User Tag List

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 99 հատից

Թեմա: Ի՞նչ է ռոմանտիկան ձեր պատկերացմամբ

  1. #1
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ի՞նչ է ռոմանտիկան ձեր պատկերացմամբ

    Շատ հետաքրքիր է, ինչ է ռոմանտիկա ձեր պատկերացմեբ:
    Գրեք ձեր մտքերը կամ ավելի հաճելի կլինի եթե նկարագրեք որևե ռոմանտիկ արարք, որը կամ կատարել եք, կամ կցանկանայք կատարել:

  2. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ռոմանտիկան ձեր պատկերացմամբ

    Իմ կարծիքով, ռոմանտիկ արարքն այն է, որը մարդ գործում է սրտի թելադրանքով, ոչ թե բանականության։ Այդպիսի արարքները երբեմն կարող են նույնիսկ բանականության տեսակետից անընդունելի ու անհեթեթ լինել, բայց սրտին աննկարագրելի դրական հույզեր են պարգևում, և այդ պահերին բանականության կարիքն ուղղակի չի լինում...

    Կոնկրետ դեպքերի մասին հետո կգրեմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #3
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ռոմանտիկան ձեր պատկերացմամբ

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    ռոմանտիկ արարքն այն է, որը մարդ գործում է սրտի թելադրանքով, ոչ թե բանականության։
    Լրիվ քո հետ համաձայն եմ, չես պատկերացնում ինչքան կոնկրետ և ճիշտ ասացիր, բայց նույն ժամանակ իմ խորին համոզմումքն է, որ իսկական տղամարդը անպայման պատասխանատու է իր ցանկացած արարքի համար, ինչը ստիպում է և դարձնում է իր ցանկացած գործողություն բանական:

  4. #4
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ռոմանտիկան ձեր պատկերացմամբ

    Չգիտեմ դա համարեմ ռոմանտիկ արարք, թե գժություն... բայց մի քանի օր առաջ հիշո՞ւմ եք այն անձրևը... այդ ժամանակ դրսում էի... ու հանգիստ քայլում էի... մարդիկ նայում էին ու բարձրաձայն ասում "Անձրև է գալիս", կարծես ես չեմ նկատել, որ անձրև է գալիս... մեծ բավականություն ստացա այդ զբոսանքից ու չէի ուզում հասնել տուն... բայց հասա....
    Հ.Գ. ... ու հիմա հիվանդ եմ այդ անձրևի պատճառով...
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  5. #5
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ռոմանտիկան ձեր պատկերացմամբ

    Իսկ ռոմանտիկ արարքներ, որ կցանկանայի կատարել.... դրանք շատ են....
    Մի մասն անձնական է... դրա համար չեմ կարող գրել... դա գլխավոր մասն էր սակայն...
    Ինչևէ...
    Ասեմ իմ մի երազանքի մասին, որ շուրջ ջտարի է ուղեղից դուրս չի գալիս... ուզում եմ պառկել կանաչ խոտերին ու նայել աստղազարդ երկնքին.... նայել աստղերին... լուսնին... ինձ զգալ երկնքում... Զեմֆիրան այսպիսի տողեր ունի "...Я на диване, небо в кармане..."
    ...Բազմոցի փոխարեն կանաչ խոտ, իսկ երկինքը գրպանումս....
    շատերդ կազրմանաք, որ դա երազանք է... բայց փաստն այն է, որ մինչ օրս չեմ իրականացրել... չնայած շատ եմ ուզում...
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  6. #6
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ռոմանտիկան ձեր պատկերացմամբ

    Այն է, ինչին արդեն ֆորումում երկրորդ թեման է նվիրվում:
    Հ.Գ. Տեսնես ինչո՞ւ եմ նյարդայնանում նմանատիպ թեմաներից:
    Ne inducas in tentationem...

  7. #7
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ռոմանտիկան ձեր պատկերացմամբ

    Մեջբերում Esmeralda-ի խոսքերից
    Ասեմ իմ մի երազանքի մասին, որ շուրջ ջտարի է ուղեղից դուրս չի գալիս... ուզում եմ պառկել կանաչ խոտերին ու նայել աստղազարդ երկնքին.... նայել աստղերին... լուսնին... ինձ զգալ երկնքում... Զեմֆիրան այսպիսի տողեր ունի "...Я на диване, небо в кармане..."
    ...Բազմոցի փոխարեն կանաչ խոտ, իսկ երկինքը գրպանումս....
    շատերդ կազրմանաք, որ դա երազանք է... բայց փաստն այն է, որ մինչ օրս չեմ իրականացրել... չնայած շատ եմ ուզում...
    ես էլ մի նման երազանք ունեմ , որը ավելի դժվար է իրականացնել ... ուզում եմ պարկել կանաչ խոտին ( բայց որտեղ , այ դա կոնկրետ չեմ ասի , թե չէ ակումբի որոշ անդամներ կսկսեն ... ) , ու նայել երկնքին ... ուզում եմ տեսնել թե ինչպիսին է երկինքը , ամպերը ու արևը այդ "տեղի" վերևում ... ուզում եմ հենց կենտրոնում պարկել ու նայել ... արդեն պատկերացնում եմ ի ՜ նչ տեսարան ինձ այդ դեպքում կսպասվի ... էխ ...

  8. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ռոմանտիկան ձեր պատկերացմամբ

    Մեջբերում HaykMan-ի խոսքերից
    Լրիվ քո հետ համաձայն եմ, չես պատկերացնում ինչքան կոնկրետ և ճիշտ ասացիր, բայց նույն ժամանակ իմ խորին համոզմումքն է, որ իսկական տղամարդը անպայման պատասխանատու է իր ցանկացած արարքի համար, ինչը ստիպում է և դարձնում է իր ցանկացած գործողություն բանական:
    Իսկ իմ խորին համոզմամբ, իսկական կինը իսկական տղամարդուց պակաս պատասխանատու չէ իր յուրաքանչյուր արարքի համար։ Խոսքն այնպիսի արարքների մասին չէ, որոնցից հետո անուղղելի բացասական հետևանքներ կարող են լինել։ Չնայած, պարզ է, որ որոշ ռոմանտիկ արարքների հետևանքները ճակատագրական են լինում։ Ուղղակի հարկավոր է ամեն ինչի մեջ չափը ճանաչել և ռոմանտիկ լինելով հանդերձ, գոնե երբեմն էլ հիշել բանականության մասին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #9
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ռոմանտիկան ձեր պատկերացմամբ

    Ռոմանտիկան պատրանք է, ինչպես և սիրահարությունը. երկուսն էլ երևակայության ու հույզերի խաղ են:

  10. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ռոմանտիկան ձեր պատկերացմամբ

    Եթե հիշողությունս չի դավաճանում, այսպիսի թեմա դեռ եղել է:
    Ռոմանտիկան ինձ համար ավելորդ ճոխություն է:

  11. #11
    When the night comes.... Moonlight-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2006
    Հասցե
    High in the sky
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ռոմանտիկան ձեր պատկերացմամբ

    Կարծում եմ ռոմանտիկան ենթակա չէ ոչ մի սահմանման, ինչպես, օրինակ, սերը: Հնարավոր է տալ դրա բազմաթիվ բնորոշումներ, բայց կոնկրետ ձևակերպել անհնար է...
    Առանց ռոմանտիկայի չեմ պատկերացնում կյանքս ու երբեք չեմ կարող ապրել այնպիսի մարդու հետ, ով ռոմանտիկ չէ կամ երբեք գիտակցությանն ու բանականությանը չենթարկվող արարքներ չի անում...
    Keep on shining your light on me!

  12. #12
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ռոմանտիկան ձեր պատկերացմամբ

    Առանց ռոմանտիկայի ինձ համար կյանքն անհետաքրքիր է... նույնիսկ անիմաստ... ամեն ինչի մեջ փնտրում եմ ռոմանտիկա... ու գտնում եմ... Չեմ ցանկանա, որ գա մի օր, ու չգտնեմ.... գիտեմ, որ շատ ծանր կտանեմ....
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  13. #13
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ռոմանտիկան ձեր պատկերացմամբ

    Մեջբերում Esmeralda-ի խոսքերից
    Առանց ռոմանտիկայի ինձ համար կյանքն անհետաքրքիր է... նույնիսկ անիմաստ... ամեն ինչի մեջ փնտրում եմ ռոմանտիկա... ու գտնում եմ... Չեմ ցանկանա, որ գա մի օր, ու չգտնեմ.... գիտեմ, որ շատ ծանր կտանեմ....
    Կարծում եմ՝ այդպիսի օր դժվար թե գա, որովհետև ռոմանտիկան մարդու ներսում է լինում, կամ էլ չի լինում։ Եթե քո ներսում այն կա, ուրեմն միշտ էլ կգտնես, համոզված եղիր։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #14
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ռոմանտիկան ձեր պատկերացմամբ

    Չեմ կարող բացատրել, բայց որպես կանոն ռոմանտիկ մարդկանց հավանում եմ…

  15. #15
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ռոմանտիկան ձեր պատկերացմամբ

    Մտածեցի-մտածեցի, ու որոշեցի, որ ավելի լավ է նույնիսկ չփորձեմ բացատրել, թե ինչ է ռոմանտիկան իմ պատկերացմամբ։ Հաստատ չեմ կարողանա լավ բացատրել ու սխալ կհասկանաք։ Բայց ասեմ, որ իմ պատկերացրածը ձեր նկարագրությունների հետ այնքան էլ չի բռնում։
    Ու սովորաբար շատ բաներ, որոնք ուրիշների համար ռոմանտիկ են, ինձ համար կեղծ կամ ավելորդ, անիմաստ սենտիմենտալ են։ Ես դրանց մեջ ռոմանտիկա, գեղեցկություն չեմ տեսնում։ Բայց իմ պատկերացրած իմաստով ինձ ռոմանտիկ մարդ եմ համարում… Լավ, ինչ-որ շատ խոսեցի
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամանորյա հեքիաթ ակումբցիների պատկերացմամբ
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 42
    Վերջինը: 13.12.2010, 10:24
  2. Ընկերությունն իմ պատկերացմամբ...
    Հեղինակ՝ Bonita, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 18.09.2008, 00:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •