Շատ հետաքրքիր է, ինչ է ռոմանտիկա ձեր պատկերացմեբ:
Գրեք ձեր մտքերը կամ ավելի հաճելի կլինի եթե նկարագրեք որևե ռոմանտիկ արարք, որը կամ կատարել եք, կամ կցանկանայք կատարել:
Շատ հետաքրքիր է, ինչ է ռոմանտիկա ձեր պատկերացմեբ:
Գրեք ձեր մտքերը կամ ավելի հաճելի կլինի եթե նկարագրեք որևե ռոմանտիկ արարք, որը կամ կատարել եք, կամ կցանկանայք կատարել:
Իմ կարծիքով, ռոմանտիկ արարքն այն է, որը մարդ գործում է սրտի թելադրանքով, ոչ թե բանականության։ Այդպիսի արարքները երբեմն կարող են նույնիսկ բանականության տեսակետից անընդունելի ու անհեթեթ լինել, բայց սրտին աննկարագրելի դրական հույզեր են պարգևում, և այդ պահերին բանականության կարիքն ուղղակի չի լինում...
Կոնկրետ դեպքերի մասին հետո կգրեմ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Լրիվ քո հետ համաձայն եմ, չես պատկերացնում ինչքան կոնկրետ և ճիշտ ասացիր, բայց նույն ժամանակ իմ խորին համոզմումքն է, որ իսկական տղամարդը անպայման պատասխանատու է իր ցանկացած արարքի համար, ինչը ստիպում է և դարձնում է իր ցանկացած գործողություն բանական:Uluana-ի խոսքերից
Չգիտեմ դա համարեմ ռոմանտիկ արարք, թե գժություն... բայց մի քանի օր առաջ հիշո՞ւմ եք այն անձրևը... այդ ժամանակ դրսում էի... ու հանգիստ քայլում էի... մարդիկ նայում էին ու բարձրաձայն ասում "Անձրև է գալիս", կարծես ես չեմ նկատել, որ անձրև է գալիս... մեծ բավականություն ստացա այդ զբոսանքից ու չէի ուզում հասնել տուն... բայց հասա....
Հ.Գ. ... ու հիմա հիվանդ եմ այդ անձրևի պատճառով...
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Իսկ ռոմանտիկ արարքներ, որ կցանկանայի կատարել.... դրանք շատ են....
Մի մասն անձնական է... դրա համար չեմ կարող գրել... դա գլխավոր մասն էր սակայն...
Ինչևէ...
Ասեմ իմ մի երազանքի մասին, որ շուրջ ջտարի է ուղեղից դուրս չի գալիս... ուզում եմ պառկել կանաչ խոտերին ու նայել աստղազարդ երկնքին.... նայել աստղերին... լուսնին... ինձ զգալ երկնքում... Զեմֆիրան այսպիսի տողեր ունի "...Я на диване, небо в кармане..."
...Բազմոցի փոխարեն կանաչ խոտ, իսկ երկինքը գրպանումս....
շատերդ կազրմանաք, որ դա երազանք է... բայց փաստն այն է, որ մինչ օրս չեմ իրականացրել... չնայած շատ եմ ուզում...
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Այն է, ինչին արդեն ֆորումում երկրորդ թեման է նվիրվում:
Հ.Գ. Տեսնես ինչո՞ւ եմ նյարդայնանում նմանատիպ թեմաներից:
Ne inducas in tentationem...
ես էլ մի նման երազանք ունեմ , որը ավելի դժվար է իրականացնել ... ուզում եմ պարկել կանաչ խոտին ( բայց որտեղ , այ դա կոնկրետ չեմ ասի , թե չէ ակումբի որոշ անդամներ կսկսեն ... ) , ու նայել երկնքին ... ուզում եմ տեսնել թե ինչպիսին է երկինքը , ամպերը ու արևը այդ "տեղի" վերևում ... ուզում եմ հենց կենտրոնում պարկել ու նայել ... արդեն պատկերացնում եմ ի ՜ նչ տեսարան ինձ այդ դեպքում կսպասվի ... էխ ...Esmeralda-ի խոսքերից
Իսկ իմ խորին համոզմամբ, իսկական կինը իսկական տղամարդուց պակաս պատասխանատու չէ իր յուրաքանչյուր արարքի համար։ Խոսքն այնպիսի արարքների մասին չէ, որոնցից հետո անուղղելի բացասական հետևանքներ կարող են լինել։ Չնայած, պարզ է, որ որոշ ռոմանտիկ արարքների հետևանքները ճակատագրական են լինում։ Ուղղակի հարկավոր է ամեն ինչի մեջ չափը ճանաչել և ռոմանտիկ լինելով հանդերձ, գոնե երբեմն էլ հիշել բանականության մասին։HaykMan-ի խոսքերից
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ռոմանտիկան պատրանք է, ինչպես և սիրահարությունը. երկուսն էլ երևակայության ու հույզերի խաղ են:
Եթե հիշողությունս չի դավաճանում, այսպիսի թեմա դեռ եղել է:
Ռոմանտիկան ինձ համար ավելորդ ճոխություն է:
Կարծում եմ ռոմանտիկան ենթակա չէ ոչ մի սահմանման, ինչպես, օրինակ, սերը: Հնարավոր է տալ դրա բազմաթիվ բնորոշումներ, բայց կոնկրետ ձևակերպել անհնար է...
Առանց ռոմանտիկայի չեմ պատկերացնում կյանքս ու երբեք չեմ կարող ապրել այնպիսի մարդու հետ, ով ռոմանտիկ չէ կամ երբեք գիտակցությանն ու բանականությանը չենթարկվող արարքներ չի անում...
Keep on shining your light on me!
Առանց ռոմանտիկայի ինձ համար կյանքն անհետաքրքիր է... նույնիսկ անիմաստ... ամեն ինչի մեջ փնտրում եմ ռոմանտիկա... ու գտնում եմ... Չեմ ցանկանա, որ գա մի օր, ու չգտնեմ.... գիտեմ, որ շատ ծանր կտանեմ....
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Կարծում եմ՝ այդպիսի օր դժվար թե գա, որովհետև ռոմանտիկան մարդու ներսում է լինում, կամ էլ չի լինում։ Եթե քո ներսում այն կա, ուրեմն միշտ էլ կգտնես, համոզված եղիր։Esmeralda-ի խոսքերից
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Չեմ կարող բացատրել, բայց որպես կանոն ռոմանտիկ մարդկանց հավանում եմ…
Մտածեցի-մտածեցի, ու որոշեցի, որ ավելի լավ է նույնիսկ չփորձեմ բացատրել, թե ինչ է ռոմանտիկան իմ պատկերացմամբ։ Հաստատ չեմ կարողանա լավ բացատրել ու սխալ կհասկանաք։ Բայց ասեմ, որ իմ պատկերացրածը ձեր նկարագրությունների հետ այնքան էլ չի բռնում։
Ու սովորաբար շատ բաներ, որոնք ուրիշների համար ռոմանտիկ են, ինձ համար կեղծ կամ ավելորդ, անիմաստ սենտիմենտալ են։ Ես դրանց մեջ ռոմանտիկա, գեղեցկություն չեմ տեսնում։ Բայց իմ պատկերացրած իմաստով ինձ ռոմանտիկ մարդ եմ համարում… Լավ, ինչ-որ շատ խոսեցի
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ