User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 50 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: Լևոն Տեր-Պետրոսյանը առաջատար է ըստ անկախ exit poll-ի

  1. #46
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լևոն Տեր-Պետրոսյանը առաջատար է ըստ անկախ exit poll-ի

    Ես հաստատ գնալու եմ ու կոչ եմ անում չվախենալ...
    ԿՐԻՄԻՆԱԼ ՁևՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՊԱՀԵՆ, ՀԵՏՈ ԲՈԼՈՐԻՍ ԿԿԱՊԿՊԵՆ , ԵՐԿԻՐԸ ՀՍԿԱ ԶՆԴԱՆ ԿԴԱՐՁՆԵՆ ՈՒ ՄԵՌՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՌԱՋԱՆԱ
    չԷ, ԵՍ ԿՅԱՆՔԸ ՍԻՐՈՒՄ ԵՄ, ՈՒՍՏԻ ԳՆԱԼՈՒ ԵՄ...

    Ա՛ն, ջան, մերսի քը մատաղ
    Վերջին խմբագրող՝ Ծով: 20.02.2008, 03:49:

  2. #47
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լևոն Տեր-Պետրոսյանը առաջատար է ըստ անկախ exit poll-ի

    ՚ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՐԻՄԻՆԱԼ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄՙ
    [02:34] 20 Փետրվարի, 2008

    ՚Հայաստանում փորձ է արվում իրականացնել կրիմինալ հեղաշրջում, որովհետեւ այսօր Սերժ Սարգսյանը հստակ հենվում է կրիմինալի վրա եւ ամբողջ պրոցեսը կազմակերպված է կրիմինալի միջոցով: Մեր թեկնածուն հաղթել է եւ մենք հետագա քաղաքական զարգացումներում առաջնորդվելու ենք` ելնելով այս իրողությունիցՙ,- այսօր ժամը 00.30-ին հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

    Ըստ շտաբի պատասխանատուների` Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջին փուլում հաղթել է, բայց այս պահին հեռուստատեսությունը հրապարակում է այն տեղամասերի տվյալները, որտեղ կարողացել են կեղծել Սերժ Սարգսյանի օգտին, իսկ այն տեղամասերի տվյալները, որտեղ հաղթել է Տեր-Պետրոսյանը, եւ արձանագրված են արդյունքներն ու ստորագրված արձանագրությունները, չեն հրապարակվում: Այդպիսիք շատ են՝ օրինակ, Նորագավիթում հաղթել է Տեր-Պետրոսյանը, Մետաքսում, Ալափարս գյուղում, Նոյեմբերյանի բոլոր բնականավայրերում եւ այլն:

    ՚ԿԸՀ-ն հայտարարել է մասնակիցների 1մլն 642 հազար թիվը, իսկ մեր տեղերից ստացված տվյալները մեզ թույլ են տալիս հայտարարել, որ այդ թիվը առնվազն 500 հազարով չափազանցված է, եւ սա ըստ էության կեղծիքի համար շատ հզոր ռեզերվ է ստեղծելՙ,- այդ կեղծիքի ռեզերվը օգտագործելու ձեւերը մանրամասնեց ՚Այլընտրանքՙ հասարակական նախաձեռնության համակարգող Նիկոլ Փաշինյանը: Ձայների հաշվարկման ընթացքում բավականին տարածված երեւույթ են եղել հոսանքազրկումները, մասնավորապես Մեղրի քաղաքը ամբողջ շրջակայքով հոսանքազրկվել է քվեարկության ավարտից անմիջապես հետո, 13/08 տեղամասը ձայների հաշվարկի արդյունքում հոսանքազրկվել է երեք անգամ, 12/31 տեղամասը կրկին հոսանքազրկվել է, ընդ որում հոսանքազրկումները շատ հետաքրքիր արդյունքներ է ունենում:

    ՚60,70,100 ձայնի հաշվարկով Տեր-Պետրոսյանը առաջատարի դիրքերում է, հոսանքազրկումից հետո արդյունքը փոխվում է, երկրորդ հոսանքազրկումից հետո ավելի է փոխվում, երրորդից հետո ընդհանրապես փոխվում էՙ,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Տեղամասերը անառիկ անմրոցի նման են. 3/21 տեղամաս չեն թողել լրագրողներին, այս տեղամասում 350 քվեաթերթիկ անվավեր է համարվել Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած: Վստահված անձը կապ է հաստատել եւ տեղեկացրել, որ ներսում մի խումբ հարապետականներ են եղել: 22.20 –ի տվյալներով Ավանի մի շարք տեղամասերում չի կատարվում, միայն 4 տեղամասում են հաշվել արդյունքները:

    Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Դավթաշեն համայնքի 5/12 տեղամասում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց խոստացվել է ընտրակաշառք 1 մլն դրամի չափով` հնարավորություն ստեղծելու համար, որ իրենց ուզած թվերը գրեն: ՚Ընդ որում, երբ նա հրաժարվել է վերցնել գումարը, ներսում նրան են ծեծի ենթարկել, դրսում՝ ավտոմեքենան ջարդուփշուր արելՙ,- հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Երեւանում, գործնականում բոլոր տեղամասերում առաջատարի դերում է եղել Տեր-Պետրոսյանը, բայց հոսանքազրկված տեղամասերում պատկերը որոշակի փոփոխություն է կրել: Ընդ որում, դիտորդները տարբեր պատճառաբանություններով չեն կարողանում այցելել այն տեղամասեր, որտեղ ծեծի են ենթարկվում վստահված անձինք: Մեր հարցին, թե արդյոք բռնությունների ենթարկված անձինք ոստիկանություն դիմում են եւ ցուցմունքներ տալիս են, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շտաբի անդամները շատ անգամ չեն դիմում ոստիկանություն, բայց մամուլի հրապարակումները բավարար են, որպեսզի ընդունվի հաղորդում որպես կատարված հանցագործության մասին:

    ՚Ռուբեն Հայրապետյանի հետ կապված դեպքի մասին հայտարարեցինք եւ մինչեւ հիմա որեւէ արձագանք չկաՙ,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Որեւէ փաստի կապակցությամբ որեւէ արձագանք չկա. ՚Ստեղծվել է մի վիճակ, երբ ապօրինությունների դեմ պայքարող համակարգը այսօր այս պահին, փաստացի կաթվածահար է, նա զբաղված է իշխանական թեկնածուի կեղծման համակարգը սպասարկելովՙ:

    Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ փետրվարի 20-ին, ժամը 15.00-ին նշանակված հանրահավաքը տեղի կունենա, իսկ թե ինչ ընթացք կունենա այն, պարզ կլինի տեղում:

    Ի դեպ, մեր այն հարցին, թե Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանում չկա հեղափոխական իրավիճակ, ինչպիսին է այդ առումով իրենց գնահատականը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. ՚Հեղափոխական իրավիճակ ասածը լայն հասկացություն է. այսօր Հայաստանում ստեղծված է մի իրավիճակ, երբ քաղաքացին սեփական իշխանությանը տեր լինելու եւ սեփական իշխանությունը վերականգնելու խնդիր ունի, եթե խոսենք հեղափոխության մասին որպես հասարակական ֆորմացիայի մեխանիզմ, իհարկե հեղափոխական իրավիճակ չկա, որովհետեւ ոչ մեկը չի ասում կապիտալիզմից անցնենք սոցիալիզմի: Խնդիրը հետեւյալի մեջ է, երկրում գործող քաղաքական, պետական համակարգը ըստ էության բռնազավթված է` կրիմինալ հեղաշրջման փորձ է արվում եւ քաղաքացիները այդտեղ համարժեք արձագանքելու խնդիր ունենՙ:


    http://a1plus.am/amu/?page=issue&iid=57913

  3. #48
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2007
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լևոն Տեր-Պետրոսյանը առաջատար է ըստ անկախ exit poll-ի

    Լ.Տ.Պ-ի սերմանած չարությունը, շատ շուտով բումերանգի նման հարվածելու է , հենց իրեն:

  4. #49
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լևոն Տեր-Պետրոսյանը առաջատար է ըստ անկախ exit poll-ի

    Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը
    Լ.Տ.Պ-ի սերմանած չարությունը, շատ շուտով բումերանգի նման հարվածելու է , հենց իրեն:
    Արդեն հարվածել է

  5. #50
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լևոն Տեր-Պետրոսյանը առաջատար է ըստ անկախ exit poll-ի

    ««ԱԼՖԱ-ԳԱ» ԱՆՎԱՄԲ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՉԷ»

    ««Ալֆա-ԳԱ» անվամբ որևէ իրավաբանական անձ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցված չէ»,-պաշտոնապես հայտարարում է ՀՀ արդարադատության նախարարությունը:

    Նշենք, որ Համաձայն մամուլում տեղ գտած որոշ հրապարակումների, ընտրություններից անմիջապես հետո «Ալֆա-ԳԱ» ընկերությունը հրապարակել է exit poll-ի արդյունքներ, համաձայն որոնց, Լեւոն Տեր-Պետրոսյանին ընտրել է 54, 2%, իսկ Սերժ Սարգսյանին` 24, 4% քաղաքացիներ:
    Աղբյուր` panorama.am.
    P.S. Լևոնի պատվերն էր! Կարող էր լինել նաև "ԲԵՏԱ-ԳԱ"

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դավիթ Պետրոսյանը Մահացել է.
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 27.09.2009, 14:17
  2. Քանի՞ ընտրող ունի Լևոն Տեր–Պետրոսյանը
    Հեղինակ՝ moj, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 20.05.2008, 16:29
  3. Սերժ Սարգսյանը առաջատար է` ըստ անկախ Exit Poll-ի
    Հեղինակ՝ Guetta, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 20.02.2008, 01:49
  4. Կառաջադրվի՞ արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը:
    Հեղինակ՝ moj, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 51
    Վերջինը: 18.12.2007, 22:15

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •