Իմ կարծիքով ռոմանտիական արարքներ չեն, այլ դրանց մեջի զգացմունքները…
Ամեն մարդու համար էլ ռոմանտիկան նույն բանը չէ… Ռոմանտիկան արհեստական չի լինում, այն հոգևոր երևույթ է…
Օրինակ մի քանի տարի առաջ, հայրկիս ծնունդն էր, արդեն շատ ուշ էր և համարյա բոլոր հյուրերը գնացել էին, միայն մեր տակի հարևաններն էին մնացել՝ մարդ և կին… Բոլորս նստած սեղանի առաջ խոսում էինք, նրանք հիշում էին իրենց երիտասարդությունը… Եվ հանակարծ հայրիկս ինձ խնդրեց, որ դնեմ Adamo-ի դիսկը… Հենց առաջին՝ Tombe la neige երգի տակ մեր հարևանները, նաև մայրս ու հայրս վեր կասան ու սկեցին պարել…
Միգուցե այդ պարելը այդքան էլ ռոմանտիկ չէր, բայց ես այդ ռոմանտիկա կոչվածը տեսա մեր մեծերի աչքերի մեջ, նրանց ժպիտների մեջ, նրանց հիշուղությունների մանրամասների մեջ…և իհարկե այդ հրաշքային և երազային երգի մեջ![]()
Էջանիշներ