User Tag List

Էջ 1 18-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 258 հատից

Թեմա: Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    Ըստ «Հանրային Հեռուստաընկերության» Երևանի ժամանակով ժամը 8.00-ին բացվել են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր ընտրատեղամասերը: Նույն «Հանրային Հեռուստաընկերության» տեղեկատվությամբ առայժմ որևէ խախտում չի գրանցվել, սակայն իմ սուբյեկտիվ կարծիքով խախտում եղել է հենց ժամը 8.00-ին։ Այսօրվա ընտրությունները կոպիտ խախտում են ՀՀ մեկ միլիոնից ավել քաղաքացիների սահմանադրական իրավունքը։
    ԳԼՈՒԽ 2
    Հոդված 30. Հայաստանի Հանրապետության՝ տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու եւ հանրաքվեներին մասնակցելու, ինչպես նաեւ անմիջականորեն եւ կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը եւ տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք:
    Ընտրատեղամասեր չեն բացվել ՀՀ տարածքից դուրս։

    Խնդրում եմ այստեղ գրել ընտրության ընթացքի վերաբերյալ, քանի որ Հայաստանի տարածքից դուրս գտնվողներս միայն Հ1 և ինտերնետ ունենք։

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    15 րոպե առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց մինչեվ ժամը 11-ը ընտրությանը մասնակցած քաղաքացիների քանակը ըստ ընտրատարածքների: Ընդհանուր առմամբ յուրաքանչյուր ընտրատարածքում ընտրությանը մասնակցել է ընտրողների 10-11%:
    Մինչեվ այժմ որեվէ լուրջ խախտման մասին հայտարարություններ չեն եղել:
    ԿՀԿ-ն օրենքի պահանջին համաձայն պարտավոր է 3 ժամը մեկ տեղեկատվություն ներկայացնել ընտրական գործընթացի վերաբերյալ:
    Հաջորդ նորությանը սպասենք մինչեվ 15:00:

  3. #3
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    ընթացքը այսպես է ` մտնելով ընտրություն կատարելու վայրը նախ ստորագրում ես ապա քեզ հանձնումեն քվեաթերթիկ և ծրար , առաջինում նշելով թեկնածուին /կիսափակ տարածքում/ այն ծալվում է և դրվում ծրարի մեջ որի վրա կնիք են դնում ինչպես նաև անձնագրի մեջ է կնիք դրվում..և նոր կարելի է թափանցիկ արկղի մեջ քցել:
    Այս ժամի դրությամբ արանձնապես ակտիվություն չի նկատվում չնայած պասիվություն ել չկա..ընտրողների մեծամասնությունը մեր ընտրատարածքում կազմում էին մեծահասակներ, երիտասարդությունը փոքր մաս էր կազմում /գուցե դա ժամի հետ է կապված/..
    բավականին խիստ հետևում են ընթացքին ինչ որ մեկին երկու հատ ծրար էին տվել ինչը միանգամից նկատեցին և կանխեցին:
    ...

  4. #4
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    Ա1+ կայքի լուրերին հետևում ե՞ք
    ԼՏՊ-ի վստահված անձինք ու նրան պաշտպանող հանձնաժողովի անդամները իսկապես վտանգված են... իսկ 15,000 դիտորդներից որևէ մեկը հաստատ չի ասի, որ իր աչքի առաջ մարդ են ծեծել

    Հ.Գ. Մամայիս եմ ուզում... էդ վտանգվածների թվում ա
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")

  5. #5
    ջա՜ն ասող
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2007
    Գրառումներ
    78
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը

    Հա, լուրերին հետևում էի, բայց էլ կայքը չի աշխատում. Դրա գլխին էլ քար գցին երևի...
    Ատում եմ ատելությունը, ներում՝ աններելիին:

  6. #6
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    Մեջբերում Lethal Sweetness-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, լուրերին հետևում էի, բայց էլ կայքը չի աշխատում. Դրա գլխին էլ քար գցին երևի...
    Փաստորեն... ... կամ էլ էնքան մարդ էր մտնում, չդիմացավ
    մնաց e-channel.am -ը, թե ես կայքին էլ մի բան լինի, վերջնականապես կկատաղեմ... բայց էստեղ դեռ ծեծուջարդի մասին տեղեկություններ չկան...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")

  7. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ա1+ կայքի լուրերին հետևում ե՞ք
    ԼՏՊ-ի վստահված անձինք ու նրան պաշտպանող հանձնաժողովի անդամները իսկապես վտանգված են... իսկ 15,000 դիտորդներից որևէ մեկը հաստատ չի ասի, որ իր աչքի առաջ մարդ են ծեծել

    Հ.Գ. Մամայիս եմ ուզում... էդ վտանգվածների թվում ա
    Ա1+ կայքը որն ա՞: Ինչ ա եղել, որ վտանգված են: Հստակ գրի հասկանանք:
    Ի դեպ ԼՏՊ-ի վստահված անձինք չգիտես ինչու հրաժարվում են լրագրողների հետ խոսել, էդ դրա հետ ա կապված:

  8. #8
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    Ժողովուրդ ջան, էս օրով լիքը մուտիլյովկեքեն լինում, սթափ մտածեք, մինչև որ պաշտոնապես չընդունվի ոչ մի բանի մի հավատացեք: Շատ ընդդիմադիր թեկնածուների մարդիկ, իմանալով, որ իրանց թեկնածուն հաստատ չի ընտրվելու փորձելու են պղտորել ընտրությունները, պրովոկացիաներ անել ու ապռավդանի անեն, թե խի իրանց թեկնածուն չի ընտրվել, քանի որ կեղծվել են և այլն: Հերիքա արդեն, հեքիաթների մի հավատացեք:
    P.S. Ապավինեք միայն պաշտոնական տեղեկատվությանը:

  9. #9
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    ԾԵԾՈ՞ՒՄ ԵՆ

    [11:44] 19 Փետրվարի, 2008

    ՚Աբովյանի 28/06 եւ մնացած գրեթե բոլոր ընտրատեղամասերում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց, հանձնաժողովի անդամներին եւ դիտորդներին ծեծի են ենթարկում եւ բռնի ուժով դուրս են հանում ընտրատեղամասերից, ոստիկանությունը ընդհանրապես չի միջամտումՙ,- այդ մասին հաղորդում են ՍԴՀԿ-ից: Այս պահին մեր նկարահանող խումբը մեկնել է դեպի վայր:
    ԾԵԾԵԼ ԵՆ ՚Ա1+ՙ-Ի ՕՊԵՐԱՏՈՐԻՆ

    [11:34] 19 Փետրվարի, 2008

    10 րոպե առաջ Զավարյան 6 հասցեում փորձել են կոտրել ՚Ա1+ՙ-ի տեսախցիկը: Մի խումբ սեւազգեստ, սեւ գլխարկներով հաստավիզ խմած երիտասարդներ մոտեցել են մեր օպերատորին, հենց նա դուրս է եկել մեքենայից: Նրանք ծեծել են օպերատորին, խլել են տեսաերիզը, կոտրել, հետո փորձել են կոտրել տեսախցիկը, որը նրանց չի հաջողվել:

    Այդ ժամանակ երիտասարդներից մեկը, տեսնելով մեքենայում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի բուկլետը, սկսել է հայհոյել: Նա հայհոյանքներ է տեղացել նաեւ ՚Ա1+ՙ-ի օպերատորի եւ մեքենայում գտնվող ՚Ժամանակ- Երեւանՙ թերթի լրագրողի հասցեին:

    Ի դեպ, երբ դեպքի առթիվ զանգահարել են ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ գրասենյակ, ասել են, թե ազատ դիտորդ չունեն:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 19.02.2008, 13:09:

  10. #10
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    Մեջբերում Guetta-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան, էս օրով լիքը մուտիլյովկեքեն լինում, սթափ մտածեք, մինչև որ պաշտոնապես չընդունվի ոչ մի բանի մի հավատացեք: Շատ ընդդիմադիր թեկնածուների մարդիկ, իմանալով, որ իրանց թեկնածուն հաստատ չի ընտրվելու փորձելու են պղտորել ընտրությունները, պրովոկացիաներ անել ու ապռավդանի անեն, թե խի իրանց թեկնածուն չի ընտրվել, քանի որ կեղծվել են և այլն: Հերիքա արդեն, հեքիաթների մի հավատացեք:
    P.S. Ապավինեք միայն պաշտոնական տեղեկատվությանը:
    Պաշտոնականը ո՞րնա: Հ1-ը՞: Մարդ ավելի լավա կարապետիչին հավատա քան թե Հ1-ին

  11. #11
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    Մեջբերում Guetta-ի խոսքերից Նայել գրառումը
    P.S. Ապավինեք միայն պաշտոնական տեղեկատվությանը:
    Հ1-ի՞ն

  12. #12
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    Մեջբերում Dragon-ի խոսքերից Նայել գրառումը
    Ա1+ կայքը որն ա՞: Ինչ ա եղել, որ վտանգված են: Հստակ գրի հասկանանք:
    Ի դեպ ԼՏՊ-ի վստահված անձինք չգիտես ինչու հրաժարվում են լրագրողների հետ խոսել, էդ դրա հետ ա կապված:
    կայքը` www.a1plus.am դեռ չի աշխատում:
    Ինչ-ինչ, բայց Ա1+ին ես վստահում եմ, նույնչափ նաև e-channel-ին!!! Ամենամաքուր լրատվության աղբյուրներն են ինձ համար!
    Ա1+ում գրված էր, որ մի շարք ընտրատեղամասերում ծեծի են ենթարկվել ԼՏՊ-ի վստահված անձինք ու նրան պաշտպանող հանձնաժողովի անդամները, ծեծել էին նաև հենց Ա1+ի օպերատորին... մանրամասն չեմ հիշում, բայց 1-2 դեպք Զեյթունում էր եղել, մի քանիսն էլ Երևանից դուրս: Իսկ Նիկոլ Փաշինյանը ականատես է եղել, թե ինչպես Ակնաղբյուր մեկ էլ չէմ հիշում որ գյուղերում զինվորները մեկում "ընտրել" են, հետո բեռնատարով ուղևորվել մյուս գյուղ

    Ի դեպ կնիքը պետք է դրվի 32-րդ էջում, դնում են ամենավերջինի` կազմի վրա, չեմ հասկանում, թե դա ինչ է փոխում

    Ախատեց կայքը!!!
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")

  13. #13
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    Վ.Մանուկյանի շտաբը հաղորդում է
    19.02.08 12:40
    Համաձայն Գյումրիի պատասխանատու` Վահան Թումասյանի հայտնած տեղեկատվության` քաղաքի տեղամասերի առջև գումարներ են բաժանվում ընրողներին: Փաստն արձանագրվել է տեղական Գալա հեռուստաընկերության կողմից:

    Ի գիտություն. ըստ Մալաթյա-Սեբաստիա շտաբի պետ` Մարգարիտա Մանուկյանի տեղեկատվության 8/8 տեղամասում փորձել են քվեեաթերթիկ դուրս հանել տեղամասից, որի պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել հանձնաժողովի նախագահի և որոշ վստահված անձանց միջև: Ոստիկանության միջամտությունից հետո միջադեպը կանխվել է:

    Ի գիտություն. ըստ մեր վստահված անձ` Նոնա Նարինյանի թիվ 3/29 տեղամասում ժամը 12:00-ի սահմաններում 20-30 մարդ քվեարկել են միանգամից լրացուցիչ ցուցակով: Քվեարկողներն եղել են հիմնականում Շիրակի մարզից:

    Ի գիտություն. ըստ մեր վստահված անձ` Նոնա Նարինյանի թիվ 3/29 տեղամասում ժամը 10:30-ից 11:00-ի սահմաններում 50-60 մարդ քվեարկել են միանգամից լրացուցիչ ցուցակով: Քվեարկողներն եղել են Վանաձորից, Հրազդանից, Կոտայքի մարզի Ակունք գյուղից և այլ բնակավայրերից:

    http://elections.a1plus.am/news/332/

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    կայքը` www.a1plus.am դեռ չի աշխատում:
    Իմ մոտից բացվում է։ Երևի ուժերը միայն Հայաստանի ներսում բլոկ անելուն է հերիքում

    Խախտումներ
    19.02.08 11:49

    Դեբեդավանի թիվ 40/16 ընտրական տեղամասում ժամը 10:27 -ին արձանագրվել են հետևյալ ընտրախախտումները`

    1. Քվեաթերթիկները չեն եղել սեյֆում, այլ եղել են սեյֆից դուրս` թափթփված վիճակում:
    2. Ժամը 07:00 քվեատուփը բերվել է դրսից:
    3. Սեյֆը եղել է բաց վիճակում:

    Դավթաշենի 5/14 և 5/15 Ա.Նավասարդյանի դպրոցում թիվ 30 համարի երթուղային տաքսով մարդկանց բերում են քվեարկելու: Ժամը 10:42 տեղեկացվել է Աջափնյակի շտաբ:

    10/11-10/17 և 10/05 Գումի շուկա են բերվում գյուղացիներ, որոնց տրվում է 9-րդ ձև և վերոնշյալ ընտրատարածքներում պարտադրվում են , որպեսզի մտցվեն լրացուցիչ ցուցակներում :Ժամը 10:10 տեղեկացվել է

    11/09 և 11/10 ընտրատեղամասի մոտ երկու եղբայր գումար են բաժանում, որոնցից մեկի անունը Հարութ է: Տեղեկությունը ստացվել է 10:50:

    13/08 և 13/06 ընտրատեղամասերում կուտակումներ են նկատվում և կատարվում է Սերժ Սարգսյանի բացահայտ քարոզչություն: Տեղեկությունը ստացվել 10:00:

    Ազգային անվտանգության մեկուսարանում ընտրությունը ավարտվել է և արձանագրությունը կազմվել է 20:30-ով: Տեղեկությունը ստացվել է 10:10:

    12/06 ընտրատարածքում քվեախցիկում քվեարկողը ամբողջովին տեսանելի է, հանձնաժողովի անդամներից մեկը անընդհատ շրջում է քվեարկողների կողքով:
    Տեղեկությունը ստացվել է 09:00-ին:

    8/08 ընտրատեղամասում Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին փող է բաժանում Սերժ Սարգսյանին ընտրելու համար: 11:00:

    28/06 11:01 ընտրատեղամասում Երջանիկ Աբգարյանին, Միրումյան Ռուբիկին, Եղիազարյան Համբարձում և Եղիազարյան Ռուբենին ծեծել են:

    Ժամը 11:05-ի կենտրոնի թաղապետի մարդիկ հավաքվել են Խաչատուր Սուքիասյանի տան մոտ և հոգեբանական ճնշում են գործադրում:

    11:00-11:30 սահմաններում Խաչատուր Սուքիասյանի տան առջև հավաքված ոստիկանները ծեծի են ենթարկել Ա1+-ի թղթակցին և բռնագրավել են տեսաերիզը:

    11/07-11/08 ընտրատեղամասերի մոտ, թիվ 68 դպրոց, ՄՀՈՋ /ՕՄՈՆ/-ի հատուկ ջոկատներ են հավաքված:

    5/20, Շիրվանզադեի անվ. Դպրոցի ընտրատեղամասում վստահված անձին դուրս են հրավիրել և 4 ոստիկաններ ենթարկել են ծեծի:

    http://elections.a1plus.am/news/331/
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 19.02.2008, 13:10: Պատճառ: Գրառման ավելացում

  14. #14
    ջա՜ն ասող
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2007
    Գրառումներ
    78
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԳՐԱՆՑՎԵԼ
    Ժամը 11:30 մոտերքում այս տեղամասից ահազանգ ստացվեց, որ նույն զինվորներին 2-3-անգամ տեսնում են քվեարկելիս:
    Ատում եմ ատելությունը, ներում՝ աններելիին:

  15. #15
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    Ժողովուրդ ջան, էս օրով լիքը մուտիլյովկեքեն լինում, սթափ մտածեք, մինչև որ պաշտոնապես չընդունվի ոչ մի բանի մի հավատացեք: Շատ ընդդիմադիր թեկնածուների մարդիկ, իմանալով, որ իրանց թեկնածուն հաստատ չի ընտրվելու փորձելու են պղտորել ընտրությունները, պրովոկացիաներ անել ու ապռավդանի անեն, թե խի իրանց թեկնածուն չի ընտրվել, քանի որ կեղծվել են և այլն: Հերիքա արդեն, հեքիաթների մի հավատացեք:
    P.S. Ապավինեք միայն պաշտոնական տեղեկատվությանը:
    ես դու լուրջ հավատում ես որ կեղծիք չեն անում
    իմանաս բանակում ինչա կատարվում տենց չես մտածի…
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

Էջ 1 18-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ում կտաք ձեր ձայնը 2008 ի ընտրությունների 2-րդ փուլում
    Հեղինակ՝ Che_Guevara, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 136
    Վերջինը: 16.02.2008, 00:07
  2. Հայ Եկեղեցու կոչը ընտրությունների առիթով
    Հեղինակ՝ Monk, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 15.02.2008, 12:56
  3. Գրառումներ: 19
    Վերջինը: 18.01.2008, 09:59
  4. Խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքը
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 16.05.2007, 16:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •