User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Ընտրախախտումներ...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրախախտումներ...

    Ընդհանուր առմամբ համաձայն եմ վերը մեջբերված հոդվածի վերլուծությունների հետ, բայց սրանց հետ որպես եզրակացություն հաճախ շրջանառվում է այն միտքը, թե «Տեղն է նրան։ Ինքը ժամանակին կեղծել է, ուրեմն թողենք հիմա էլ իր դեմ կեղծեն» համաձայն չեմ, քանի որ, տեղն է, թե՝ ոչ, բայց ամեն դեպքում կեղծվում է նախ և առաջ ժողովրդի դեմ ու կեղծված ընտրությունների պատճառով մեկ է ամենաշատը տուժում է էլի ժողովուրդը։ Հետևաբար, էս պահին մի կողմ է պետք դնել վերջնական ստրկացման գնով անձից վրեժխնդիր լինելու մոլուցքն ու թույլ չտալ, որ կեղծիքն ու բռնությունը էլի մարսվի և Հայաստանը ևս մի տաս տարով ու գուցե արդեն անհուսալի սկի։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 24.02.2008, 18:43:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  2. #2
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ընտրախախտումներ...

    Հայ-հա՜յ… Եվրոպացիք բացում են քարտերը

    Մեղադրանք`ընտրական գործընթացներին և դրա պաշտպաններին. ԵԽԽՎ դիտորդների զեկույցները բացահայտում են նրանց հիասթափությունը` ընտրակեղծիքները տեսնելու ու ոչինչ չանելու առնչությամբ


    Published: 25 Ապրիլ, 2008
    Խմբագրի կողմից` Հետևյալ մեկնաբանությունները անցյալ շաբաթ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստի ժամանակ ներկայացվել են որպես Հայաստանի նախագահական ընտրություններում Եվրախորհրդի դիտորդական առաքելության երկու անդամների վկայություններ:

    Մեկնաբանություններն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող այլ տեղեկություններ կարելի է գտնել Transition on Line ((www.tol.org) կայքում:


    «Ես խորհրդարանական վեհաժողովում եմ 2007 թվականի հունվարից և դիտորդ եմ եղել չորս երկրներում` Թուրքիայում, Ուկրաինայում, Ռուսաստանում և Հայաստանում:
    Հայաստանի ընտրություններն ամենավատն էին: Ընտրատեղամասերի բացումը և օրվա արձանագրությունները շատ վատ չէին, սակայն հաշվարկը իմ այցելած ընտրատեղամասերում պարզապես ահավոր էր: Այն ամենը, ինչ հնարավոր էր կեղծել, կեղծվել էր: Ընտրած ընտրողների, ինչպես նաև ընտրացուցակներում նշվածների թիվը, չի հաշվարկվել: Չեն հաշվարկվել նաև չօգտագործված քվեաթերթիկները: Արձանագրությունը, որում պետք է ամփոփվեին ընտրությունների արդյունքները, նախապես ստորագրվել է ընտրական հանձնաժողովների անդամների կողմից:
    Ամենալուրջ միջադեպն այն էր, որ ինը թեկնածուներին պատկանող տրցակներում քվեաթերթիկները դնելիս հանձնաժողովի նախագահը բարձրաձայն սխալ անուն էր կարդում:
    Նախագահը գիտեր` ինչ էր անում: Նա Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին տրված քվեարթերթիկները դնում էր վարչապետ Սերժ Սարգսյանի տրցակի մեջ: Հանձնաժողովի անդամները փորձում էին դա թաքցնել, որպեսզի ես չտեսնեմ:

    Վերջնական հաշվարկի ժամանակ 100 քվեաթերթիկ չկար: Ես գիտեմ, որ ոչինչ չպետք է ասեի, բայց չկարողացա զսպել ինձ և ասացի` ինչ տեսել էի: Հանձնաժողովի անդամները ձևացրին, թե արագ հաշվում են և հետո որոշեցին, որ այդ ձայները պատկանում են ընտրություններում հաղթած թեկնածուին` Սերժ Սարգսյանին: Բոլոր թեկնածուները կարող էին վստահված անձինք ունենալ, որոնք կարող էին ներկա լինել ընտրություններին ու հաշվարկին, սակայն իմ այցելած ընտրատեղամասում կային միայն Սերժ Սարգսյանին ներկայացնող երեք երիտասարդներ: Այդ երեք երիտասարդները տհաճ մթնոլորտ էին ստեղծում տեղամասում: Իմ թարգմանիչը շատ վախեցած էր և խնդրեց այլևս բարձրաձայն ոչինչ չասել, միայն դիտարկել և նշել: Ես նկատեցի, որ բոլոր պատասխանատու անձինք շատ լավ գիտեին, թե ինչ են անում, և անհարմար էին զգում, որ ես կանգնած հետևում էի, թե ինչպես են ընտրակեղծիքներ կատարվում: Սակայն դա նրանց չխանգարեց անելու այն, ինչը նրանք, հավանաբար, նախապես որոշել էին, այն է` երաշխավորել, որ գործող վարչապետը ստանա բավարար ձայներ, որպեսզի երկրորդ փուլի անհրաժեշտություն չզգացվի: Եթե այն, ինչին ես ականատես եղա, տեղի ունենար ընտրատեղամասերի ընդամենը մեկ-տասներորդում, դա, իհարկե, կազդեր ընտրությունների արդյունքի վրա: Ես հայտնեցի այն ամենի մասին, ինչ տեսել էի և հյուրանոց վերադարձա հիասթափված, զայրացած ու հոգնած: Ողջ գիշեր չկարողացա քնել:

    Ես խիստ քննադատաբար եմ վերաբերվում այն փաստին, որ հաջորդ օրվա մամուլի ասուլիսից դուք կարող էիք տպավորություն ստանալ, թե ընտրություններն անցկացվել են ամենաճիշտ միջոցներով և համապատասխանում են միջազգային չափորոշիչներին: Մի՞թե մենք դրանով օգնում ենք հայերին: Ես այդպես չեմ կարծում:

    Ես նաև փորձեցի խորհրդարան գնալ և լուսանկարել, սակայն երեք ոստիկան և անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին: Ես ռուսերեն հարցրեցի` ինչու՞, նրանք ինձ պատասխանեցին, որ խորհրդարանի նիստը «գաղտնի» է: Սա Հայաստանի ներկա իրավիճակի իրական պատկերն է: Եթե ժողովրդավարության պատվար հանդիսացող խորհրդարանը համարվում է գաղտնի, ապա խոսք չի կարող լինել ժողովրդավարության, թափանցիկության, մարդու իրավունքների և ազատ ու արդար ընտրությունների մասին»:

    (Այս խոսքերը պատկանում են ԵԽԽՎ շվեդ պատգամավոր Մարիտա դե Պուղբե-Լունդինին: Երեք օր անց հայաստանյան ընտրությունների մասին իր դիտարկումները ներկայացրեց նաև հունգարացի պատգամավոր Մատիաշ Էորշին

    «Հիմնախնդիրն այն է, որ մենք հաճախ հանդուրժում ենք կեղծված ընտրությունները: Եթե այցելեք վեհաժողովի կայքէջի «Նորություններ» բաժինը` կտեսնեք վերնագրեր` «Մեկ քայլ առաջ դեպի ժողովրդավարություն», բայց մենք բոլորս էլ գիտենք, որ դա ճիշտ չէ: Կարող են լինել որոշ բարելավումներ, սակայն շատ հաճախ խնդրո առարկա ընտրությունները կեղծված են լինում: Եթե մենք ուզում ենք օգտակար լինել այդ երկրներին, ապա պետք է առնվազն ասենք ճշմարտությունը: Շատ հաճախ, երբ քննարկում ենք մեր հարաբերությունները այն անդամ պետությունների հետ, որտեղ ժողովրդավարության պակաս կա, մենք կրկնում ենք, որ պետք է ավելի հիմնավոր խորհրդակցություններ անցկացնենք այդ երկրների իշխանությունների հետ, որպեսզի ընտրություններն ավելի լավ անցնեն, իսկ եթե կան ընտրական կամ վարչական թերություններ, մենք կարող ենք շատ բան անել` բարելավելու այդ ընտրությունները:

    Գրողը տանի, ի՞նչ կարող ենք քննարկել այն իշխանությունների հետ մի երկրում, որտեղ ընտրությունները սարքած են, պետք է դա քննարկե՞նք այդ իշխանությունների հետ, պետք է ասե՞նք` մի արեք դա: Իհարկե, նրանք շատ լավ գիտեն, թե ինչ են անում: Ես չեմ կարծում, որ դա խորհրդակցելու խնդիր է: Հայաստանում գլխավոր հիմնախնդիրներից մեկը ընդհանուր անվստահությունն է ժողովրդավարական գործընթացների հանդեպ` կեղծված ընտրությունների պատճառով: Վերջում նրանք, ովքեր պարտություն են կրել, չեն կարող ընտրությունները ոչ լեգիտիմ հայտարարել այն ընթացակարգերի պատճառով, որոնց իրենք արդեն սովորել են: Իհարկե, կարևոր է, թե ով է հաղթում ընտրություններում, սակայն շատ ավելի կարևոր է, որ լայն հասարակայնությունը կարողանա վստահել ու ապավինել Սահմանադրությանը և ընտրական գործընթացներին:

    Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների ընկերակցությունը լիովին աջակցում է զեկուցողների հանձնարարականներին, որոնք երկխոսության կոչ են անում: Կոչ է արվում նաև ազատ արձակել քաղբանտարկյալներին, սակայն այդ կետը ներկայացվում է ավելի մեղմ ձևակերպմամբ: Նաև կոչ է արվում վերացնել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք հանգեցրին կեղծված ընտրությունների: Մենք կողմ ենք այդ կոչերին, բայց եթե անկեղծ լինենք, բոլորս էլ գիտենք, որ այդ նախապայմանները չեն բավարարվելու: Ես չեմ կարծում, որ քաղաքական միջավայրն այնպիսին է, որ կառավարությունը կարող է փոխզիջման գնալ»:

    © Copyright ArmeniaNow.com

    http://www.tol.cz/look/TOL/article.t...&SearchLevel=0

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •