Նոր եկա տնեցիքի մոմենդը չլներ կմնաի…
Բայց էսոր ուսիլով նենց կանեմ , որ վաղը ինչքան պետքա մնամ…
Նոր եկա տնեցիքի մոմենդը չլներ կմնաի…
Բայց էսոր ուսիլով նենց կանեմ , որ վաղը ինչքան պետքա մնամ…
Տեսա: Բայց տեսնու՞մ եք: Խախտումները հանած, էլի Սերժն առաջին տեղում է, չնայած ավելի քիչ ձայներով:
Վրաններ են խբել…
Լիովին համաձայն եմ. մյուսներում էլ քչից շատից կարող է նույն պատկերը լինել: Դա կախված է հանձնաժողովի անդամներից, վստահված անձանց ներկայությունից: Մասնավորապես, բոլոր այն տեղամասերում, որտեղ Վազգեն Մանուկյանը հանձնաժողովի անդամ է ունեցել, նորմալ ձայներ է հավաքել: Որտեղ որ չի ունեցել, տարօրինակ ցածր թվեր են ստացվել:հա բայց էտի մենակ մի տեղամասում
բա մնացած 1922-ու՞մ
Ես էլ նոր եկա, էսօր եկերվանից շատ էին, բայց ընդմիջումները չէր դզում: Ամենաշատը հավանեցի Արամ Սարգսյանի ելույթը: Իսկ Նիկոլը իրա անեկդոտներով մի քիչ թարմացրեց բոլորին...![]()
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Շատ լավ հոդված ա
Հաշվի առնել իրականը
ԿԸՀ-ի կողմից երեկ հրապարակված թվերը դժվար թե արտահայտեն մեր քաղաքացիների իրական ընտրությունը: Բայց նույնիսկ այս պաշտոնական թվերը մտորելու տեղիք են տալիս ընտրությունների բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ հիմնական 4 թեկնածուներին եւ նրանց թիմերին: Մասնավորապես, իշխանությունն իր քարոզչությունը կառուցել էր այն թեզի վրա, որ Տեր-Պետրոսյանը ընդդիմության հիմնական թեկնածուն չէ, եւ նա ընտրությունների արդյունքում զբաղեցնելու է 4-րդ, թե 5-րդ տեղը: Այդ թեզն ամրագրելու համար բերվում էին «Գելափի», Ահարոն Ադիբեկյանի, «Քոմռեսի» եւ «Պոպուլուսի» սոցիոլոգիական հարցումների արդյունքները, ըստ որոնց՝ առաջին նախագահն իսկապես «խիստ անհաջողակների» շարքում էր: Բոլոր այդ «հեղինակավոր» ընկերություններն ու սոցիոլոգները սխալվեցին իրենց կանխատեսումներում: Այս առիթով հպարտությամբ կարող եմ նշել, որ պաշտոնական արդյունքներին առավել մոտ էր «Առավոտի» հետ համագործակցող «APR group» սոցիոլոգիական խումբը:
Քարոզչական եւ սոցիոլոգիական վրիպումը հիմնված էր քաղաքագիտական սխալ հաշվարկի վրա, ըստ որի՝ Տեր-Պետրոսյանի էլեկտորատը ինչ-որ «կատաղած», մարգինալ զանգված է, որը շատ մեծ չի կարող լինել: Հենց այդ հաշվարկից ելնելով՝ պետական քարոզիչները առաջին նախագահին անվանում էին «ՀՀՇ առաջնորդ»: Այդ պիտակից նրանք (եթե խելք ունեն) պիտի հրաժարվեն՝ հակառակ դեպքում պարտավոր են ընդունել, որ Հայաստանում կա 350.000-ից ավելի ՀՀՇ-ական, ինչը, կարծում եմ, առավել տհաճ է իշխանությունների համար: Գիտության եւ նույնիսկ լրագրության տեսակետից ճիշտը Տեր-Պետրոսյանին «ընդդիմության առաջնորդ» անվանելն է: 350.000-ը Հայաստանի համար լուրջ թիվ է (իրականում այն, հավանաբար, ավելի մեծ է), եւ կարելի է ենթադրել, որ այդպիսի քանակությամբ մարդիկ քվեարկել են ոչ թե այն պատճառով, որ շատ են սիրում Լեւոնին ու առավել եւս՝ ՀՀՇ-ին, այլ՝ հույս ունենալով այդպիսով ազատվել ներկա իշխանություններից: Սերժ Սարգսյանը, լուրջ մարդ լինելով, պարտավոր է հաշվի նստել այդ հանգամանքի հետ՝ չլսելով պալատական պնակալեզների եւ հանցավոր օլիգարխների հավաստիացումները՝ «շեֆ ջան, սաղ ժողովուրդը քո համար գժվում ա»:
Իհարկե, սխալ է նաեւ հակառակ ծայրահեղությունը: Նախ՝ 850.000 ձայն հնարավոր չէ լցոնել կամ նկարել. դրանց առնվազն կեսը Սերժ Սարգսյանի իրական ձայներն են: Իսկ այդ ընտրողներից ոչ բոլորն են բյուջետային (կախյալ) աշխատողներ, կաշառակերներ, հանցագործներ եւ օլիգարխների «շեստյորկեք»: Իշխանության ընտրազանգվածում կան հազարավոր միանգամայն նորմալ եւ անկախ մարդիկ, որոնց կյանքն այս 10 տարվա ընթացքում իսկապես բարելավվել է, եւ որոնք ուզում են պահպանել ներկայիս status quo-ն: Լեւոն Տեր-Պետրոսյանը, նույնպես լուրջ մարդ լինելով, իր «հետընտրական գործողությունները» սկսելիս դա պիտի հաշվի առնի եւ չլսի իրեն շրջապատող «տաք գլուխներին», որոնք ասում են՝ «շեֆ ջան, հիմա սաղ ժողովուրդը ոտքի կկանգնի»:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
http://new.aravot.am/
Հա՛, գիտեմ: Բայց ձեր թեկնածուի նկատմամբ էդքան էլ մեծ չեն կեղծիքները, ինչպես տեսնում եք: Ես պնդել եմ ու նորից կպնդեմ. այո՛, ընտրությունները կեղծվել են: Չկեղծվելու դեպքում պետք է Սերժը հիսուն տոկոսը չանցներ, լիներ Լևոն - Սերժ երկրորդ փուլ: Հասկանու՞մ ես՝ մի կողմից Սերժը կեղծել է ընտրությունները, մյուս կողմից Լևոնը չափազանցնում է կեղծիքները:ըհը. եթե Բանգլադեշում են էտ աստիճանի կեղծվում, պատկերացրու մնացած խուլ ընտրատարածքներում ինչքան կկեղծվեն
իմիջայլոց, էտ տեղամասում Վազգենը 50-ից ավել ձեն ուներ, իսկ նախնական տվյալներում ասվում էր ձեն չունի
Ես մյուս թեկնածուների մասին չեմ էլ խոսում: Դեռ նախնական արդյուքները լսելիս ես այդ միտքն արտահայտեցի, իսկ վերը նշվեց կեղծիքները հաստատում են դա. այս ընտրություններում ամենաշատը Վազգեն Մանուկյանի և Վահան Հովհաննիսյանի ձայներն են կեղծվել:
էէէ...
իսկականից կրկնում են ապրիլի 12-ի սցենարը...
ես էնքան վստահ էի, որ էսօր էդ "կարևոր" բանը պիտի լիներ...
չէ, բացարձակապես լևոնական չեմ դարձել, բայց արդարության համար կռիվ տալ ուզում էի, մանավանդ երեկ երեխեքի էդքան ոգևորված գրառումները ինձ վստահեցնում էին, որ էսօրը պիտի պատմության մեջ մնա... (արդեն ծիծաղելի է դա մտածել![]()
)
երեկ գիշերվանից մտածում էի, թե ոնց պիտի երկրապահներին խդնրեմ, որ թույլ տան նկարահանել (թե չե, որ չխնդրեմ, հաստատ կծեծեն,- մտածում էի ես):
Բոլոր գործերս մի կերպ հարմարեցրի, ընկերներիս վերցրեցի, մյուսներին տխուր հրաժեշտ տվեցի, գնացի "պատմական ու վճռական" միտինգին... ու ո~նց հիասթափվեցի... մարդիկ ավելի քիչ էին, քան թե ամսի 16-ին (էսօր հանգիստ քայլում էինք նոսր շարքերի միջով, մինչդեռ ամսի 16-ին Սպենդիարյանի արձանից Թումանյանի արձանին հասնելը բավական ժամանակ ու ջանքեր խլեց), մթնոլորտը շատ ավելի անլուրջ էր, ժողովուրդը նորից եկել էր ուրախանալու... ամսի 16-ին մարդիկ սարսափելի լարված էին ու կատաղած (առիթ էին ման գալիս, որ կռիվ անեին, իմ տեսախցիկն էլ, իհարկե, շատ հարմար առիթ էր), գուցե եղանակն էլ կապ ուներ` երկինքը մութ էր, տրամադրում էր լարված լինել, բայց, եթե հանենք էսօրվա` պայծառ օրվա հանգամանքը, էն վճռականությունը ու լրջությունը, որ սպասում էի, էսօր բացարձակապես չտեսա... երկրապահներին էլ տեսա Արշակունյաց փողոցում... ճիշտն ասած էդ մարդկանց իմ անվտանգությունը վստահել չէի ուզի, իսկ ինչ-որ մեկը իր ետևից եկող 100,000-ներին է վստահում նրանց... ջիպերի մոտ խումբ-խումբ կանգնած սեմուՇկա էին չՌթում...
Իմ կարծիքով, եթե էսօր Լևոնը որևէ բան չարեց (փաստորեն չարեց), էլ երբեք չի անի...
ինքը ուղղակի ուշանալու ու ամեն բան ուշացնելու վարպետ է!
Լիքը լավ, հավեսով, իմ կողմից շատ սիրված ու հարգված, բայց տարօրինակ չափի իդեալիստ երիտասարդներ հիմա Ազատության հրապարակի վրաններում են... շատ ցավում եմ, որ իրենք էդպես էլ բան չտեսան ու չհասկացան... հենց նրանց նմանների վրա էլ զայրանում եմ, որ ԼՏՊ-ին էդքան "ազդեցիկ" դարձրեցին, իսկ ինքը արդեն 2 օր է, միայն խոստանում է "կարևոր" բան տեսնել... (երեկ Լևոնը հայտարարել էր`
...հույս ունեմ էս գիշեր խաղաղ կանցնի...«Ոչ ոք թող չկասկածի, որ մենք ձեզ հետ միասին անպայման հասնելու ենք մեր նպատակին ամենախելոք, ամենաճշգրիտ, ամենավճռական քայլերով, ուրեմն, վաղը ժամը 15։00-ին դուք ականատես եք լինելու չափազանց կարեւո իրադարձության»,-խոստացավ նախագահի թեկնածուն։
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Ա՛րթ, իրոք շատ լավ հոդված էր: Ի դեպ, երկու օր է հենց էնտեղ արտահայտած մտքերն եմ գոռում, հարձակվում եք վրաս:
Ձնծաղիկ
Հիմա ցանկացած օրինախախտում ժողովրդի դեմ ա օգտագործվելու։ Ամեն ինչ միանգամից չի լինում։ ԻՄհկ առայժմ ամեն ինչ շատ ճիշտ է![]()
Երեկ ես էլ էի ասում, որ պետք չի շտապել, պետք է կշռադատված ու նախապես մտածելով գործել, բայց էդ ի՞նչ խայծ է գցում, որ ասում է, թե "կարևոր իրադարձության եք ականատես լինելու", առանց դրա էլ եկողները կգան... ինքը խոստանում է հաջորդ օրը անել վճռական բան ու իր առաջին միտինգների մակարդակի միտինգ է անում... սա միանշանակ հետընթաց է, ինքը չի պահել երեկ իր շուրջը հավաքված մեծ թվով մարդկանց ոգևորությունը, որովհետև խաբել է նրանց` խոստանալով էսօրվա կարևոր իրադարձությունը, իսկ էսօրվա ոգևորվածներից շատերը չեն լինելու վաղը ու էդպես շարունակ...
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ