Աբովյանում բռնություն է կիրառվել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձի նկատմամբ
Առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում երեք անձինք Աբովյան քաղաքի 28/07 ընտրատեղամասից առեւանգել եւ ծեծել են նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, Երեւանի բնակչուհի Լարիս Թադեւոսյանին:
Թադեւոսյանը, ով, իր խոսքերով, ճանաչել է առեւանգողներից մեկին` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնապահ Էդիկ Բաբայանին, «Ազատություն» ռադիոկայանին պատմեց. - «Ինձ խցկեցին ավտոմեքենայի մեջ, տարան մի ամայի տեղ` երեւի Աբովյանից դուրս, ու ծեծեցին` զգուշացնելով, որ չխառնվեմ հանձնաժողովի աշխատանքներին եւ տեսածս չբարձրաձայնեմ»:
Ժամը 10:30-ի սահմաններում Թադեւոսյանը դիմել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժին: Հետաքննիչ Արա Գեւորգյանին հայտարարություն տալուց հետո նրան դատաբժշկական փորձաքննության ուղեգիր է տրվել:
Կարինե Քալանթարյան
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ.ամ
Էջանիշներ