Ըստ «Հանրային Հեռուստաընկերության» Երևանի ժամանակով ժամը 8.00-ին բացվել են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր ընտրատեղամասերը: Նույն «Հանրային Հեռուստաընկերության» տեղեկատվությամբ առայժմ որևէ խախտում չի գրանցվել, սակայն իմ սուբյեկտիվ կարծիքով խախտում եղել է հենց ժամը 8.00-ին։ Այսօրվա ընտրությունները կոպիտ խախտում են ՀՀ մեկ միլիոնից ավել քաղաքացիների սահմանադրական իրավունքը։
Ընտրատեղամասեր չեն բացվել ՀՀ տարածքից դուրս։ԳԼՈՒԽ 2
Հոդված 30. Հայաստանի Հանրապետության՝ տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու եւ հանրաքվեներին մասնակցելու, ինչպես նաեւ անմիջականորեն եւ կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը եւ տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք:
Խնդրում եմ այստեղ գրել ընտրության ընթացքի վերաբերյալ, քանի որ Հայաստանի տարածքից դուրս գտնվողներս միայն Հ1 և ինտերնետ ունենք։


ԼՏՊ-ի վստահված անձինք ու նրան պաշտպանող հանձնաժողովի անդամները իսկապես վտանգված են... իսկ 15,000 դիտորդներից որևէ մեկը հաստատ չի ասի, որ իր աչքի առաջ մարդ են ծեծել





Էջանիշներ