կան փոքրիշատե քաղաքական գործիչներ, կա շահերի բախում,.... Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ԻՄ ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԾԻՔՈՎ ավելի հասուն քաղաքական գործիչ է, քան թե Սերժ Սարգսյանը: ՍՍ շատ ճկուն է և կարողանում է իր գործերը շատ ավելի լավ առաջ տանել, քան թե ԼՏՊ-ն: Միակ ցավն այն է, որ ես ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ, ՈՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՄՏԱԾՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՂՎԱ ՕՐՎԱ ՄԱՍԻՆ:
    Մեջբերում Simba-ի խոսքերից
    Դե լավ է, որ Սերժ Սարգսյանի հարցում միանման մտածելակերպ ունենք: Ինչ վերաբերվում է Լևոն Տեր-Պետրոսյանին.... երեկոս չեմ ափսոսա ու կգրեմ այն ամենը, ինչ մտածում եմ, սակայն նախ և առաջ կխնդրեմ, որ գրածս կարդան միայն իսկականից հետաքրքրվողները: Անձանց, որոնք նախօրոք որոշել են, որ եթե Լևոնը գա իշխանության, Հայաստանում այլևս լույս չի լինի, խնդրում եմ գրածս չկարդան:

    Ամեն ինչ սկսվեց սեպտեմբերի 24-ին: Երևի հիշում եք, որ Լեհաստանից վերադառնալուս հաջորդ օրը ` սեպտեմբերի 21-ին ֆորումի մի-քանի մասնակիցների հետ գնացինք Արագած: Վերադարձանք ամսի 23-ին և այդ օրն իմացա, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ դնելու է իր թեկնածությունը մոտակա նախագահական ընտրություններին: Սկզբում շատ զարմացա ու համարեցի, որ շատ անիմաստ քայլ է, քանզի ժողովուրդը չի ընտրի նրան: Անձամբ ես նույնպես նրան գրեթե ատում էի: Սակայն ամսի 24-ին պատահաբար հանդիպեցի 88-91թթ. Ղարաբաղ կոմիտեի անդամ, ֆիզիկոս, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի որդուն: Չմանրանամ մանրամասների մեջ, հատկապես որ այն վերաբերվում է ուրիշ մարդու, սակայն այդ օրվանից ես սկսեցի ավելի ուշադիր վերաբերվել ԼՏՊ-ի թեկնածությանը: Հենց Ռաֆայել Ղազարյանի միջնորդությամբ էլ հետագայում տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի հանդիպումը, որը ցավոք անցավ անարդյունք և նրանք ընդհանուր հայտարարի չեկան: Այդ ժամանակ շատերն ասում էին, որ Լևոնը Սերժի մարդն է, ուղղակի ընդդիմությանն է պառակտում: Սակայն շատ շուտ պարզվեց, որ նա է գործող իշխանությունների միակ հակակշիռը, որի հետ շատ հայեր կապում են իրենց հույսը: Չգիտեմ ինչպես էր 1990-ականների սկզբներին, սակայն այժմ Լևոն Տեր-Պետրոսյանը թողնում է բավականին լուրջ և ծանրակշիռ քաղաքական գործչի տպավորություն, որի ասելիքները տրամաբանական են և անհերքելի (խոսքը չի գնում գործող իշխանությունների հասցեին հնչող մեղադրանքներին, այլ իրականացվող քաղաքականության կործանարար ազդեցության մասին): Ճիշտն ասած գրելուս հավեսը լրիվ փախավ black_eye.gif , բայց երկու բան չնշել չեմ կարող:

    1. Դեռևս 1999թ. մի լրագրող Լևոն Տեր-Պետրոսյանին հարցրեց, թե կարող է նա նշել իր ղեկավարման տարիներին իր թույլ տված ամենամեծ սխալը: Այդ հարցին նա պատասխանեց, որ իր կառավարման տարիներին գործել է բազմաթիվ մեծագույն սխալներ, որոնցից մեկը-մյուսից ահավոր է, ուստի չի կարող նշել որևէ մեկը: Փաստորեն նա Հայաստանի նորագույն պատմության մեջ միակ մարդն էր, որը խոստովանեց, որ նա սխալ է գործել:
    2. Գիտեք, որ ես ԵՊՀ դասախոս ԷԻ: Գրում եմ ԷԻ, որովհետև հունվարի 26-ից այնտեղից դուրս եմ եկել: Եվ դրա միակ պատճառն այն է, որ այն ղեկավարվում է Սերժ Սարգսյանի կողմից, որովհետև բոլոր դեկանները դառնում են Հանրապետկաններ, որովհետև երիտասարդությանը բարոյալքում են, որովեհտև... այդ ամենին նայել չէի կարող: Մի փիլիսոփա ասել է "վախկոտ է ամեն մի պահպանողական երիտասարդ և հիմար է յուրաքանչյուր հեղափոխական ծեր": Իսկ ԵՊՀ-ն այժմ դարձել է վախկոտների հավաքածու, իսկ ես չեմ ուզում լինել վախկոտ:

    3. Ներկա եմ գտնվել Լևոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի, Վահան Հեվհաննիսյանի և Արթուր Բաղդասարյանի միտինգներին: ՍՍ, ՎՀ, ԱԲ միտինգները սակավամարդ էին և զգալի մասին էին կազմում փողով եկածները, որոնք բացարձակապես չէին լսում բեմահարթակում խոսացողներին:Իսկ ԼՏՊ-ի միտինգին եկել էին իսկապես հետաքրքրված մարդիկ, ընդ որում մարդկանց ծով էր պարզապես:

    4. Իհարկե Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր շրջապատն ունեն իրենց անձնական շահերը, այլապես այդքան ֆինանսական միջոցներ չէին ծախսվի նախընտրական արշավի ժամանակ: Սակայն դա այդպես է ամբողջ աշխարհում, քաղաքականությունը կեղտոտ խաղ է: Հայրս սիրում է ասել "Անընդունակ մարդն ամեն ինչի ընդունակ է": Սերժ Սարգսյանին համարում եմ անընդունակ մարդ, ուստի իրենից ամեն ինչ սպասում եմ: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը ունի բարոյական համակարգ, նա ունի հարուստ կենսափորձ: Ի վերջո նա արդեն 63 տարեկան է, ծերությունը վայելելու իսկական տարիքը, առավել ևս որ զրկանքների մեջ չի ապրում: Բայց նա եկավ քաղաքականություն, վարկաբեկելով իրեն: Չեմ կարծում, որ նա դա արեց միայն իր ֆինանսական շահի համար: Միգուցե զգալով իր գործած սխալները, նա որոշեց ուղղել դրանք: Միգուցե այս 10 տարիների ընթացքում գրելով մի-քանի պատմական գրքեր, նա ուզում է որ մեկն էլ հետագայում գրի իր մասին: Եթե նրա շահը դա է, ապա ես դեմ չեմ, թող գրվի: Եթե լինի լավ նախագահ, ապա անձամբ ես կգրեմ (բայց դժվար թե կարդացող լինի իմ գրածը):
    Մեջբերում Simba-ի խոսքերից
    Համաձայն եմ, տխուր է եղել: Ես էլ հիշում եմ, որ 10-ամյակիս մայրս կես մատնաքաշ հացի վրա բարաաաաաաաաակ-բարաաաաաաաաակ շերտով կրեմ էր քսել, որովհետև ձվի և ալյուրի համար փող չկար, իսկ մոմերի քանակը վեց հատ էր: crazy.gif
    Այժմ նախագահը չունի այն դերը, ինչ ուներ 1991-2007թթ: Նոր սահմանադրությունը զգալիորեն կրճատել է նախագահի իրավունքները: Նրա ազդեցությունը տնտեսության որորտում շատ սահմանափակված է: Այժմ նա հիմնականում լինելու է անվտանգության և արտաքին հարաբերություններով զբաղվող անձ: Եթե նախագահ լինի Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ Ազգային Ժողովում մեծամասնություն կազմեն ՀՀԿ և ԲՀ, ապա ոչ մեկը չի կարողանա беспредел անել, իսկ եթե նախագահ ընտրվի Սերժ Սարգսյանը, ապա .... ինչ ուզենան, այն էլ կանեն:
    Անձամբ ինձ համար ձեռնտու է, որ այս վարչակազմը վերարտադրվի: Եվ դրամի կուրսը կմնա բարձր, և ունեցած խնայողությոններս չեն արժեզրկվի, և աշխատավարձս չի նվազի: Սակայն դա միայն ինձ համար: Տնտեսագիտությունից իմ ունեցած գիտելիքները բավական են հասկանալու համար, որ իրականում դրամի այս տեմպերով արժեվորումը` արտերկրից եկամուտների կրճատման դեպքում, կհանգեցնի տնտեսության կոլապսին: Այժմ դրամն արժեվորում են, որ ինֆլիացիան պահեն 2-3%: Սակայն իրականում երկրի իրական ինֆլիացիան պետք է կազմեր տարեկան 25-30%: Մի բան գիտեմ, մեր տնտեսությունը .... վիճակում է, այնտեղից հանելու համար մեր տնտեսությանը պետք է մի հատ հզորագույն ցնցում, որը կլինի միայն իշխանափոխության շնորհիվ` կարևոր չի, լավերի թե վատերի ձեռքով: umnik.gif

    Իսկ Շաուրին շատ լավ է ասում: Այսօր տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանի միտինգը, որին ներկա էր գտնվել մոտ հարյուր հազար մարդ, իսկ վաղը կլինի Սերժ Սարգսյանի միտինգը և իշխանությունները պլան են դրել հավաքել կրկնակի ավելի մարդ: Այս իսկ պատճառով Երևանի բազմաթիվ պետական հիմնարկներում բոլորին ստիպում են գնալ Ազտության հրապարակ: Ուսանողներին նույնիսկ ներկա-բացական են անելու:
    Մեջբերում Simba-ի խոսքերից
    Ճիշտն ասած որ այսպիսի զարգացումներ տեղի կունենան, ես հասկացա լսելով փետրվարի 16-ի հանրահավաքում ԼՏՊ-ի ելույթը, որտեղ նա դավաճան անվանեց Վազգեն Մանուկյանին: Իսկ վերջին երկու օրերի ընթացքում մտածելով այս ամենի մասին, եկա այս եզրահանգմանը:


    Ես սեպտեմբերի 19-ին վերադարձա Երևան և ֆորումի մի-քանի անդամների հետ գնացինք Արագած լեռը բարձրանալու: Երբ սեպտեմբերի 21-ին Բյուրականի վերևի անտառում, մեր վրանների մոտ կանգնած հիանում էինք Երևանի հրավառությամբ, ԼՏՊ հայտարարեց, որ իր թեկնածությունը դնելու է նախագահական ընտրություններում: Անձամբ ես դրա մասին իմացա միայն երկու օր անց, երբ վերադարձանք Երևան: Եվ եթե իմ շրջապատից որևէ մեկն ասեր, որ փետրվարի 20-ից սկսած մարդիկ քնելու են վրանների մեջ, ոչ թե Բյուրականում, այլ Ազատության Հրապարակում, ապա նրան կանվանեի ցնդած: Առաջին միտքը, որ անցավ իմ մտքով, դա այն էր, որ ԼՏՊ բերել են, որ ընդդիմությունը քանդեն և չզարմացա, երբ այդ մասին սկսեցին խոսել շատերը: Այդ տեսակետիս մասին անգամ հայտնել եմ Pagan Angel-ին: Բայց ժամանակի ընթացքում, երբ մարդիկ սկսում էին հավատալ այդ մտքին, ես սկսեցի կասկածել, որ ԼՏՊ իրոք իրենից ալտերնատիվ ուժ է ներկայացնում: Դրական կերպով եթերում հայտնվելու ոչ մի շանս նա չուներ և նա գտավ, իմ կարծիքով, ՀԱՆՃԱՐԵՂ ՄԵԹՈԴ, այն է` հայտնվել եթերում որքան հնարավոր է բացասական կերպարով: Եվ այն աշխատեց: Պետական ամբողջ քարոզչությունը ուղղվեց դեպի նա և ամեն օր, բոլոր ալիքներով բոլորը քարկոծում էին նրան (ավելի շատ մեկ էլ Հիսուսին էին հայհոյել): Եվ հանդիսատես ժողովուրդը սկզբում ավելի ատեց ԼՏՊ-ին, սակայն հետո սկսեց մտածել` ԻՐՈՔ ՆԱ ԱՅԴՔԱՆ ՎԱՏՆ Է? Եվ սկսեցին հետաքրքվել, գնալ նրա հանրահավաքներին: Իսկ որ ԼՏՊ լավ հռետոր է, գիտենք բոլորս: Նա համոզեց նրանց, նրանք էլ իրենց հարևաններին և սկսեց այս համարյա թե համազգային շարժումը: Հիմա հավանաբար իշխանությունները հասկացան իրենց սխալը, բայց արդեն ուշ է:
    Եթե հենց սկզբից արհամարհեին ԼՏՊ-ին, ապա նա ոչինչ չէր կարողանա անել:
    Հիմա ասելիքս: Եթե ԼՏՊ-ն իր ձեռքում չունենալով ոչ մի հաղթաթուղթ այսպես ՖՌՌՌՌՌԱՑՐԵՑ իշխանություններին, ապա ինչ կանեն արտասահմանյան կառավարությունները: Իշխանությունները չհասկացան մի պարզ բան, ԼՏՊ անցած լինելով այդ բոլոր կեղծիքների կազմակերպման գործընթացներով, իրենցից մի-քայլ առաջ էր մտածում:
    I may be paranoid but no android!

  12. #1017
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մեջբերում Wwolf-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովրդի քանի տոկոսը չի ուզում էլի "մութ" տարիներում ապրի ?
    Արդեն նախագահին ընտրել են, ինչ անօրինական պայքարներ են ?

    Հայաստանի Հանրապետության Նախագահ է ընտրվել Սերժ Ազատի Սարգսյանը
    խի որ Լևոնը ընտրվեց, ձեր լույսերը գնալու ե՞ն

    Հայաստանի Հանրապետության Նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
    Ուղղակի մեզանից չկախված պատճառներով նախագահ են ուզում դարձնեն Սերժ Սարգսյանին:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  13. #1018
    Մշտական անդամ Srtik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2006
    Հասցե
    Լոս Անջելես
    Տարիք
    37
    Գրառումներ
    223
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մեջբերում Wwolf-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովրդի քանի տոկոսը չի ուզում էլի "մութ" տարիներում ապրի ?
    Արդեն նախագահին ընտրել են, ինչ անօրինական պայքարներ են ?

    Հայաստանի Հանրապետության Նախագահ է ընտրվել Սերժ Ազատի Սարգսյանը

    http://elections.am
    Դուք ավելի լավ է հիմա գնաք սերժի հավաքին... խեղճը մարդ ա ման գալիս, որ գլխաքանակը շատ լինի...

  14. #1019
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մեջբերում Wwolf-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովրդի քանի տոկոսը չի ուզում էլի "մութ" տարիներում ապրի ?
    Արդեն նախագահին ընտրել են, ինչ անօրինական պայքարներ են ?

    Հայաստանի Հանրապետության Նախագահ է ընտրվել Սերժ Ազատի Սարգսյանը

    http://elections.am
    Ստեղ հլը հարցա,թե ոնցա ընտրվել,Սերժը չեմ բացառում,որ Լևոնից շատ ձայներա հավաքել,բայց եթե ամեն ինչ արդար լիներ,2-րդ փուլում անկասկած կընտրվեր Լևոն Տեր-Պետրոսյանը:

  15. #1020
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանի Հանրապետության Նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
    Հայաստանի Հանրապետության Նախագահ չի ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը:
    Лучше Гор могут быть только Горы.

Էջ 68 128-ից ԱռաջինԱռաջին ... 185864656667686970717278118 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 1
    Վերջինը: 27.02.2013, 21:07
  2. Հին, թե՞ նոր Հրապարակ
    Հեղինակ՝ REAL_ist, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 20.06.2011, 15:09
  3. Հանրահավաք «Ազատության հրապարակում»
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 04.12.2008, 19:00
  4. Ազատության զինվոր…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 29.05.2008, 23:34
  5. Մամուլի ազատության օր
    Հեղինակ՝ P.S., բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 14.05.2008, 20:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •