User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Ընտրախախտումներ...

  1. #1
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ընտրախախտումներ...

    Այստեղ տեղադրում ենք բոլոր ընտրախախտումները, ինչպես նաև պատմում տեսածը սեփական աչքերով։ Այստեղ բանբասանք չի թույլատրվում...կամ էլ խոսում ենք փաստերով...

  2. #2
    Փառք Աստծո... Modigliani-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    165
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրախախտումներ...

    ես առավոտ շուտ Լեննականում իմ աչքերով եմ տեսել, թե ոնց ՀԵՆՑ ՏԵՂԱՄԱՍԻ ԱՌԱՋ գազելների մեջ 5000ական դրամ ընտրակաշառք էին բաժանում անձնագրի ցույց տալու դեպքում, հետո նույնիսկ առանց անձնագիր, բան, ուղղակի մարդա 5000 դրամ տալիս էին ու ասում որ Սերժին ընտրեն

    ավելացնեմ , որ էտ տեղամասում, որտեղ ես էի ընտրում, թիվ 26 տեղամաս, Գյումրի, ոչ մի վստահված անձ չկար, բացի Սերժականներից , էտի -ճշտած բան ա, որովհետև հերս բարձր հարցրեց - ստեղ ով ա Լևոնի վստահված անձը - պատասխան - սաղս Սերժական ենք հոպար ջան

    ինձ թվում ա, ամեն ինչ պարզ ա...
    Վերջին խմբագրող՝ Modigliani: 19.02.2008, 23:54:
    ի՞նչ ասեմ...

  3. #3
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ընտրախախտումներ...

    Մեջբերում Modigliani-ի խոսքերից Նայել գրառումը
    ես առավոտ շուտ Լեննականում իմ աչքերով եմ տեսել, թե ոնց ՀԵՆՑ ՏԵՂԱՄԱՍԻ ԱՌԱՋ գազելների մեջ 5000ական դրամ ընտրակաշառք էին բաժանում անձնագրի ցույց տալու դեպքում, հետո նույնիսկ առանց անձնագիր, բան, ուղղակի մարդա 5000 դրամ տալիս էին ու ասում որ Սերժին ընտրեն

    ավելացնեմ , որ էտ տեղամասում, որտեղ ես էի ընտրում, թիվ 26 տեղամաս, Գյումրի, ոչ մի վստահված անձ չկար, բացի Սերժականներից , էտի -ճշտած բան ա, որովհետև հերս բարձր հարցրեց - ստեղ ով ա Լևոնի վստահված անձը - պատասխան - սաղս Սերժական ենք հոպար ջան

    ինձ թվում ա, ամեն ինչ պարզ ա...
    http://asparez.am/news/news2008feb/1...rib-gyumri.htm
    19 | 02 | 2008 | 22:00 | Ընտրակաշառք Գյումրու Անի թաղամասում, 19.2.2008, 12:00






  4. #4
    Փառք Աստծո... Modigliani-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    165
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրախախտումներ...

    ամենահետաքրքիրն էն ա, որ Սերժի շտաբերի առաջ կանգնած էին մենակ թանգանոծ ավտոներ ու բոլորն առան համարների , ախր իրանք իրանց պալիտ են անում էհ

    P.S. - չմտածեք, որ չգիտեմ ճիշտ գրելու ձևը, ուղղակի խոսակցական եմ գրում էլի
    ի՞նչ ասեմ...

  5. #5
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրախախտումներ...

    Իմ աչքերով տեսած լկտիություն:

    քվեարկեցի ու մոտեցա որ ծրարը գցեմ: Այդ պահին տիպիկ հայկական սևազգեստ արտաքինով մի 20 հոգի մտան դպրոց ու գնացին ներս: Մի քանի հանձնաժողովականների ու երևի դիտորդի "էս ուր եք գնում, ու՞ր եք գնում»-ին ոչ մեկ չի արձագանքում քշած գնում են: Մի 30 վարկյան հետո հայտնվում է դպրոցի տնօրեն Ադամյանը վերոհիշյալ մարդկանց ուղեկցությամբ ու տեղի է ունենում հետևյալը: (Ադամյանի խոսքերը կարդալուց պատկերացրեք լկտի, փողոցային տոնով խոսող ձայն, որ տարրական հարգանք չունի տարեց կին դիտորդի նկատմամբ)
    __ Արա էտ ովեր ստե բան ասում ու՞ր եք գնում, հը՞ն:
    __ Եսքան մարդ էս ու՞ր են սենց գալիս,__ հարցնում է տարեց կինը:
    __ Իմ մոտ էին եկել, հարց կա՞:
    __ Ինչ գործ ունեն այսքան մարդ ընտրատեղամաս մտնելու:
    __ Ինչա է՞: Բանա՞ եղել: Թե ընտրությունների հետ կապված բանա եղել գրի ըտեղ:
    __ Այսօր աշխատանքային օր չէ: Ինչ գործ ունեն ձեր մոտ գան ու մտնեն տեղամաս:
    __ Քո ինչ գործ, ինչ գործ ունեին: Գրի եկել էին ՉԻՇԻԿ անեին!!!!!!!!!!!!!!!!!,__ գոռաց ու դուրս եկավ տեղամասից:
    __ Հասարակական զուգարանա ինչա, հեսա գրեմ 00 կպցնեմ դպրոցի ճակատին թող գան չիշիկ անեն,__ մռմռաց քթի տակ ծեր կինը:

  6. #6
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրախախտումներ...

    ԲԱՆԴԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ԷՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՀԻՆՅԱՆԸՙ
    [23:52] 19 Փետրվարի, 2008

    Այսօր ժամը 19.30 –ի սահմաններում ՚Ա1+ՙ- ը ահազանգ ստացավ, որ 4/26 տեղամասում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց ծեծի են ենթարկել եւ դուրս հանել տեղամասից: Տեղամասում մեզ դիմավորեց հանձնաժողովի նախագահը եւ տեղեկացրեց, որ ժամը 19-ի սահմաններում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք դուրս են եկել եւ այլեւս չեն վերադարձել: ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի եւ մյուս հանձնաժողովականներն ու վստահված անձինք վստահեցնում էին, որ իրենք տեղամասի ներսում ոչինչ չեն լսել:

    Ի դեպ, մեզ հետ ահազանգով տեղամաս էին ժամանել նաեւ դիտորդներ ԱՊՀ, ԵԱՀԿ եւ ԵԽԽՎ առաքելություններից: Նրանք սակայն տեղում ոչինչ չհայտնաբերելով` զրուցել էին իրենց պատկերացմամբ` ընդդիմադիր ՕԵԿ-ի հանձնաժողովի անդամի եւ վստահված անձի հետ, որոնք հերքել էին ծեծի կամ որեւէ խախտման փաստ, զրուցել էին նաեւ տեղամասի տարածքում հերթապահություն իրականացնող ոստիկանների հետ, որոնք բնականաբար եւս հերքել էին ծեծի փաստը:

    Ավելին, ժամը 20.00-ին, երբ փակվեց ընտրական տեղամասը, առանց Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց սկսեցին ամփոփել քվեարկության գործընթացը: 20.10-ից տեղամաս ժամանեց ՀՀ նախկին վարչապետ, Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ Հրանտ Բագրատյանը՝ նախագահի թեկնածուի վստահված անձի հետ: հանձնաժողովի նախագահը համառորեն չէր բացում դուռը եւ չէր լսում Բագրատյանին: Նա նաեւ հրաժարվում էր մեզ դուրս թողնել տեղամասից՝ վստահեցնելով, որ նախ մենք մտել ենք եւ իրավունք չունենք դուրս գալ, ապա, երբ մենք իրազեկեցինք հանձնաժողովի նախագահին մեր իրավունքների մասին, պատճառաբանեց, որ եթե դուռը բացի կարող են ՚լցվել ներսՙ:

    ՚Լցվողներըՙ 3 հոգի էին, որոնցից պաշտպանվելու նպատակով հանձնաժողովի նախագահը ահազանգեց ոստիկանություն, որ մի ՚100 հոգի շրջապատել են իրենցՙ: 5 րոպե անց ոստիկանության մեծ ջոկատ՝ 5 ավտոմեքենայով, ընդ որում մեկը՝ ԵՐԱԶ, ժամանեցին դեպքի վայր, կարգի հրավիրելու իրենց սահմանադրական իրավունքները պաշտպանել փորձող 3 հոգու: Նրանց համար էլ անսպասելի էր այն, ինչ տեսան տեղում՝ 3 հոգի, եւ երկու լրագրող: Ի դեպ, մինչ մեր տեղամասից դուրս գալը, մենք փորձեցինք ԿԸՀ-ից պարզաբանում ստանալ, թե ինչու մեզ թույլ չեն տալիս դուրս գալ տեղամասից: Եւ երբ մեր բջջայինի վրա զանգ եկավ, եւ մեզ խնդրեցին փոխանցել հանձնաժողովի նախագահիn, պարզվեց, որ զանգահարողը ոչ թե ԿԸՀ-ից էր, այլ Հրանտ Բագրատյանը, որը այլ ելք հանձնաժողովի նախագահի հետ խոսելու չէր գտել: Այս փաստը ԵԱՀԿ եւ ԱՊՀ դիտորդական առաքելությունը որակեց որպես ճնշում հանձնաժողովի վրա եւ գրանցեց ՚Ա1+ՙ-ի լրագրողի եւ օպերատորի անունները, որպես ՚իրավախախտներՙ եւ խոստացան, որ մեր անունները կզետեղվեն իրենց զեկույցներում: Իսկ երբ մենք հարցրինք, թե իրենց արդյոք չի՞ հետաքրքրում, թե որտեղ են Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք, Անդրեյ Սմիրնովը ԱՊՀ դիտորդական առաքելությունից եւ Մոսկովկովա Տատյանան ԵԱՀԿ առաքելությունից պատասխանեցին, որ ծեծի փաստ իրենք չեն հայտնաբերել, դա եղել է կեղծ ահազանգ, ոստիկաններն էլ հերքել են ծեծի փաստը, իսկ մեր գործունեությունը նրանց թվաց ակնհայտ խոչընդոտում:

    Մենք դիտորդներին ներկայացնում ենք այն մարդկանց դեմքերը, որոնք ծեծի են ենթարկվել: ՚Ա1+ՙ-ը նրանց հետ զրուցեց Արաբկիրի Տեր-Պետրոսյանի շտաբում: Նրանք պատմեցին, թե ինչպես են մի քանի ավտոմեքենաներով, մոտ 40 ջիպ ավտոմեքենաներով լցվել տեղամասի բակ եւ ծեծի ենթարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձին եւ դիտորդին, ներսում գտնվող դիտորդին էլ դուրս են հրավիրել եւ բառացի ասել՝ ՚Տեր-Պետրոսյանի մարդիկ ստեղ անելիք չունեն, էլ հետ չգաքՙ: Տեղամաս ներխուժած եւ վստահված անձանց ծեծի ենթարկած ՚բանդանՙ, ըստ տուժողների, ՚ղեկավարել է անձամբ Արաբկիրի թաղապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Հովիկ Շահինյանըՙ:

    Ի դեպ, դիտորդները, որոնք ամբողջ օրվա ընթացքում հետեւել էին ընթացքին, մեզ հետ զրույցում վստահեցրին, որ ՚1200 ձայնից 800-ը Տեր-Պետրոսյանի օգտին են քվեարկված, դրա համար են խառնվելՙ:

    ՚Կատարվածը այլանդակություն է, այն սկսվեց 6.30-ից, երբ հանձնաժողովի սեյֆերը բացված էին, առանց հանձնաժողովի անդամների, այլանդակությունը շարունակվեց, ամբողջ ընթացքում Ջիպեր կային, որոնք պտտվում էին տեղամասից տեղամաս, լցնում, կեղծում, ահաբեկում, եւ գագաթնակետը 4/26-ն էր, երբ 60- 70 ջիպով հարձակվել էին տեղամասի վրա, դուրս հրել բոլոր, ոչ միայն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց, ծեծել-ջարդելով, գետնին արյունլվա պառկացնելով, ահաբեկելով շարունակել իրենց գործը: Ոստիկանությունը դեռ գործ չի հարուցել: Սա գռեհկության, չոբանության արտահայտություն էր, որ այստեղի խուլիգանը հավաքված՝ լակոտների կրիմինալի հետ խանգարում են ամբողջ պրեցեսըՙ,- այսօր հայտարարեց Արաբկիրի Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետ Արամ Մանուկյանը:

  7. #7
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրախախտումներ...

    Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
    20.02.08 12:36
    Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


    ք. Գյումրի 19 փետրվարի 2008թ.




    Ես՝ ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձ, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանս, հայտարարում եմ, որ ս/թ. փետրվարի 19-ին՝ ընտրության օրը, ժամը 12:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գ. Սարյանի անվան դպրոցի տարածքում տեղակայված ընտրատեղամասի դիմաց խմբված անձանց մոտ տրցակով անձնագրեր տեսնելով՝ տեսանկարահանեցի այն առանց պետհամարանիշի ՙԲՄՎ՚ մակնիշի մեքենան, որի միջից դուրս եկած անձինք նստեցին ՙԺիգուլի 06՚ մակնիշի 45US478 պետհամարանիշի ավտոմեքենան, ուր բաժանեցին անձնագրերը: Նկատելով մեր նկարահանումը՝ ՙԲՄՎ՚-ի վարորդը արագ հեռացավ, քիչ անց վերադարձավ նույն մեքենայով՝ իր հետ բերելով այլ երիտասարդների, ովքեր փորձեցին կանգնեցնել մեր մեքենան: Մեր արագ հեռանալուց հետո նրանք որոշ ընթացք հետևեցին մեզ:
    Սա մեր իրավունքներն իրացնելու հակաօրինական կանխման փորձ էր, որն ուղեկցվեց ահաբեկմամբ: Պատասխանատվությունը կատարվածի և հետագա ընթացքի համար կրում են պատկան մարմինները:
    Սույն փաստերի տեսագրությունը տրամադրված է ՙԳԱԼԱ՚ հեռուստաընկերությանը:



    ՊԿ Նախագահ՝ Միքայել Հայրապետյան




    Հ.Գ. Սույն հայտարարությունը և տեսագրությունը օրվա երկրորդ կեսից պարբերաբար հեռարձակվում է Գյումրիի ՙԳԱԼԱ՚ հեռուստաընկերությամբ:

  8. #8
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրախախտումներ...

    Մեջբերում Modigliani-ի խոսքերից Նայել գրառումը
    ես առավոտ շուտ Լեննականում իմ աչքերով եմ տեսել, թե ոնց ՀԵՆՑ ՏԵՂԱՄԱՍԻ ԱՌԱՋ գազելների մեջ 5000ական դրամ ընտրակաշառք էին բաժանում անձնագրի ցույց տալու դեպքում, հետո նույնիսկ առանց անձնագիր, բան, ուղղակի մարդա 5000 դրամ տալիս էին ու ասում որ Սերժին ընտրեն

    ավելացնեմ , որ էտ տեղամասում, որտեղ ես էի ընտրում, թիվ 26 տեղամաս, Գյումրի, ոչ մի վստահված անձ չկար, բացի Սերժականներից , էտի -ճշտած բան ա, որովհետև հերս բարձր հարցրեց - ստեղ ով ա Լևոնի վստահված անձը - պատասխան - սաղս Սերժական ենք հոպար ջան

    ինձ թվում ա, ամեն ինչ պարզ ա...
    Լրիվ նույն բանն էլ ես եմ տեսել Գյումրիում իմ ընտրատեղամասի դիմաց: Սերժականները 5000 դր էին բաժանում ընտրատեղամասի դիմաց կանգնած գազելի մեջ.....
    I may be paranoid but no android!

  9. #9
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ընտրախախտումներ...

    Ա1+ՙ-Ի ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ

    [02:02] 20 Փետրվարի, 2008

    ՚Ա1+ՙ-ի օպերատորին արգելել են մուտք գործել թիվ 3/21 ընտրատեղամաս, որտեղ արդեն սկսվել էր ձայների հաշվարկը: Մեր օպերատորի այն դիտարկմանը, որ ըստ ՚Ընտրական օրենսգրքիՙ ԶԼՄ-ի ներկայացուցչին թույլատրվում է մուտք գործել ընտրատեղամաս ցանկացած ժամի, ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը պատասխանել էր վիրավորական արտահայտություններով:

    Նշված անձնավորությունը ոչ միայն թույլ չէր տվել մուտք գործել ընտրատեղամաս, այլեւ արգելել էր նկարահանել ընտրատարածքից դուրս:

  10. #10
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրախախտումներ...

    Ասեմ ընտրախախտումներից մի դեպք:
    Դիտորդների հետ մտանք ընտրատեղամաս, այնտեղ մեզ սուրճ առաջարկեցին: Նստեցինք խմելու ու էս մեր դիտորդներից մեկը հարցրեց, թե մոտավոր քանի ընտրող են մինջ այդ պահը քվեարկել: ՏԸՀ-ը նախագահը պատասխանեց, որ մոտավոր 400 քաղաքացի արդեն քվեարկել են: Իսկ երբ դուրս եկանք սենյակից, ավելի կոնկրետ հարցրեցինք ու պատասխանը կրկնակին էր՝ 950 քվեարկող են արդեն մտել: Փաստորեն մոտ 10 րոպեյում ընտրեցին 400-ից ավել քվեարկողներ: Իհարկե փորձեցին կռուտիտ լինել, բայց դե անտեղի էր:

    Նման մի դեպք, երբ մի տեղամասից դուրս եկանք ու մի քանի այլ տեղեր զննելուց հետո վերադարձանք նույն հին տեղը՝ մասնակցությունը հասել էր 80%-ի, երբ դեռ ժամը 17:30 էր

    Մի ուրիշ դեպք: Ընտրատեղամասերից մեկում մասնակցությունը հասել էր 90%-ի և դիտորդներից մեկը զարմացել էր տեսնելով ընտացուցակների մեջ ստորագրությունների պակասը: Ասում էր, որ այդ ցուցակում գրեթե կեսը դատարկ էին՝ անունների դիմաց ստորագրված չեն, բայց արկղում առկա են այդ ցուցակում ընդգրկվածների 90%-ի քվեները

    Կան շատ ավելի բացահայտ խախտումներ հաշվառման ընթացքում առաջացած, բայց դրանք հրապարակելուց խուսափում եմ՝ վտանգավոր եմ համարում:

  11. #11
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրախախտումներ...

    ԾԵԾՈՂՆԵՐԸ ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԵՂԲՈՐՈՐԴԻՆԵՐՆ ԵՆ
    [02:34] 20 Փետրվարի, 2008

    ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ Դավիթաշենի նախկին թաղապետ Ռուբեն Գեւորգյանի եղբոր` Սամվելի տղաները` Արտյոմ եւ Արթուր Գեւորգյանները դաժան ծեծի են ենթարկել Դավիթաշենում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ակտիվիստներից Արթուր Վարդանյանին:

    Ինչպես ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեց Դավիթաշենի Տեր-Պետրոսյանի կենտրոնական շտաբի պետ Միքայել Մարտիրոսյանը, Դավիթաշենի 2րդ թաղամասի 5/ 12 ընտրատարածքի հանձնաժողովի անդամ Սաթենիկ Խաչատրյանից ահազանգ են ստացել, որ Սերժ Սարգսյանի կողմնակիցները ճնշումների են ենթարկում` սկզբում կաշառքի տեսքով, իսկ այնուհետեւ ահաբեկելով Տեր-Պետրոսյանի վստահված անձանց: Արթուր Վարդանյանը փորձել է դիտորդներին տեղյակ պահել տեղի ունեցածի մասին: Տեր-Պետրոսյանի շտաբից, որն, ի դեպ, միակն է Դավթաշենում, նա 2 անձի հետ մեքենայով գնացել է թիվ 5/12 ընտրատարածք:

    Ընտրատարածքի մոտ 02-002 ՚Պորշՙ եւ 50-002 ՚Տոյոտաՙ մակնիշի Ջիպերից դուրս են եկել Արտյոմ եւ Արթուր Գեւորգյաններն եւ իրենց համակիրների հետ դաժան ծեծի են ենթարկել Տեր-Պետրոսյանի շտաբի 3 ակտիվիստներին` Արթուր Վարդանյանին, Գեւորգ Սարգսյանին եւ Աժ պատգամավոր` Սասուն Միքայելյանի եղբոր որդուն:

    Արթուր Վարդանյանը ՚Ա1+ՙ-ին նաեւ տեղեկացրեց, որ իերնց ծեծի ենթարկողները վերցրել են իրենց անձնագրերը եւ բջջային հեռախոսները: Նրանք ջարդուփշուր են արել նաեւ Տեր-Պետրոսյանի վստահված անձ Գեւորգ Սարգսյանի մեքնենա:


    http://a1plus.am/amu/?page=issue&iid=57912

  12. #12
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրախախտումներ...

    Քիչ է մնում արդեն «Բռնություններ» թեմա բացեմ...

    ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԴՌԱՆ ԱՄԵՆ ՄԻ ԶԱՆԳԻՑ
    [23:59] 19 Փետրվարի, 2008

    Շենքի 2 հարկ բարձրանալիս հարեւանը դուռը բացեց, ապա հետաքրքրվեց, թե ինչ է իրականում եղել:

    ՚Լեզուն կուլ էր գնացել, քաշքաշ ընկավ աստիճաններին, ես վախեցա հարցնել ինչ է եղել, հիմա էլ դուռը չեմ ծեծումՙ,-ասաց հարեւանուհին: Ապա, երբ դուռը ծեծեցինք ու ներս մտանք, փոքր երեխաները թաքնվեցին սենյակում` վախենալով, թե կարող է իրենց պապիկի հետեւից գուցե եկած լինենք: ՚Ա1+ՙ-ը այցելել էր Աբովյանում առավոտյան ծեծված թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սիմակ Դավթյանին, ում դեռ առավոտյան ծեծի էին ենթարկել:

    53- ամյա Սիմակ Դավթյանը երկու անգամ սրտի կաթված է ունեցել եւ դաժան ծեծից հետո պարզապես կորցրել է գիտակցությունը, ապա ուշքի գալով` տուն հասել:

    ՚Ա1+ՙ-ի հետ խոսելոց առաջ նա ժամանակ խնդրեց իրեն կարգի բերելու, ապա կարճ կարճ ժամանակում դժվարությամբ պատմեց, թե ինչ է իրականում տեղի ունեցել:Ըստ նրա առավոտյան ընտրատարածքում, երբ հանել են կնիքը, այն թանաքոտել են նախքան ստուգելը ու ինքը բարձրաձայնել է, ապա արձանագրություն կազմել, որի տակ ստորագրել են ինքը եւ երկու դիտորդ ՚Հետո հանձնաժողով նախագահ Մարինան ինչ-որ տեղ զանգեց եւ ընդհամենը մի 2 րոպե հետո մի 5-6 սափրագլուխներ մտան ընտրատարածք եւ ինձ զոռով քաշեցին դուրս ու սկսեցին հարվածել մեջքիս գլխիս ու տենց զոռով մտցրին մեքենան ու մեքենայի մեջ սկսեցին ծեծել երեւ մի 15-20 մետր քշեցին, հետո կանգնեցին, ասացին, որ եթե այսպես շարունակես, ընտանիքդ կոչնչացնենքՙ,-պատմեց Սիմակ Դավթյանը:

    Ապա նա նշեց, որ շտապօգնության առաջին օգնությունից հետո ուշքի է եկել ու նոր կարողացել է բացատրել` ինչ է կատարվում: Նշենք, որ նրա ընտանիքը խիստ ահաբեկված էր եւ անգամ ակնարկում էրն, որ զգույշ գրենք այս մասին, որ այլեւս չվնասեն իրենց:


    ...

    http://a1plus.am/amu/?page=issue&iid=57904

  13. #13
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրախախտումներ...

    Մեր հավաքարարը, առավոտյան ինձ պատմեց, որ երեկ ինքը իրա անձնագրի տվյալների փոխարեն ստացելա 5000 դրամ ընտրակաշառք, պայմանով , որ ինքը պետքա ընտրի ՍՍ-ին:
    Ինքը վերցրելա 5000 դրամը, բայց տվող աղջկան, որ ի միջի այլոց և ընտրատեղամասի անդամներիցա եղել, ասելա, որ շատ էր ուզում Արթուր Բաղդասարյանին իրա ձայնը տա, ու պատկերացրեք արդեն ընտրության ժամանակ, էս կնոջնա մոտենում հենց նույն աղջիկը ու տալիսա կարմիր գրիչ, որ կարմիրով նշումը անի:
    Անվավեր ճանաչված կարմիր գրիչով նշումները հենց էս տարբերակներն են:

  14. #14
    Մշտական անդամ Fobus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    423
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրախախտումներ...

    Երևանի 4/6 ընտրատեղամասում եմ եղել առավոտը ժամը 7:50-ից: Ամեն ինչ ներմալ հունով էր ընթանում:
    Ժամը 12:30-ին ընտրատեղամասի առաջ կանգնեց Toyota մակնիշի մեքենա առանց պետ.համարանիշի: Ինչքան էլ տարօրինակ էր, բայց ուղեվորները 75-95 տարեկան տատիկներ էին: Նրանք ընտրեցին և հեռացան: 15 րոպե անց նույն մեքենայի ուղեվորները այլ տատիկներ էին: Մեքենան մի քանի անգամ ևս հայտնվեց տարբեր ուղեվորներով: Հայտնվեցին նաև այլ մեքենաներ:
    Ժամը 20:00-ին փակվեց տեղամասը և սկսվեցին հաշվարկներ և այլն:
    Քանի դեռ ընտրատուփը չէր բացվել, ամեն ինչ նորմալ էր: Ընտրատուփի բացվելուց հետո սկսվեց լարված իրավիճակ: Շատ չմանրամասնեմ, բայց մի տղամարդ, որ որպես դիտորդ էր գրանցվել, խանգարում էր հանձնաժողովի աշխատանքներին, կռվի մեջ էր մտել Լևոն տեր-Պետրոսյանի վստահված անձի հետ: Հետո սկսվեց "քուչի բազար": Միլիցիայի աշխատակիցները չէին միջամտում նաև այն դեպքում, երբ նրանք իրար բրդում-քցում էին: Սպառնալիքով տեղամասը լքեցին ևս մեկ դիտորդ, վստահված անձիք և հանձնաժողովի անդամ:
    Ընտրատարածքի մոտ հավաքվել էին 50-ից ավել մարդիկ: Ոչ մի լրատվամիջոց ներս չմտավ, ոչ մի օրինապահ չմիջամտեց:

    Ավելացվել է 5 րոպե անց
    Ավելացնեմ, որ եղել եմ նաև մոտ 20 ընտրատեղամասերում: Այնտեղ ամեն ինչ նորմալ էր ընթանում ցերեկը: Գիշերը երբ մտնում էի ընտրատարածքներ, ասում էին, որ եղել են լցոնումներ, եղել էր դեպք Շիրվանզադեի դպրոցում, որ մեկ անձ 2 անգամ արդեն ընտրած(երկու կնիքով) ընտրել էր նաև երրորդ անգամ: 4/9 տեղամասում գրանցվել էր լցոնման դեպք երկու անգամ: 5/22 ընտրատեղամասում ամեն ինչ նորմալ էր, բայց վստահվաձ անձիք չկային(այն ժամանակ, երբ եղել եմ այնտեղ):Մնացած տեղերում նորից գրանցվել էր տատիկների "հոսք":
    Վերջին խմբագրող՝ Fobus: 20.02.2008, 14:30: Պատճառ: Գրառման ավելացում

  15. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրախախտումներ...

    Եթե միայն մեր տեսածն ենք պատմում, ապա տեսել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձի չափից դուրս լկտի պահվածք: Մեկ էլ քվեատուփը բացելիս մեկ դատարկ և մեկ երկու քվեով ծրար է եղել… Թե ինչու էր այդպես, ինքներդ մտածեք: Կարող էր կարուսել լինել, բայց կարող էր նաև երկու ցնդած տատիկ-պապիկի արածը լինել, որոնք շփոթել են ծրարները:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •