User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 28 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Ընտրախախտումներ...

  1. #16
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրախախտումներ...

    Էսօր լսել եմ ականատեսի մոտավոր պատմածը... գիտեր, որ հաստատ մի տեղ կգրեմ, շատ չմանրամասնեց.
    Գառնին ոտքից գլուխ դաշնակցական է. Լևոնին թույլ չէին տվել իրենց մոտ միտինգ անել, հետ էին ուղարկել:
    Երեկ, ասում են, հիմնական կռիվը եղել է դաշնակների ու սերժականների միջև: Ու Կռիվ է եղել: Սև մեքենաների շարասյունը մտել է Գառնի, ավտոմատավորները անմիջապես դուրս են եկել ու օդ կրակել... եղել է դանակահարություն: Թե որ կողմը ինչքանով է տուժել, տեղյակ չեմ, բայց մի քանի վիրավորներ կան:



    ԱՅՑԵԼԱԾ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ 16 ՏՈԿՈՍՈՒՄ ՔՎԵՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ «ՎԱՏ» ԿԱՄ «ՇԱՏ ՎԱՏ» ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ
    ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Փրեսքոտը, ներկայացնելով միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող չորս կառույցների համատեղ նախնական եզրակացությունը փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ, ասաց, որ ընտրությունների անցկացումը թեև « հիմնականում համապատասխանում է եվրոպական չափանիշներին, այդուհանդերձ շատ խնդիրներ լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս,.... որոշ հարցեր ուսումնասիրության և քննության կարիք ունեն»։
    2008-02-20 07:30


    Արձանագրելով օրենսդրական ու իրավական դաշտի բարելավումները՝ դիտորդները մտահոգիչ են համարում հատկապես դրանց «փաստացի իրագործման խնդիրները»։

    Դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցները շեշտադրել էին ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության պակասի խնդիրը։ Փետրվարի 19-ից հետո հրապարակված եզրակացությամբ դիտորդները փաստում են, որ «քվեների հաշվարկի գործընթացը չնպաստեց վստահության պակասը լրացնելուն»։ Քվեների հաշվարկի ընթացքը դիտորդական առաքելության կողմից գնահատվել է որպես «վատ» կամ «շատ վատ» այցելած տեղամասերի մոտ 16 տոկոսում։

    Դիտորդները, որպես վստահության վերականգնման մեխանիզմ, նշում են ընտրախախտումների հետ կապված բողոքների արդյունավետ քննության ապահովումը։ Հարցին, թե նկատած ընտրախախտումները քվեարկության, քվեների հաշվարկի ընթացքում ազդել են արդյո՞ք ընտրությունների արդյունքների վրա, Փրեսքոտը պատասխանեց. «Մենք չենք մեկնաբանում արդյունքները, մեկնաբանում ենք փաստերը, գործընթացը։ Փորձում ենք ներկայացնել ամենամեծ եզրակացությունը։ Մեր նկատած փաստերը կազմում են ընտրական գործընթացի մի մասը, բայց ոչ մեծ մասը։ Զգալի մասն է թե՞ ոչ՝ կարևոր է պարզել»։
    http://echannel.am/?topic_id=1429
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 20.02.2008, 21:25:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  2. #17
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրախախտումներ...

    Առանց մեկնաբանությունների, նայեք...
    ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ԼՑՈՆՈՒՄ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ (VIDEO)

  3. #18
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրախախտումներ...

    9/31 տեղամասի մասին բոլորդ էլ գիտեք: Հենց հիմա իմ առջև դրված է արձանագրությունը: Ավելի ահավոր բան էլ գտա. ընդամենը 1 մարված քվեաթերթիկ է, չնայած քվեարկությանը մասնակցել է 1265 հոգի, իսկ հանձնաժողովին հատկացվել է 1885 քվեաթերթիկ: Ու՞ր են մնացած 619 քվեաթերթիկները:

    Մեկ էլ մի բան: Ո՞վ գիտի, թե որտեղ է 14/52 տեղամասը: Այնտեղ միայն Սերժն է 161 ձայն հավաքել, մյուսները՝ 0, անվավեր՝ 0: Հետաքրքիր է, թե ովքեր են այդքան միաձայն, երբ անգամ մեկուսարանում Սերժը 100% չի հավաքել:

  4. #19
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրախախտումներ...

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ էլ մի բան: Ո՞վ գիտի, թե որտեղ է 14/52 տեղամասը: Այնտեղ միայն Սերժն է 161 ձայն հավաքել, մյուսները՝ 0, անվավեր՝ 0:
    Արագածոտնի մարզ, գյուղ Չքնաղ /կարծես թե/
    Լավ էլ չքնաղ ու "գոլդ" արդյունքներ են ապահովել

  5. #20
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրախախտումներ...

    Մեջբերում Enipra-ի խոսքերից Նայել գրառումը
    Արագածոտնի մարզ, գյուղ Չքնաղ /կարծես թե/
    Լավ էլ չքնաղ ու "գոլդ" արդյունքներ են ապահովել
    էտ աչքիս էն գեղնա, որ ասում էին ընտրությունները բացա լինելու, գյուղապետը դասավորելա
    Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
    Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
    ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ

  6. #21
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրախախտումներ...

    Մեր մոտ լռիվ դեմոկրատիա վիճակներա եղել, Մարտունի՝ գ. Զոլաքար, տղերքն ասում են լռիվ բաց քվեարկությունա եղել, ընդ որում մեկը գալիսա 7 անձնագրով ու ասումա որ ցուրտ էր՝ տնեցիք չեկան դրա համար, բայց ԼՏՊ-ին էին քվեարկելու, գալի 7 ձայն տալիսա գնումա, իսկ կողքի սենյակում վստահված անձինք հարբում են, առանց բացառության բոլորի վստահված անձիք, դե վերջում պարզա ինչ պիտի լիներ, բա սենց բաներ, միհատ կամեռայով մարդ լիներ էտ ամբողջը որպես ֆիլմ նկարեր, Կուստուրիցան ամոթից կմեռներ

  7. #22
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրախախտումներ...

    Մեր մոտ լռիվ դեմոկրատիա վիճակներա եղել, Մարտունի՝ գ. Զոլաքար, տղերքն ասում են լռիվ բաց քվեարկությունա եղել, ընդ որում մեկը գալիսա 7 անձնագրով ու ասումա որ ցուրտ էր՝ տնեցիք չեկան դրա համար, բայց ԼՏՊ-ին էին քվեարկելու, գալի 7 ձայն տալիսա գնումա
    Հետո էլ ԼՏՊ-ն կեղծիքներից կխոսի…

  8. #23
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրախախտումներ...

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետո էլ ԼՏՊ-ն կեղծիքներից կխոսի…
    Բյուր բայց վերջում Սերժին լցել են, ԼՏՊ-ն իհարկե շատ մեղքեր ունի, բայց որ նրան մեղադրում ես նրանում որ ԿՀԸ համապատասխան տեղամասում չի ապահովվել օրենքի տառին համապատասխան քվեարկություն, երբ նախագահը ու հանձնաժողովի անդամների մեծ մասը հանրապետականներ են մի քիչ զարմանալիա

  9. #24
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրախախտումներ...

    Վերահաշվարկի արդյունքներով նորից ավելանում են Լևոնի և մյուս թեկնածուների ձայները: Ընտրատեղամասերում " ТУПО" վերցրել են բոլոր թեկնածուների թերթիկները և դրել են ՍՍ-ի կույտի մեջ
    Այսօր խախտումները շարունակվում են !!!!!!!!!!!!!!!!!!!

    Հիմա էլ չեն թողում վերահաշվարկեն ձեյները: Մի տեղամաս ոստիկաններ են եկել տարել թերթիկները մինչև վերահաշվելը, մյուս տեղում էլ ինչ-որ մեկը թերթիկները " ТУПО"վերցրել է և փախել:
    Որովհետև եթե հաշվեն, կպարզվի որ 30 տոկոս էլ չի հավաքել

    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում Ervand-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր մոտ լռիվ դեմոկրատիա վիճակներա եղել, Մարտունի՝ գ. Զոլաքար, տղերքն ասում են լռիվ բաց քվեարկությունա եղել, ընդ որում մեկը գալիսա 7 անձնագրով ու ասումա որ ցուրտ էր՝ տնեցիք չեկան դրա համար, բայց ԼՏՊ-ին էին քվեարկելու, գալի 7 ձայն տալիսա գնումա, իսկ կողքի սենյակում վստահված անձինք հարբում են, առանց բացառության բոլորի վստահված անձիք, դե վերջում պարզա ինչ պիտի լիներ, բա սենց բաներ, միհատ կամեռայով մարդ լիներ էտ ամբողջը որպես ֆիլմ նկարեր, Կուստուրիցան ամոթից կմեռներ
    ԴԵ ԼԱՎ ԷԼԻ: Մեծ մարդիկ եք!!!!!
    Երևի էտ 7 հոգու տեղն էլ հետո ստորագրել ա համ էլ , չէ
    Բայց մինչև հիմա չեղավ, որ Լևոնին սխալմամբ կես ընտրաթերթիկ ավել լիներ
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 23.02.2008, 19:59: Պատճառ: Գրառման ավելացում

  10. #25
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրախախտումներ...

    Ի դեպ, երեկ մի ԲՀԿ-ական հպարտությամբ պատմում էր, թե ինչպես են Լևոնի վստահված անձանց առել ու իրենց գործն արել

  11. #26
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատմությունը կրկնվում է. նույն ուժերը` տարբեր ճամբարներում

    Ծեծ, լցոնում, ընտրակաշառք և, ինչպես սիրում է բնութագրել մամուլը՝ նկարչություն. սրանք են ընտրությունների մեթոդները վերջին 13 տարիներին, երբ նվազագույնի է հասցված մեկ ընտրող` մեկ ձայն դեմոկրատական սկզբունքը, և ընտրության ելքը որոշում են իշխանություն ունեցող թեկնածուի օգտին կատարված կեղծիքները: Ի՞նչ է փոխվել տարիների ընթացքում, ինչո՞վ էին տարբերվում այս ընտրությունները նախորդներից։

    Եթե նախորդ ընտրություններում թեկնածուները հստակ բաժանված էին ընդդիմության և իշխանության, ապա այս անգամ այդ սահմանաբաժանն անցկացնելը դժվար էր, և որպես ընդդիմություն էին հանդես գալիս մարդիկ, որոնք թե կառավարության մեջ անդամներ ունեին, թե օլիգարխների աջակցությունն էին վայելում։

    Հին վարչախումբը բախվում է իր ստեղծածի հետևանքներին
    12 տարի առաջ, 10 տարի առաջ, 5 տարի առաջ անհնար էր պատկերացնել, որ մի կուսակցություն (Դաշնակցությունը), երեք նախարար ունենալով, կառաջադրի թեկնածու, որն իշխանություններին քննադատելով` կարող է այլընտրանք դառնալ, կամ մի թեկնածու՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, իշխանության նախագահի թեկնածուին մահացու մեղքերի մեջ մեղադրելով` բացահայտ կֆինանսավորվի գործարարների և ամենախոշոր օլիգարխներից մեկի՝ Խաչատուր Սուքիասյանի կողմից, որ գրեթե բոլոր հանդիպումներին նրա կողքին էր։

    Այո, հարկային ճնշումներ եղան Սուքիասյանի դեմ, բայց դրանք մոծակի խայթոց են` համեմատած այն սպառնալիքի հետ, որ կարող էր կախվել 96-ին կամ 98-ին, եթե որևէ օլիգարխ մտքի ծայրով անցկացներ ընդդիմության թեկնածուին երկու կոպեկ տալ, էլ ո՞ւր մնաց նրա կողքին կանգներ։ (96-ին գործարար Ռուբեն Հայրապետյանը Վազգեն Մանուկյանին աջակցելու համար փախուստի մեջ էր, իսկ հայրը կալանավորվել էր։)

    Ավտոբուսներով ընտրողներին ընտրատեղամասեր բերելը նախկինում միայն իշխանության մենաշնորհն էր, իսկ փետրվարի 20-ին ընտրողներ էին բերում Լևոն Տեր-Պետրոսյանի և Արթուր Բաղդասարյանի համար (մի չճշտված տեղեկությամբ` նաև Վահան Հովհաննիսյանի)` ենթադրաբար նախապես նրանց շահագրգռելով։ Չորս թեկնածուները անարգել ուժի ցուցադրում ներկայացրին և մրցում էին, թե ո՞վ ավելի մեծ հանրահավաք կանի և շրջաններից ով կարող է ավելի շատ մարդ բերել մայրաքաղաք։ Ժողովրդավարության աստիճանը չի ավելացել, բայց ավելի ազատական է դարձել Հայաստանը, եթե հետընտրական շրջանում իշխանությունները վրեժ չլուծեն իրենց «դավաճանած» օլիգարխներից։

    Ընտրությունից ընտրություն արդեն սովորական են դարձել բռնությունների մասին լուրերը, իսկ եթե նկատի ունենանք, որ այս անգամ բռնությունների է ենթարկվում այն թիմը, որը ստեղծել է բռնություններով իշխանություն պահելու համակարգը, սովորականը զավեշտականի կվերածվի։

    Ֆիլմերի ու գրքերի այն սյուժեները, ուր բանտի վերակացուների ու բանտարկյալների կամ դատավորների ու ամբաստանյալների տեղերը փոխվում են, գրեթե կատարվեց այս ընտրություններում, միայն մի տարբերությամբ՝ «վերակացուներն» ու «դատավորները» դարձան «կալանավոր» ու «դատվող», բայց հակառակը դեռ չի եղել։ Երեկվա ուրիշի կամքին բռնացող իշխանությունները դարձան բռնությունների զոհ։

    Արտաշատում Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի դեմ բռնությունները, Շավարշ Քոչարյանի բնորոշմամբ՝ թեկնածուներից մեկին ծակեց իր սրած բիզը։ Նա նկատի ուներ, որ 95 թվականից սկսած` Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք և հետո էլ, գրեթե բոլոր ընտրարշավներում Արարատի մարզում ծեծվում էին ընդդիմության աջակիցները։ Մինչև 98 թվականը այդ բռնությունները կազմակերպում էին Վազգեն Սարգսյանի եղբայրները՝ Արմենը, որ բանտում է, և Արամը, որ հիմա Տեր-Պետրոսյանի կողքին է՝ ընդդեմ այդ բռնությունների։ Նրանք դա անում էին և Տեր-Պետրոսյանի համար, և Քոչարյանի։ Այդ սրած բիզը շարունակեց ծակել ընտրությունների օրը. ծեծվեցին Տեր-Պետրոսյանի բազմաթիվ վստահված անձինք, նաև մաքսային կոմիտեի նախկին պետ Երջանիկ Աբգարյանը և Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։ Ընտրակեղծիքների դեմ բողոքում են նրանք, որոնք ստեղծել են ընտրակեղծիքներն ու թաղել ժողովրդավարությունը։ Եվ ոչ միայն 95-ի ու 96-ի ընտրություններում։ ՀՀՇ-ի նախագահ Արարատ Զուրաբյանը 98-ին աշխատում էր Ռոբերտ Քոչարյանի շտաբում ու կեղծում ընտրությունները հօգուտ այն թիմի, որն այսօր կեղծում է ընդդեմ իր թիմի։

    Բայց ոչ բոլորն են «վերակացուից» վերածվել «կալանավորի»։ 95-ին ընդդիմության նախընտրական ցույցը կրակոցներով ցրող գործարար-երկրապահը Գյումրում ընտրակաշառք էր բաժանում իր նոր թեկնածուի համար և ընդդեմ նախկին ղեկավարի։

    Իսկ նորարարությունը ելքի հարցումն էր (exit poll), որ առաջին անգամ կիրառվելով` դարձավ անհավաստի ու վերածվեց բացահայտ քարոզչական հնարքի: Լևոն Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի ելքի հարցումներն իրենց պատվիրատուներին էին առաջին փուլով հաղթանակ տվել, իսկ Արթուր Բաղդասարյանինը ավելի համեստ էր, նրան երկրորդ տեղն էր գցել երկրորդ փուլի ակնկալիքով։

    Դեռ առաջին արդյունքները չստացված` «A1+»-ի կայքում երեկոյան 11-ի մոտ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ առաջին փուլով հաղթել է, միայն ի տարբերություն 1996 թվականի` այս անգամ ինքը չի որոշողը, թե ով է հաղթել:

    Եվ այդ որոշողը կրկին ժողովուրդը չէ։

    www.armenianow.com

  12. #27
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրախախտումներ...

    Ընդհանուր առմամբ համաձայն եմ վերը մեջբերված հոդվածի վերլուծությունների հետ, բայց սրանց հետ որպես եզրակացություն հաճախ շրջանառվում է այն միտքը, թե «Տեղն է նրան։ Ինքը ժամանակին կեղծել է, ուրեմն թողենք հիմա էլ իր դեմ կեղծեն» համաձայն չեմ, քանի որ, տեղն է, թե՝ ոչ, բայց ամեն դեպքում կեղծվում է նախ և առաջ ժողովրդի դեմ ու կեղծված ընտրությունների պատճառով մեկ է ամենաշատը տուժում է էլի ժողովուրդը։ Հետևաբար, էս պահին մի կողմ է պետք դնել վերջնական ստրկացման գնով անձից վրեժխնդիր լինելու մոլուցքն ու թույլ չտալ, որ կեղծիքն ու բռնությունը էլի մարսվի և Հայաստանը ևս մի տաս տարով ու գուցե արդեն անհուսալի սկի։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 24.02.2008, 18:43:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  13. #28
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ընտրախախտումներ...

    Հայ-հա՜յ… Եվրոպացիք բացում են քարտերը

    Մեղադրանք`ընտրական գործընթացներին և դրա պաշտպաններին. ԵԽԽՎ դիտորդների զեկույցները բացահայտում են նրանց հիասթափությունը` ընտրակեղծիքները տեսնելու ու ոչինչ չանելու առնչությամբ


    Published: 25 Ապրիլ, 2008
    Խմբագրի կողմից` Հետևյալ մեկնաբանությունները անցյալ շաբաթ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստի ժամանակ ներկայացվել են որպես Հայաստանի նախագահական ընտրություններում Եվրախորհրդի դիտորդական առաքելության երկու անդամների վկայություններ:

    Մեկնաբանություններն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող այլ տեղեկություններ կարելի է գտնել Transition on Line ((www.tol.org) կայքում:


    «Ես խորհրդարանական վեհաժողովում եմ 2007 թվականի հունվարից և դիտորդ եմ եղել չորս երկրներում` Թուրքիայում, Ուկրաինայում, Ռուսաստանում և Հայաստանում:
    Հայաստանի ընտրություններն ամենավատն էին: Ընտրատեղամասերի բացումը և օրվա արձանագրությունները շատ վատ չէին, սակայն հաշվարկը իմ այցելած ընտրատեղամասերում պարզապես ահավոր էր: Այն ամենը, ինչ հնարավոր էր կեղծել, կեղծվել էր: Ընտրած ընտրողների, ինչպես նաև ընտրացուցակներում նշվածների թիվը, չի հաշվարկվել: Չեն հաշվարկվել նաև չօգտագործված քվեաթերթիկները: Արձանագրությունը, որում պետք է ամփոփվեին ընտրությունների արդյունքները, նախապես ստորագրվել է ընտրական հանձնաժողովների անդամների կողմից:
    Ամենալուրջ միջադեպն այն էր, որ ինը թեկնածուներին պատկանող տրցակներում քվեաթերթիկները դնելիս հանձնաժողովի նախագահը բարձրաձայն սխալ անուն էր կարդում:
    Նախագահը գիտեր` ինչ էր անում: Նա Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին տրված քվեարթերթիկները դնում էր վարչապետ Սերժ Սարգսյանի տրցակի մեջ: Հանձնաժողովի անդամները փորձում էին դա թաքցնել, որպեսզի ես չտեսնեմ:

    Վերջնական հաշվարկի ժամանակ 100 քվեաթերթիկ չկար: Ես գիտեմ, որ ոչինչ չպետք է ասեի, բայց չկարողացա զսպել ինձ և ասացի` ինչ տեսել էի: Հանձնաժողովի անդամները ձևացրին, թե արագ հաշվում են և հետո որոշեցին, որ այդ ձայները պատկանում են ընտրություններում հաղթած թեկնածուին` Սերժ Սարգսյանին: Բոլոր թեկնածուները կարող էին վստահված անձինք ունենալ, որոնք կարող էին ներկա լինել ընտրություններին ու հաշվարկին, սակայն իմ այցելած ընտրատեղամասում կային միայն Սերժ Սարգսյանին ներկայացնող երեք երիտասարդներ: Այդ երեք երիտասարդները տհաճ մթնոլորտ էին ստեղծում տեղամասում: Իմ թարգմանիչը շատ վախեցած էր և խնդրեց այլևս բարձրաձայն ոչինչ չասել, միայն դիտարկել և նշել: Ես նկատեցի, որ բոլոր պատասխանատու անձինք շատ լավ գիտեին, թե ինչ են անում, և անհարմար էին զգում, որ ես կանգնած հետևում էի, թե ինչպես են ընտրակեղծիքներ կատարվում: Սակայն դա նրանց չխանգարեց անելու այն, ինչը նրանք, հավանաբար, նախապես որոշել էին, այն է` երաշխավորել, որ գործող վարչապետը ստանա բավարար ձայներ, որպեսզի երկրորդ փուլի անհրաժեշտություն չզգացվի: Եթե այն, ինչին ես ականատես եղա, տեղի ունենար ընտրատեղամասերի ընդամենը մեկ-տասներորդում, դա, իհարկե, կազդեր ընտրությունների արդյունքի վրա: Ես հայտնեցի այն ամենի մասին, ինչ տեսել էի և հյուրանոց վերադարձա հիասթափված, զայրացած ու հոգնած: Ողջ գիշեր չկարողացա քնել:

    Ես խիստ քննադատաբար եմ վերաբերվում այն փաստին, որ հաջորդ օրվա մամուլի ասուլիսից դուք կարող էիք տպավորություն ստանալ, թե ընտրություններն անցկացվել են ամենաճիշտ միջոցներով և համապատասխանում են միջազգային չափորոշիչներին: Մի՞թե մենք դրանով օգնում ենք հայերին: Ես այդպես չեմ կարծում:

    Ես նաև փորձեցի խորհրդարան գնալ և լուսանկարել, սակայն երեք ոստիկան և անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին: Ես ռուսերեն հարցրեցի` ինչու՞, նրանք ինձ պատասխանեցին, որ խորհրդարանի նիստը «գաղտնի» է: Սա Հայաստանի ներկա իրավիճակի իրական պատկերն է: Եթե ժողովրդավարության պատվար հանդիսացող խորհրդարանը համարվում է գաղտնի, ապա խոսք չի կարող լինել ժողովրդավարության, թափանցիկության, մարդու իրավունքների և ազատ ու արդար ընտրությունների մասին»:

    (Այս խոսքերը պատկանում են ԵԽԽՎ շվեդ պատգամավոր Մարիտա դե Պուղբե-Լունդինին: Երեք օր անց հայաստանյան ընտրությունների մասին իր դիտարկումները ներկայացրեց նաև հունգարացի պատգամավոր Մատիաշ Էորշին

    «Հիմնախնդիրն այն է, որ մենք հաճախ հանդուրժում ենք կեղծված ընտրությունները: Եթե այցելեք վեհաժողովի կայքէջի «Նորություններ» բաժինը` կտեսնեք վերնագրեր` «Մեկ քայլ առաջ դեպի ժողովրդավարություն», բայց մենք բոլորս էլ գիտենք, որ դա ճիշտ չէ: Կարող են լինել որոշ բարելավումներ, սակայն շատ հաճախ խնդրո առարկա ընտրությունները կեղծված են լինում: Եթե մենք ուզում ենք օգտակար լինել այդ երկրներին, ապա պետք է առնվազն ասենք ճշմարտությունը: Շատ հաճախ, երբ քննարկում ենք մեր հարաբերությունները այն անդամ պետությունների հետ, որտեղ ժողովրդավարության պակաս կա, մենք կրկնում ենք, որ պետք է ավելի հիմնավոր խորհրդակցություններ անցկացնենք այդ երկրների իշխանությունների հետ, որպեսզի ընտրություններն ավելի լավ անցնեն, իսկ եթե կան ընտրական կամ վարչական թերություններ, մենք կարող ենք շատ բան անել` բարելավելու այդ ընտրությունները:

    Գրողը տանի, ի՞նչ կարող ենք քննարկել այն իշխանությունների հետ մի երկրում, որտեղ ընտրությունները սարքած են, պետք է դա քննարկե՞նք այդ իշխանությունների հետ, պետք է ասե՞նք` մի արեք դա: Իհարկե, նրանք շատ լավ գիտեն, թե ինչ են անում: Ես չեմ կարծում, որ դա խորհրդակցելու խնդիր է: Հայաստանում գլխավոր հիմնախնդիրներից մեկը ընդհանուր անվստահությունն է ժողովրդավարական գործընթացների հանդեպ` կեղծված ընտրությունների պատճառով: Վերջում նրանք, ովքեր պարտություն են կրել, չեն կարող ընտրությունները ոչ լեգիտիմ հայտարարել այն ընթացակարգերի պատճառով, որոնց իրենք արդեն սովորել են: Իհարկե, կարևոր է, թե ով է հաղթում ընտրություններում, սակայն շատ ավելի կարևոր է, որ լայն հասարակայնությունը կարողանա վստահել ու ապավինել Սահմանադրությանը և ընտրական գործընթացներին:

    Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների ընկերակցությունը լիովին աջակցում է զեկուցողների հանձնարարականներին, որոնք երկխոսության կոչ են անում: Կոչ է արվում նաև ազատ արձակել քաղբանտարկյալներին, սակայն այդ կետը ներկայացվում է ավելի մեղմ ձևակերպմամբ: Նաև կոչ է արվում վերացնել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք հանգեցրին կեղծված ընտրությունների: Մենք կողմ ենք այդ կոչերին, բայց եթե անկեղծ լինենք, բոլորս էլ գիտենք, որ այդ նախապայմանները չեն բավարարվելու: Ես չեմ կարծում, որ քաղաքական միջավայրն այնպիսին է, որ կառավարությունը կարող է փոխզիջման գնալ»:

    © Copyright ArmeniaNow.com

    http://www.tol.cz/look/TOL/article.t...&SearchLevel=0

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •