Աբովյանում բռնություն է կիրառվել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձի նկատմամբ
Առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում երեք անձինք Աբովյան քաղաքի 28/07 ընտրատեղամասից առեւանգել եւ ծեծել են նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, Երեւանի բնակչուհի Լարիս Թադեւոսյանին:
Թադեւոսյանը, ով, իր խոսքերով, ճանաչել է առեւանգողներից մեկին` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնապահ Էդիկ Բաբայանին, «Ազատություն» ռադիոկայանին պատմեց. - «Ինձ խցկեցին ավտոմեքենայի մեջ, տարան մի ամայի տեղ` երեւի Աբովյանից դուրս, ու ծեծեցին` զգուշացնելով, որ չխառնվեմ հանձնաժողովի աշխատանքներին եւ տեսածս չբարձրաձայնեմ»:
Ժամը 10:30-ի սահմաններում Թադեւոսյանը դիմել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժին: Հետաքննիչ Արա Գեւորգյանին հայտարարություն տալուց հետո նրան դատաբժշկական փորձաքննության ուղեգիր է տրվել:
Կարինե Քալանթարյան
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ.ամ
Ա1+-ը ոնց հասկացա գրանցված ա Արմինկոյում, ինչ որ մեկտ կարող էք ճշտել ինչնա սայտի չաշխատելու պատճառը?
իմ մոտ արդեն աշխատումա Ա1+ ը
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
e-channel-ը Internews-ինն ա, իսկ Internews-ն ու A1+ը համարյա միշտ իրար կողք են, իրար օգնում ու իրարից օգտվում են: էդ առումով էլ ինձ վստահիր
էս էլ Ա1+ի լուրերը.
ԾԵԾՈ՞ՒՄ ԵՆ
[11:44] 19 Փետրվարի, 2008
՚Աբովյանի 28/06 եւ մնացած գրեթե բոլոր ընտրատեղամասերում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց, հանձնաժողովի անդամներին եւ դիտորդներին ծեծի են ենթարկում եւ բռնի ուժով դուրս են հանում ընտրատեղամասերից, ոստիկանությունը ընդհանրապես չի միջամտումՙ,- այդ մասին հաղորդում են ՍԴՀԿ-ից: Այս պահին մեր նկարահանող խումբը մեկնել է դեպի վայր:
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=57785
ԾԵԾԵԼ ԵՆ ՚Ա1+ՙ-Ի ՕՊԵՐԱՏՈՐԻՆ
[11:34] 19 Փետրվարի, 2008
10 րոպե առաջ Զավարյան 6 հասցեում փորձել են կոտրել ՚Ա1+ՙ-ի տեսախցիկը: Մի խումբ սեւազգեստ, սեւ գլխարկներով հաստավիզ խմած երիտասարդներ մոտեցել են մեր օպերատորին, հենց նա դուրս է եկել մեքենայից: Նրանք ծեծել են օպերատորին, խլել են տեսաերիզը, կոտրել, հետո փորձել են կոտրել տեսախցիկը, որը նրանց չի հաջողվել:
Այդ ժամանակ երիտասարդներից մեկը, տեսնելով մեքենայում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի բուկլետը, սկսել է հայհոյել: Նա հայհոյանքներ է տեղացել նաեւ ՚Ա1+ՙ-ի օպերատորի եւ մեքենայում գտնվող ՚Ժամանակ- Երեւանՙ թերթի լրագրողի հասցեին:
Ի դեպ, երբ դեպքի առթիվ զանգահարել են ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ գրասենյակ, ասել են, թե ազատ դիտորդ չունեն:
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=57784
Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 19.02.2008, 13:20:
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
գուցե որևէ մեկը չիմանա սակայն նորությունները կարելի է կարդալ օրինակ panorama.am այստեղ : Ես քաղաքական հարցերում Առավոտ-ին,Ժամանակ.քոմ,Ա1+ին ին չեմ վստահում նույնքան ինչքան հայլուրին կամ արմենպռեսին ..
...
Եվս մի դեպք՝ http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=57795
Մոդերատորական։ Քարոզչությունը ջնջված է։
Վերջին խմբագրող՝ Artgeo: 19.02.2008, 14:49:
Ընտրության օր. կեսօր. Արդեն տգեղ երևույթներ. հաղորդվում են բռնությունների ու կեղծիքների մասին
«ԱրմենիաՆաուի» լրագրողներ
Այսօր` ընտրատեղամասերը բացվելուց արդեն մի քանի ժամ անց, արդեն տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ ու բռնություններ:
• Կոտայքի մարզում, ըստ Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի տեղեկությունների, մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի թիկնապահները ծեծել են Տեր-Պետրոսյանի կողմնակիցներ Գուրգեն Եղիազարյանին, նրա որդուն` Համբարձում Եղիազարյանին ու Երջանիկ Աբգարյանին:
Թեկնածու Արթուր Բաղդասարյանն այսօր առավոտյան քվեարկեց Երևանում
• Գյումրու թիվ 13/21 ընտրատեղամասում «ԱրմենիաՆաուի» թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են ընտրողներին բերում ավտոբուսներով, և ինչպես են ՀՀԿ ներկայացուցիչները 5000-ական դրամ վճարում նրանց:
• Վանաձորի թիվ 35 ընտրատարածքում «ԱրմենիաՆաուի» թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են ընտրողներին հորդորում «բաց» քվեարկել, այսինքն, որ նրանց ընտրությունը տեսանելի լինի (Վանաձորը համարվում է իշխող ՀՀԿ-ի հենակետ):
• Ըստ «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) թեժ գծի հաղորդման` ՀՀԿ-ն ավտոբուսներով ընտրողներին հասցնում է Երևանի Արարատյան զանգվածի տեղամասեր: ՕԵԿ ներկայացուցիչները նաև ստուգում են տեղեկություններն այն մասին, որ թիվ 3/23 ընտրատեղամասում Սարգսյանի կողմնակիցները ճնշում են գործադրում ընտրողների վրա` հորդորելով քվեարկել հօգուտ իրենց թեկնածուի:
• ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը հայտնել է «ԱրմենիաՆաուին», որ թիվ 8/8 և 8/9 ընտրատեղամասերում անձնագրում արդեն քվեարկության կնիք ունեցող մարդկանց թույլ են տվել քվեարկել երկրորդ անգամ:
• Երևանի Զավարյան փ. թիվ 6 հասցեում «Ա1+»-ի օպերատոր Հովսեփ Հովսեփյանի ավտոմեքենայում տեսնելով Տեր-Պետրոսյանի քարոզչական գրականությունը` նրան ծեծել են ու ջարդել նրա տեսախցիկը:
Ըստ ԿԸՀ-ի հայտարարության` ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների մոտ 11 տոկոսը` 265.533 մարդ:
http://www.armenianow.com/
http://www.elections.am/images/docs/masnakarm2008.pdf
Կարող եք տեսնել տեղեկատվություն քվեարկության մասնակիցների վերաբերյալ
ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՁ ՔԱՂԱՔԻՑ ՀԱՆԵԼ ԵՆ
[13:11] 19 Փետրվարի, 2008
Լեւոն Տեր-Պետրոսյանը Աբովյանում այլեւս վստաված անձինք չունի: Նրանց բոլորին բռնի ուժով հավաքել եւ տեղափոխել են քաղաքից դուրս: Այդ մասին ՚Ա1+ՙ-ին հայտնեց ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Կոտայքի մարզի համակարգող խորհուրդը:Այս պահին մեր թղթակիցը Աբովյանում փորձում է գտնել կորած վստահված անձանց հետքերը:
http://a1plus.am/amu/?page=issue&iid=57794
«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008»-ը արդեն 100 ահազանգ է ստացել
19.02.08 01:17
«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը փետրվարի 19-ի ժամը 12։30-ի դրությամբ ստացել է մոտ 100 ահազանգ տարբեր օրինախախտումների վերաբերյալ։ Նախաձեռնության Շտապ իրավական օգնության մեքենաները մեկնել են դեպքի վայրեր։ Որոշ ահազագներ չենն հաստատվել։ Որոշ դեպքերում ահազանգողները հրաժարվել են ներկայանալ։ Ներկայացնում ենք ստացված ահազանգերից մի քանիսը։
Երեւանի կենտրոնում 25 հոգանոց ավտոբուսը մարդկացով լի շրջում է ընտրատեղամասից-ընտրատեղամաս։ Թիվ 11/03 ընտրատեղամասում՝ 255 մանկապարտեզ ընտրողների կուտակումներ են։ Արտաշատում՝ Կուտակումներ են 11/17 տեղմասում դիտորդները արձանագրել են լցոնումներ, կազմել արձանագրություններ։ Դեպքի վայր ժամանած «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» Իրավական Շտապ օգնության մեքենայի անձնակազմին սպառնացել են։
Մարտունի քաղաքի 24/15 եւ 24/14 տեղամասերում բաց քվեարկություն է եղել: Կազմվել է արձանագրություն։
162 դպրոցում տեղակայված 7/18 տեղամասում ձերբակալել են դիտորդին:
13/28 ընտրատեղամասում լցոնումներ են եղել: Քվեարկել է մի 14 տարեկան երեխա, կազմվում են անհրաժեշտ բողոքը:
Մալաթիա-Սեբաստիայի 8/21 ընտրատեղամասում արձանագրվել են լցոնում, կան ծեծված մարդիկ, որոնցից մեկին՝ Պարգեւ Մնացականյանին տեղափոխել են հիվանդանոց։ Պատրաստվում է հաղորդագրություն դատախազության համար։
«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» մասին առավել մանրամասն www.hra.am կայքի «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» բաժնում
Վերջին խմբագրող՝ Artgeo: 19.02.2008, 13:34:
Ես չեմ ասում, թե ընտրությունները հալած յուղի պես են անցնելու` դա բացառվածա, ի դեպ ոչ մի երկիր չկա որտեղ լինեն կատարյալ ընտրություններ:
Բայց ես վստահ եմ, որ էս ընտրությունները 1996թվականի ընտրություններից մի 10.000 անգամ ավելի լավա լինելու, 1998թվականի ընտրություններից` մի 1000 անգամ, 2003թվականի ընտրություններից` մի 100 անգամ, 2007թվականի ընտրություններից` մի 10 անգամ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ