Կողքից նայողին կթվա մազոխիստ ենք, սամեն բան գիտենք մատներս մատի չենք տալիս
![]()
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ… ՍԵՐ… ՀԱՎԱՏ…
Ժողովուրդ, էդ խոսակցությունները ուրիշ թեմայից են, գրեք ճիշտ տեղում, ես էլ կմիանամ![]()
Իսկ Հ1-ը պետք է վառել... առավոտից ցույց են տալիս, թե ոնց է Քոչարյանն ընտրում, հաջորդ րոպեին Տաթևիկ Բաղդասարյանն ասում է, "Նույն տեղամասում ընտեց նաև արտգործնախարար Վարդան Օսկանյանը..." արդեն անգիր արեցի...
... Տեսնես լավ ե՞ն քնում էս մարդիկ...
14:35 19/02/2008
ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ` ԸՍՏ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ»
«Ժառանգություն» կուսակցության տեղեկատվական խմբի ղեկավար Ստեփան Սաֆարյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հրապարակեց մինչև ժամը 12:00-ը Ժառանգության գրասենյակում ստեղծված ընտրությունների հասարակական վերահսկողության կենտրոնի կողմից գրանցած ընտրական խախտումները: Ըստ այդմ գրանցվել է 11 դեպք: 15 ընտրատարածքից ցուցանիշներ չկան` կապի վատ լինելու պատճառով:
Ստեփան Սաֆարյանն ասաց, որ նախքան գրասենյակ գալը սեփական աչքերով է ականատես եղել ընտրակեղծիքի: «Նոր-Նորք համայնքում ականատես եմ եղել խախտումների, որտեղ գյուղերից բերված բնակիչները երթուղային տաքսիներով տարվում էին ընտրատեղամասեր` նախապես թաղապետարանի մոտ ստանալով ընտրակաշառք: ԿԸՀ-ում Զոյա Թադևոսյանն էլ հավաստեց, որ դա մասսայական բնույթ է կրում»,- հայտնեց Ս. Սաֆարյանը:
Նրա հավաստամամբ` նմանատիպ դեպք է գրանցվել Զեյթունի ուսանողական հանրակացարանի մոտակայքում գտնվող Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբում, որտեղ Երևանի հարակից մարզերի գյուղերից բերված ընտրողներին տրվում են տեղեկանքներ հաշվառված լինելու մասին: «Սա նկատել է Ազատություն ռադիոկայանի վարորդներից մեկն ու տեղյակ պահել մեզ: Այս խախտմանն ականատես է եղել նաև նախընտրական շտաբ ժամանած Կարինե Քալանթարյանը` անձամբ զրուցելով Բյուրեղավանցի ընտրողի հետ»,- հայտնեց նա:
Բանախոսի տեղեկացմամբ` ընտրախախտումներից մեկը վերաբերել է Ռազմական ակադեմիային: «Ակադեմիայի շտաբի պետը գտնվել է ընտրական տեղամասում վստահված անձի կարգավիճակով»,- ասաց նա ու հավելեց. «Այս մասին ասել է Լևոն Տեր-Պետրոսյանի Նոր-Նորքի նախընտրական շտաբի ակտիվիստ Արմեն Սիմոնյանը` ասելով, որ իր բողոքի ժամանակ նա աննկատ ծլկել է»:
Ստեփան Սաֆարյանը նաև հավաստեց, որ Արթուր Բաղդասարյանի վստահված անձանցից մեկը` Հովսեփ Ղազարյանը, ով հանձնաժողովի անդամ է, տեղեկացրել է, որ ընտրատեղամասում արձանագրվել են առանց անձնագրի քվեարկման դեպքեր, ինչի կապակցությամբ կազմվել է արձանագրություն:
«11/07 Ընտրատեղամասում ժամը 11:00-ի դրությամբ գտնվում է 50-ից ավել մարդ, ինչը ստեղծել է անվերահսկելի իրավիճակ»,- ըստ Ստեփան Սաֆարյանի, այս տեղեկությունը փոխանցել է Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Ընտրախախտման փաստի կապակցությամբ կազմվել է արձանագրություն. «Իրավիճակը շարունակվել է 12:30-ի դրությամբ ու մինչ հիմա էլ նույնն է»:
Իր խոսքի վերջում նա կասկածելի համարեց նաև այն փաստը, որ 11:45-ի դրությամբ Էրեբունի համայնքի որոշ տեղամասերում քվեարկել են 500-ից ավել մարդիկ: Այդ տեղամասերի համարները ճշտվում են:
http://www.panorama.am/am/politics/2008/02/19/heritage/
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Ամեն ինչ նոռմալա ոչ մեկ ոչ մի կնիք չի գողանում ու ոչ մեկին էլ չեն խբում
11/10 ընտրատեղամաս, որը տեղակայված է 35 դպրոցում,մի խումբ երիտասարդներ ներխուժել են եւ քաշքշել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ժորա Ազարյանին: Պարզվել է, որ նրանք ողացել են կնիքը եւ փորձել են լցոնումներ իրականացնել: Ժորա Ազարյանը թույլ չի տվել, ինչի համար խփել են տղային:
Երբ ՚Ա1+ՙ-ի տեսախցիկը սկսել է նկարել, նրանք փախել են: Այնուհետեւ երբ մեր նկարահանող խումբը դուրս է եկել ընտրատեղամասից, հարձակվել են`ցանկանալովգտեսախցիկը վերցնել, ինչը չի հաջողվել:
Քիչ առաջ ՚Ա1+ՙ-ը ահազանգ ստացավ, որ էլի այդ երիտասարդները մտել են, ծեծել են Ժորա Ազարյանին, փորձել են լցոնում անել, սակայն՚Ժառանգությունՙ-ը ներկայացնող հանձնաժողովի անդամ Նարինե Ազարյանը չի թողել, մարմնով պառկել է քվեատուփի վրա:
Ի դեպ, հակառակ այս ամենին հանձնաժողովի նախագահ Հրանուշ Ղազարյանը ասել է, թե ամեն ինչ նորմալ է, ոչ մի խախտում չկա:
http://a1plus.am/amu/?page=issue&iid=57850
Վիդեո որը ապացուցում է որ ընտրությունները ընդանում են առանց ընտրախախտումների
Պարզ երևում է, որ ֆորումում շատ մարդիկ ունեն ընդդիմադիր կեցվածք! Եթե միջազգային դիտորդներին էլ չպետքա մարդ հավատա, ու եթե պետքա հավատա անկապ, խեղաթյուրող, ապատեղեկատվական թերթերին, որպիսին է օրինակ` "ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ"-ը, որը Հայաստանում ամենաթյյուրիմացություն թերթնա, ուրեմն էլ ինչ կարաս ասես էտ մարդկանց:
Մարդ պետքա ցանկություն ունենա հավատալու համար!!!
Ավելացվել է 1 րոպե անց
Ամեն մարդ թող իրա կողմից խոսա, ու թող վերջ տա ԺՈՂՈՎՐԴԻ անունից խոսալ!!!
Ես ժողովրդի մի մասն եմ կազմմում, իմ տեղը մենակ ես կարամր խոսամ!!!
Ավելացվել է 3 րոպե անց
Ուշադրություն!!!
Այսօր տարբեր ընտրատեղամասերում եղել են կռիվներ, որոնք ծրագրավորվել են հենց Լևոն Տեր-Պետրոսյանի մարդկանց կողմից` Սերժ Սարգսյանի անունը շահարկելու համար- սա միանշանակ անբարոյականություն է!!!
Պարզ երևում է, որ Լևոնականները արդեն զգում են իրանց պարտության հոտը, ու ամեն կերպ ուզում են ՀԱՐԱՄԵԼ ընտրությունները, ու դրանով իսկ ապռավդանի անեն, թե ընտրությունները կեղծվել են, և այլն...
Վերջին խմբագրող՝ Guetta: 19.02.2008, 19:52: Պատճառ: Գրառման ավելացում
Բա ասւմ ես........
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՏԱԲԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է
Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի ծառայությունը, անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, պարզաբանում է տարածել, որում մասնավորապես ասվում է, թե ՙՊետության եւ պետականության հիմքերը չեն կարող սասանել ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ Արման Մուսինյանը եւ ոչ էլ 1+1 բանաձեւի տակ ընկնող Լեւոն Տեր-Պետրոսյանի չափից ավելի մոլեռանդ հետեւորդները: Վստահ ենք, որ անգամ Լեւոն Տեր-Պետորսյանի ընտրազանգվածում գերակշռում են սթափ գիտակցությամբ, պետության նկատմամբ հարգանք ունեցող օրինապաշտ մարդիկ, որոնք իրենց քաղաքական նախընտրությունը տարբերում են որոշ մարդկանց չբավարարված քաղաքական ակնկալիքներից: Կոչ ենք անում ՀՀ համապատասխան լիազոր մարմիններին ուշադրություն դարձնել Տեր-Պետրոսյանի շտաբի տարածած վերջին հայտարարությունում տեղ գտած ակնկարկներին, որոնք վերաբերում են քաղաքացիական անհնազանդություն հրահրելուն: Ինչ վերաբերում է էքզիթ-փոլերի տվյալներին, մենք ինքներս ունենք ընթացիկ համապատասխան տեղեկատվություն, որի մանրամասները, ելնելով օրենքի պահանջներից, դեռ հրապարակել չենք կարող: Այդ տվյալները, սակայն, վկայում են Լեւոն Տեր-Պետրոսյանի ջախջախիչ պարտության մասին: Անդրադառնալով ՙԺառանգության՚ կողմից ստեղծված նախագահական ընտրությունների հասարակական վերահսկողության կենտրոնի ահազանգներին, արձանագրենք, որ տվյալ կենտրոնի տեղեկությունները չեն կարող համարվել անկողմնակալ լրահոս, հաշվի առնելով, թե որ թեկնածուին է սատարում ՙԺառանգությունը՚՚:
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ… ՍԵՐ… ՀԱՎԱՏ…
ԷՔԶԻՏ-ՓՈԼԻ տվյալներով` Սերժ Սարգսյանը հաղթում է, ի դեպ` 50%-ից բարձր է!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ