ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՏՎՅԱԼԸ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի նախագահի փետրվարի 19-ի ընտրության մասնակիցների նախնական տվյալը, որ ստացվել է բոլոր 1923 ընտրատեղամասերից: Ըստ այդմ, ժամը 20-ի դրությամբ նախագահի ընտրությանը մասնակցել է 1 միլիոն 641 հազար 672 մարդ, որը կազմում է Հայաստանի ընտրողների 69,25 տոկոսը:
Արժե նշել, որ հանրահայտ հայաստանցի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ընտրությունից օրեր առաջ հրապարակեց իր մի ուսումնասիրության տվյալ, որով նախանշեց, որ Հայաստանի նախագահի ընտրությանը մասնակցությունը տատանվելու է ընտրողների 54-ից 69 տոկոսի սահմանում:
Էջանիշներ