User Tag List

Էջ 61 128-ից ԱռաջինԱռաջին ... 115157585960616263646571111 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 901 համարից մինչև 915 համարի արդյունքները՝ ընդհանուր 1914 հատից

Թեմա: . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

  1. #901
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԻՄՈՒՄ Է ՍԴ
    [20:54] 24 Փետրվարի, 2008

    ԿԸՀ-ի կողմից Սերժ Սարգսյանին նախագահ ճանաչելուց հետո, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմում է Սահմանադրական դատարան` փետրվարի 19-ի ընտրությունները արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:

    ՚Եթե ուզում ենք հասնել մեր նպատակին, երկրում հաստատել օրենքի իշխանություն, տեր կանգնել մեր երկրին, ապրել հպարտ, արժանապատիվ կյանքով, այս գիշեր այս հրապարակում լինելու է տասը հազար մարդ` ինձ հետ միասին: Քանի դեռ այս հրապարակը կանգուն է, Սերժ Սարգսյանը այս երկրի տերը չէ: Վաղվանից սկսած` մեր հանրահավաքները պետք է տասնապատկվեն, հարյուրապատկվեն: Ես կոչ եմ անում մեր բոլոր ուսանողներին, որ բոլոր ԲՈՒՀ-երի դռներն իրենց համար փակ համարեն մինչեւ այն ժամանակ, քանի դեռ մենք չենք տոնել մեր հաղթանակըՙ,- երեկոյան ելույթում ասաց Առաջին նախագահը:

    Նա նաեւ հայտարարեց, որ վաղը ժամը 15.00-ին, ինչպես միշտ, կլինի հանրահավաքի սկիզբը, որը կարող է բաղկացած լինել մի քանի հանրահավաքներից: ՚Քանի որ աշխատանքային օր է, երեքին կսկսենք, երթով կընդմիջենք, եւ ժամը հինգին- հինգ անց կես կսկսենք հիմնական հանրահավաքը, որը ես համոզված եմ` այլեւս այս հրապարակը կարող է չտեղավորելՙ,- ասաց նա:

    Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ իր գոհունակությունը հայտնեց ընտրությունների հաջորդ օրվանից սկսված հանրահավաքային շարժման մակարդակից. ՚Հինգ օրվա ընթացքում մեր ժողովուրդը խաղացել է գրոսմայստերական մակարդակով, ոչ մի շեղում, ոչ մի թերություն չի եղել: Հանրահավաքի ազատագրական ոգին ահպայման հասնելու է իր հաղթական ավարտինՙ:

    Այս խոսքերի արանքում հրապարակը պայթում էր ՚հաղ-թա-նակ, պայքար, պայքար մինչեւ վերջՙ վանկարկումներով:
    http://a1plus.am/amu/?page=issue&iid=58247
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  2. #902
    Take it easy... Anchi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2007
    Հասցե
    Universe
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    բացի դրանից շատ վստահված անձանց ծեծել են, կեղծ հաշվարկ են արել, նույն մարդիք մի քանի անգամ են ընտրել, դրանք պետք չի մոռանալ.…
    կոպիտ խախտում չի, հանրային շահը տվյալ դեպքում գերակայումա

    Ի՞նչ հանրային շահ: Ծիծաղելի է: Ես էլ եմ հանրության մի մասնիկը ու դեմ եմ դրան: Ու ինձ պես հազարավոր մարդիկ, ու ես մեղավոր չեմ, որ կենտրոնում եմ ապրում ու պարտավոր չեմ 4 գիշեր չքնել ու լսել անտաղանդ խոսք, վանդալային գոռգռոցներ, հայհոյանքներ և այլն:
    Let`s break the rules, ignore society...

  3. #903
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Անկեղծորեն, Anchi-ի ասածին պետք է լուրջ վերաբերվել, մարդ կա օպերայից հեռուա, ու ինքը շատ իմանա ինչա ըլնում, 1ժամ, 2ժամ ընդե ներկա գտնվելով էտքան հնարավոր չի պատկերացում կազմել, որքան որ ընդեղին մոտակա ապրողը:

  4. #904
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մեջբերում Guetta-ի խոսքերից Նայել գրառումը
    Անկեղծորեն, Anchi-ի ասածին պետք է լուրջ վերաբերվել, մարդ կա օպերայից հեռուա, ու ինքը շատ իմանա ինչա ըլնում, 1ժամ, 2ժամ ընդե ներկա գտնվելով էտքան հնարավոր չի պատկերացում կազմել, որքան որ ընդեղին մոտակա ապրողը:
    Չէ, պատկերացում կազմել դժվար չի, նորմալ տեսնում ու լսում ես, թե ինչ ա կատարվում, ինքս շատ ցավում եմ, որ էդ ամենը իսկապես խախտում է շատ քաղաքացիների հանգիստ ապրելու իրավունքը... իրականում օրենք կա երեկոյան 10-ից հետո որոշակի չափից բարձր երաժշտություն չմիացնել, չգիտեմ՝ էստեղ հետևում են էդ օրենցին, թե չէ, 10-ին հրապարակում չեմ եղել։ Ելնելով նրանից, որ միտինգավորները գրեթե ամեն ելույթին կոչ են անում կարգապահ լինել, հետևել տարբեր օրենքներին՝ կարծում եմ, որ այդ օրենքն էլ չպետք է խախտեն, հն՞
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  5. #905
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Ի՞նչ հանրային շահ: Ծիծաղելի է: Ես էլ եմ հանրության մի մասնիկը ու դեմ եմ դրան: Ու ինձ պես հազարավոր մարդիկ, ու ես մեղավոր չեմ, որ կենտրոնում եմ ապրում ու պարտավոր չեմ 4 գիշեր չքնել ու լսել անտաղանդ խոսք, վանդալային գոռգռոցներ, հայհոյանքներ և այլն:
    հանրային շահը, ետ ժողովրդի իրավունքնա տեր կանգնել իրա ձայներին որոնք ապօրինաբար կեղծվել են ու դրանով ոչ միայն հանրության այլև պետության դեմ են ոտնձգություն արել, քանզի ՀՀ իշխանությունը պատկանում է ժաղովրդին:
    խաղաղ բողոքի ցույցերը ու նստացույցերնել բողոք արտահայտելու ժողովրդավարական հանրահայտ միջոցներն են, ու մեր երկրում չափից դուրս խաղաղ ու համերաշխա դա տեղի ունենում, առանց ավազակությունների, իսկ երաժշտությունը իմ իմանալով ժամը 23 –ից հետո անջատվումա
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  6. #906
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մեջբերում Dragon-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես թքել եմ արտահայտությունը երեվի այս կոնտեքստում ունի ինձ համար միեվնույն է իմաստը: Կարծում եմ Galatea-ն այս է նկատի ունեցել, /Galatea ճիշտ եմ ենթադրում/, ամեն դեպքում երկիմաստությունից խուսափելու համար ավելի լավ է ավելի հստակ իմաստ արտահայտող եվ ավելի մեղմ բառեր ընտրել: Իսկ եթե սխալ եմ, միանում եմ մեղադրանքներին: Ծայրահեղությունը լավ բան չէ:
    Իմաստային պարունակությունը լրիվ նույնն է, ինչ բառային ձևավորում էլ որ տամ Dragon, սակայն մեր սիրելի Guetta-ի հոգուն եւս մեկ վերք չհասցնելու նպատակով ես թքել եմ արտահայտությունն ինքնակամ փոխարինում եմ Ձեր առաջարկած ինձ համար միեւնույնն է-ով

  7. #907
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մենակ ուզում եմ ասել, որ այս վերջին շաբաթը իմ կյանքում շատ բաներ փոխեց....

    Մեկ շաբաթվա ընթացքում հասցրի ծանոթանալ բազմաթիվ խելացի ու հետաքրքիր երիտասարդների հետ: (Ձնծաղիկ my kudos )

    Այս մեկ շաբաթվա ընթացքում համոզվեցի, որ նոր սերունդը խեղճ չի մեծանում, ու եթե կարիք լինի ոտքի կկանգնի ու կպաշտպանի իր իրավունքները ու արժանապատվությունը:

    Այս մեկ շաբաթվա ընթացքում համոզվեցի, որ հայ ժողովուրդը մեռած ժողովուրդ չէ, որ հայերը անարդարություն այլևս չեն հանդուրժի:

    Կարևորը այն է, որ այսքան տարիներ հետո ժողովուրդը վերջապես կարողացավ ազատվել անկարողության բարդույթից և հենց ՀԻՄԱ սառույցը ճաքեց:

    Ես չգիտեմ, թե ապագայում ինչ կլինի, ես չգիտեմ, թե ով կբարձրանա, ով կիջնի, բայց ես գիտեմ, որ այս շաբաթը պատմություն արդեն իսկ պատմություն է դարձել ու ես հպարտ եմ, որ այս պատմության մի չնչին մասն եմ կազմել ու տարիներ հետո իմ երեխաների աչքերին կնայեմ առանց ամաչելու:
    I may be paranoid but no android!

  8. #908
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մեջբերում Նեկրոմանտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չգիտեմ, թե ապագայում ինչ կլինի, ես չգիտեմ, թե ով կբարձրանա, ով կիջնի, բայց ես գիտեմ, որ այս շաբաթը պատմություն արդեն իսկ պատմություն է դարձել ու ես հպարտ եմ, որ այս պատմության մի չնչին մասն եմ կազմել ու տարիներ հետո իմ երեխաների աչքերին կնայեմ առանց ամաչելու:
    Բրավո, Հայկ Ստորագրում եմ յուրաքանչյուր բառիդ տակ
    Ես էլ քեզ էս մի շաբաթվանից հետո ավելի լավ ճանաչեցի ու ավելի շատ եմ սիրում

  9. #909
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մեջբերում Նեկրոմանտ-ի խոսքերից Նայել գրառումը
    (Ձնծաղիկ my kudos )
    անունս հասկացա, բայց մնացածը... ի՞նչ է նշանակում (իսպաներե՞ն...)

    ու տարիներ հետո իմ երեխաների աչքերին կնայեմ առանց ամաչելու:
    Ես էլ տեսագրածս կբերեմ, որ հավատան
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  10. #910
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    անունս հասկացա, բայց մնացածը... ի՞նչ է նշանակում (իսպաներե՞ն...)


    Ես էլ տեսագրածս կբերեմ, որ հավատան
    Սլենգա Նշանակում ա "հարգանքներս" բայց ավելի ընկերական

    Տարիներ հետո քո էսօրվա արած գործը կդառնա հայրենական վավերագրական ֆիլմերի դասական
    I may be paranoid but no android!

  11. #911
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Ես Ազատության Հրապարակից եմ գալիս, այնտեղ ամեն ինչ նորմալ է, երեխեքը լավ են,
    եթե իհարկե ստեղ մարդ մնացելա որին հետաքրքրումա նդեղի երեխեքը ոնց են, հայտարարվեց որ որոշ պռովոկատորներ փորձում են բենզինով լիքը շշեր տեղադրել շրջակա ծառերի մոտ, խնդրվեց նման բան նկատելու դեպքում հայտնել երկրապահներին, Ձնծաղիկ ջան ափսոս քեզ չտեսա, ուրիշ նորություն հլը որ չկա, լավ եղեք ժողովուրդ, իրար վիրավորելուց առաջ հիշեք ում եք վիրավորում, մի թքեք էն պահերի վրա որ իրար հետ ապրել ենք, լավ եղեք

  12. #912
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մեջբերում Նեկրոմանտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարիներ հետո քո էսօրվա արած գործը կդառնա հայրենական վավերագրական ֆիլմերի դասական


    ...ուղղակի ելույթ ունեցողներին ոչ միա անգամ չեմ նկարել, իրանց ձայնը գնում ա Թումանյանի արձանի կադրերի տակ
    Թումանյան՝ նախագահ

    բայց 1-2 բան հայտնվել է e-channel.am–ում, ափսոս իմ կոմպ չեմ կարողանում գցել, թե չէ ի–նետում կտեղադրեի, բոլորը կտեսնեին, թե ով է գիշերը մրսում էնտեղ... չնայած, նորից ու նորից եմ ասում, դա պետք է սեփական աչքերով տեսնել, սեփական լեզվով խոսել էնտեղ հավաքված մարդկանց հետ, սեփական ականջներով լսել 2-րդ կարգի հաշմանդամի արցունքախառը բողոքը...

    Որ հեղաշրջում լինի, ես կշարունակեմ նկարահանել... հույս ունեմ գոնե նույն մարդկանց չտեսնել բողոքողների, տխուրների ու անհույսների թվում...

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում Ervand-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձնծաղիկ ջան ափսոս քեզ չտեսա
    Նեկրոմանտի ասած՝ my kudos (եթե տեղին է էդպես ասել ), ոչինչ, կհանդիպենք
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 25.02.2008, 00:47: Պատճառ: Գրառման ավելացում
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  13. #913
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Պայքա'ր, պայքա'ր մինչև աթոռ

    Ես հարգում եմ Ազատության հրապարակում հավաքված և այնտեղ գիշերող բոլոր մարդկանց քաղաքական դիրքորոշումը: Նրանց զգալի մասն այդեղ է եկել արդարությունը վերականգնելու, կեղծված ընտրությունների արդյունքում իրենց փոշիացված ձայներին տեր կանգնելու:
    Սակայն ես գտնում եմ, որ այս ազնիվ մարդկանց պայքարը առաջնորդվում է սխալ ճանապարհով, որը տանում է դեպի փակուղի:
    Այսօր, բացի Ս Սարգսյանին հավատարիմ ընտրազանգվածից մնացած բոլորն էլ համոզված են ու գտնում, որ ընտրություններն այն աստիճանի են կեղծվել, որ արդյունքը ամենևին չի համապատասխանում իրականությանը, այդ իսկ պատճառով ընդիմության պահանջը պետք է լինի ` չեղյալ հայտարարել կայացած ընտրություններն ու նոր ընտրություններ նշանակել, կամ ծայրահեղ դեպքում գոնե երկրորդ փուլ պահանջել: Սակայն երեկ, Ազատության հրապարակում հավաքվածների առջև Տեր-Պետրոսյանի բերանից վերջապես հնչեց իրենց պայքարի հիմնական նպատակ-կարգախոսը`
    -Ես պայքարրելու եմ մինչև վերջ և դուք պիտի ինձ սատարեք, որ ես մտնեմ Նախագահական նստավայր որպես Նախագահ:
    Ոչ մի խոսք ընտրությունները կեղծված լինելու պատճառով չեղյալ հայտարարելու պահանջի մասին: Նույնիսկ քաղաքականությունից ամենահեռու մարդուն էլ պարզ է, որ ի սկզբանե քեզ հաղթանակած հռչակելն այն աստիճան ծայրահեղական ու անիրականանալի նպատակ է, որին հասնելու համար առաջին քայլը պետք է լինի գոնե ընտրությունները արդյունքները չընդունելն ու նոր ընտրություններ պահանջելը:
    Ինձ թվում է, որ պարոն Տեր-Պետրոսյանն զգում է, որ կրկնական ընտրություններում ինքը շանս չունի արդյունքի հասնելու համար, այդ իսկ պատճառով ընտրել է առճակատման վտանգավոր այդ ճանապարը, որը փակուղի տանելուց բացի հղի է բոլորի համար անցանկալի հետևանքներով:
    Փաստորեն "Պայքա'ր,պայքա'ր մինչև վերջ"-ը դարձյալ վեր է ածվում "Պայքա'ր,պայքա'ր մինչև աթոռ" կարգախոսի
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  14. #914
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Պետքա դիմանալ ժողովուրդ ջան, 10 տարի դիմացել ենք մի քանի օր էլ պետքա դիմանանք: Ճիշտա մի օր եմ մնացել գիշերը նստացույցի, բայց ամեն օր գնում եմ հանրահավքների ու մասնակցում եմ երթերին:
    Բոլորս պետքա համախմբվենք, ես սկզբից շատ անուսալի վիճակում էի, չէի հավատում, որ ժողովուրդը սենց կմիանա Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց հիմա հավատում եմ, որ ամեն ինչ տանումա հաղթանակի:
    Պայքար, պայքար, մինչև վերջ

  15. #915
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Պայքա'ր, պայքա'ր մինչև աթոռ
    Աթոռ չէ, թախտ, տանը դրած։ Որ նստենք ու սպասենք մեր բախտին։ Ինչպես որոշ քաղաքական գործիչներ են անում։

    Ի դեպ, այսօր հստակ պարզել եմ, թե ինչու հենց Լևոն Տեր-Պետրոսյան և ոչ ուրիշ որևէ մեկը։ Սերժը տականք է, Լևոնն էլ պակասը չի, ԲԱՅՑ... Մի հատ կարդացեք ՀՀ սահմանադրությունը, հիշեք երեկվա օրը ու կհասկանաք, թե ինչու չեն ցրում միտինգը՝ վստահ ու համոզված լինելով, որ մեկ այլ մարդու առաջնորդելու դեպքում կցրեին։ Բայց Լևոնի դեպքում չեն կարող։ Պատասխանը ՀՀ սահմանադրության մեջ։

Էջ 61 128-ից ԱռաջինԱռաջին ... 115157585960616263646571111 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 1
    Վերջինը: 27.02.2013, 21:07
  2. Հին, թե՞ նոր Հրապարակ
    Հեղինակ՝ REAL_ist, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 20.06.2011, 15:09
  3. Հանրահավաք «Ազատության հրապարակում»
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 04.12.2008, 19:00
  4. Ազատության զինվոր…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 29.05.2008, 23:34
  5. Մամուլի ազատության օր
    Հեղինակ՝ P.S., բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 14.05.2008, 20:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •