Քիչ է մնում արդեն «Բռնություններ» թեմա բացեմ...

ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԴՌԱՆ ԱՄԵՆ ՄԻ ԶԱՆԳԻՑ
[23:59] 19 Փետրվարի, 2008

Շենքի 2 հարկ բարձրանալիս հարեւանը դուռը բացեց, ապա հետաքրքրվեց, թե ինչ է իրականում եղել:

՚Լեզուն կուլ էր գնացել, քաշքաշ ընկավ աստիճաններին, ես վախեցա հարցնել ինչ է եղել, հիմա էլ դուռը չեմ ծեծումՙ,-ասաց հարեւանուհին: Ապա, երբ դուռը ծեծեցինք ու ներս մտանք, փոքր երեխաները թաքնվեցին սենյակում` վախենալով, թե կարող է իրենց պապիկի հետեւից գուցե եկած լինենք: ՚Ա1+ՙ-ը այցելել էր Աբովյանում առավոտյան ծեծված թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սիմակ Դավթյանին, ում դեռ առավոտյան ծեծի էին ենթարկել:

53- ամյա Սիմակ Դավթյանը երկու անգամ սրտի կաթված է ունեցել եւ դաժան ծեծից հետո պարզապես կորցրել է գիտակցությունը, ապա ուշքի գալով` տուն հասել:

՚Ա1+ՙ-ի հետ խոսելոց առաջ նա ժամանակ խնդրեց իրեն կարգի բերելու, ապա կարճ կարճ ժամանակում դժվարությամբ պատմեց, թե ինչ է իրականում տեղի ունեցել:Ըստ նրա առավոտյան ընտրատարածքում, երբ հանել են կնիքը, այն թանաքոտել են նախքան ստուգելը ու ինքը բարձրաձայնել է, ապա արձանագրություն կազմել, որի տակ ստորագրել են ինքը եւ երկու դիտորդ ՚Հետո հանձնաժողով նախագահ Մարինան ինչ-որ տեղ զանգեց եւ ընդհամենը մի 2 րոպե հետո մի 5-6 սափրագլուխներ մտան ընտրատարածք եւ ինձ զոռով քաշեցին դուրս ու սկսեցին հարվածել մեջքիս գլխիս ու տենց զոռով մտցրին մեքենան ու մեքենայի մեջ սկսեցին ծեծել երեւ մի 15-20 մետր քշեցին, հետո կանգնեցին, ասացին, որ եթե այսպես շարունակես, ընտանիքդ կոչնչացնենքՙ,-պատմեց Սիմակ Դավթյանը:

Ապա նա նշեց, որ շտապօգնության առաջին օգնությունից հետո ուշքի է եկել ու նոր կարողացել է բացատրել` ինչ է կատարվում: Նշենք, որ նրա ընտանիքը խիստ ահաբեկված էր եւ անգամ ակնարկում էրն, որ զգույշ գրենք այս մասին, որ այլեւս չվնասեն իրենց:


...

http://a1plus.am/amu/?page=issue&iid=57904