User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 258 հատից

Թեմա: Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընտրության օր. կեսօր. Արդեն տգեղ երևույթներ. հաղորդվում են բռնությունների ու կեղծիքների մասին
    «ԱրմենիաՆաուի» լրագրողներ

    Այսօր` ընտրատեղամասերը բացվելուց արդեն մի քանի ժամ անց, արդեն տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ ու բռնություններ:

    • Կոտայքի մարզում, ըստ Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի տեղեկությունների, մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի թիկնապահները ծեծել են Տեր-Պետրոսյանի կողմնակիցներ Գուրգեն Եղիազարյանին, նրա որդուն` Համբարձում Եղիազարյանին ու Երջանիկ Աբգարյանին:

    Թեկնածու Արթուր Բաղդասարյանն այսօր առավոտյան քվեարկեց Երևանում
    • Գյումրու թիվ 13/21 ընտրատեղամասում «ԱրմենիաՆաուի» թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են ընտրողներին բերում ավտոբուսներով, և ինչպես են ՀՀԿ ներկայացուցիչները 5000-ական դրամ վճարում նրանց:

    • Վանաձորի թիվ 35 ընտրատարածքում «ԱրմենիաՆաուի» թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են ընտրողներին հորդորում «բաց» քվեարկել, այսինքն, որ նրանց ընտրությունը տեսանելի լինի (Վանաձորը համարվում է իշխող ՀՀԿ-ի հենակետ):

    • Ըստ «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) թեժ գծի հաղորդման` ՀՀԿ-ն ավտոբուսներով ընտրողներին հասցնում է Երևանի Արարատյան զանգվածի տեղամասեր: ՕԵԿ ներկայացուցիչները նաև ստուգում են տեղեկություններն այն մասին, որ թիվ 3/23 ընտրատեղամասում Սարգսյանի կողմնակիցները ճնշում են գործադրում ընտրողների վրա` հորդորելով քվեարկել հօգուտ իրենց թեկնածուի:

    • ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը հայտնել է «ԱրմենիաՆաուին», որ թիվ 8/8 և 8/9 ընտրատեղամասերում անձնագրում արդեն քվեարկության կնիք ունեցող մարդկանց թույլ են տվել քվեարկել երկրորդ անգամ:

    • Երևանի Զավարյան փ. թիվ 6 հասցեում «Ա1+»-ի օպերատոր Հովսեփ Հովսեփյանի ավտոմեքենայում տեսնելով Տեր-Պետրոսյանի քարոզչական գրականությունը` նրան ծեծել են ու ջարդել նրա տեսախցիկը:

    Ըստ ԿԸՀ-ի հայտարարության` ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների մոտ 11 տոկոսը` 265.533 մարդ:
    http://www.armenianow.com/
    Եթե սենց շարունակվի նորմալ իրան հարգող ցանկացած հայ պարտավոր է փողոց դուրս գալ և արտահայտել իր բողոքը, այս անգամ թույլ չենք տա իրենց կամքը թելադրեն
    Վերջին խմբագրող՝ Երվանդ: 19.02.2008, 13:35:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ում կտաք ձեր ձայնը 2008 ի ընտրությունների 2-րդ փուլում
    Հեղինակ՝ Che_Guevara, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 136
    Վերջինը: 16.02.2008, 00:07
  2. Հայ Եկեղեցու կոչը ընտրությունների առիթով
    Հեղինակ՝ Monk, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 15.02.2008, 12:56
  3. Գրառումներ: 19
    Վերջինը: 18.01.2008, 09:59
  4. Խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքը
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 16.05.2007, 16:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •