Վ.Մանուկյանի շտաբը հաղորդում է
19.02.08 12:40
Համաձայն Գյումրիի պատասխանատու` Վահան Թումասյանի հայտնած տեղեկատվության` քաղաքի տեղամասերի առջև գումարներ են բաժանվում ընրողներին: Փաստն արձանագրվել է տեղական Գալա հեռուստաընկերության կողմից:
Ի գիտություն. ըստ Մալաթյա-Սեբաստիա շտաբի պետ` Մարգարիտա Մանուկյանի տեղեկատվության 8/8 տեղամասում փորձել են քվեեաթերթիկ դուրս հանել տեղամասից, որի պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել հանձնաժողովի նախագահի և որոշ վստահված անձանց միջև: Ոստիկանության միջամտությունից հետո միջադեպը կանխվել է:
Ի գիտություն. ըստ մեր վստահված անձ` Նոնա Նարինյանի թիվ 3/29 տեղամասում ժամը 12:00-ի սահմաններում 20-30 մարդ քվեարկել են միանգամից լրացուցիչ ցուցակով: Քվեարկողներն եղել են հիմնականում Շիրակի մարզից:
Ի գիտություն. ըստ մեր վստահված անձ` Նոնա Նարինյանի թիվ 3/29 տեղամասում ժամը 10:30-ից 11:00-ի սահմաններում 50-60 մարդ քվեարկել են միանգամից լրացուցիչ ցուցակով: Քվեարկողներն եղել են Վանաձորից, Հրազդանից, Կոտայքի մարզի Ակունք գյուղից և այլ բնակավայրերից:
http://elections.a1plus.am/news/332/
Ավելացվել է 2 րոպե անց
Իմ մոտից բացվում է։ Երևի ուժերը միայն Հայաստանի ներսում բլոկ անելուն է հերիքում
Խախտումներ
19.02.08 11:49
Դեբեդավանի թիվ 40/16 ընտրական տեղամասում ժամը 10:27 -ին արձանագրվել են հետևյալ ընտրախախտումները`
1. Քվեաթերթիկները չեն եղել սեյֆում, այլ եղել են սեյֆից դուրս` թափթփված վիճակում:
2. Ժամը 07:00 քվեատուփը բերվել է դրսից:
3. Սեյֆը եղել է բաց վիճակում:
Դավթաշենի 5/14 և 5/15 Ա.Նավասարդյանի դպրոցում թիվ 30 համարի երթուղային տաքսով մարդկանց բերում են քվեարկելու: Ժամը 10:42 տեղեկացվել է Աջափնյակի շտաբ:
10/11-10/17 և 10/05 Գումի շուկա են բերվում գյուղացիներ, որոնց տրվում է 9-րդ ձև և վերոնշյալ ընտրատարածքներում պարտադրվում են , որպեսզի մտցվեն լրացուցիչ ցուցակներում :Ժամը 10:10 տեղեկացվել է
11/09 և 11/10 ընտրատեղամասի մոտ երկու եղբայր գումար են բաժանում, որոնցից մեկի անունը Հարութ է: Տեղեկությունը ստացվել է 10:50:
13/08 և 13/06 ընտրատեղամասերում կուտակումներ են նկատվում և կատարվում է Սերժ Սարգսյանի բացահայտ քարոզչություն: Տեղեկությունը ստացվել 10:00:
Ազգային անվտանգության մեկուսարանում ընտրությունը ավարտվել է և արձանագրությունը կազմվել է 20:30-ով: Տեղեկությունը ստացվել է 10:10:
12/06 ընտրատարածքում քվեախցիկում քվեարկողը ամբողջովին տեսանելի է, հանձնաժողովի անդամներից մեկը անընդհատ շրջում է քվեարկողների կողքով:
Տեղեկությունը ստացվել է 09:00-ին:
8/08 ընտրատեղամասում Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին փող է բաժանում Սերժ Սարգսյանին ընտրելու համար: 11:00:
28/06 11:01 ընտրատեղամասում Երջանիկ Աբգարյանին, Միրումյան Ռուբիկին, Եղիազարյան Համբարձում և Եղիազարյան Ռուբենին ծեծել են:
Ժամը 11:05-ի կենտրոնի թաղապետի մարդիկ հավաքվել են Խաչատուր Սուքիասյանի տան մոտ և հոգեբանական ճնշում են գործադրում:
11:00-11:30 սահմաններում Խաչատուր Սուքիասյանի տան առջև հավաքված ոստիկանները ծեծի են ենթարկել Ա1+-ի թղթակցին և բռնագրավել են տեսաերիզը:
11/07-11/08 ընտրատեղամասերի մոտ, թիվ 68 դպրոց, ՄՀՈՋ /ՕՄՈՆ/-ի հատուկ ջոկատներ են հավաքված:
5/20, Շիրվանզադեի անվ. Դպրոցի ընտրատեղամասում վստահված անձին դուրս են հրավիրել և 4 ոստիկաններ ենթարկել են ծեծի:
http://elections.a1plus.am/news/331/
Էջանիշներ