Էս էլ լուսաբանման մասին, թե չէ էնքան ասեցին, թե հեսա պիտի BBC, CNN... բոլորը գան... հենց լսեցի Կաստրոյի լուրը, միանգամից իմացա, որ մեր մասին հիշող էլ չի լինի...չնայած` հիշել են... երևի երկիրը քարտեզի վրա չեն գտնում, որ գան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅԱ՞Ն ԵՆ ՄԱՏՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մինչեւ ընտրատեղամասերի փակումը մնացել է ընդամենը 2 ժամ, սակայն միջազգային լրատվամիջոցները չեն շտապում մանրամասներ հաղորդել Հայաստանյան զարգացումների վերաբերյալ` բավարարվելով մակերեսային մեկնաբանություններով: Նույնն է պատկերը նաեւ խոշոր լրատվական գործակալությունների` ԲիԲիՍիի եւ Եվրոնյուզի դեպքում:
Ընտրությունները հիմնականում դիտարկվում են որպես պաշտոնից հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից իշխանության փոխանցում նրա մտերիմ գործընկեր, վարչապետ Սերժ Սարգսյանին: Բոլոր միջազգային լրատվամիջոցները Սերժ Սարգսյանին համարում ընդգծված առաջատար՝ նրա բարձր վարկանիշը կապելով վերջին տարիների տնտեսական աճի հետ, իսկ վարչապետի բարձր վարկանիշը հաստատող սոցհարցումների անաչառության շուրջ եղած կասկածներին հպանցիկորեն անդրադառնում են 1-2 լրատվամիջոց:
ԲիԲիՍին հայաստանյան ընտրությունները բնորոշում է «կատաղի ընտրապայքար» բառակապակցությամբ` նշելով, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը ընտրություններին` որպես ընդդիմադիր թեկնածու, յուրահատուկ սրություն է հաղորդել ընտրարշավին:
«Բլումբերգ» տեղեկատվական ծառայությունը դիտարկում է փողոցային ցույցերի հնարավորությունը` եթե իշխանությունները ընտրակեղծիքներ կիրառեն` առաջ բերելով ընդդիմության դժգոհությունը:
Բլումբերգը նշում է, որ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը, հարյուրավոր դոլարների օգնություն տրամադրելով Հայաստանին, փոխարենն ակնկալում են ժողովրդավարության աճ, մինչդեռ ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի` իշխանություններին ուղղված քննադատությունը` քվեարկության արդյունքների վրա ազդելու եւ վարչապետ Սերժ Սարգսյանի հաղթանակն ապահովելու նպատակով, արդեն իսկ ստվերում են ընտրությունները:
Ռոյթերս գործակալությունը նույնպես անդրադառնում է ընդդիմության կողմից հնչած մեղադրանքներին եւ կանխատեսում է բողոքի ցույցեր, ինչպիսիք եղել են անցած գրեթե բոլոր ընտրություններից հետո: Գործակալությունը, այնուամենայնիվ, հաղորդում է, որ անցկացված հարցումների արդյունքներով «Սերժ Սարգսյանը առաջատար է բոլոր 8 թեկնածուների նկատմամբ, որոնց թվում են ԱԺ նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանը եւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով 1998-ին հարկադրաբար հրաժարական տվեց, իսկ այժմ փորձում է վերադառնալ»: Այստեղ Ռոյթերսը մեջբերում է Սարգսյանի խոսքերը. «Եթե երկրորդ փուլ լինի, ես կգերադասեի պայքարել Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ»: Ըստ Եվրոնյուզի` «ընդդիմության` միավորվել չկարողանալու արդյունքում Սարգսյանի ընտրվելու հնարավորություններն ավելացել են»: Գործակալությունը կանխատեսում է, որ ընտրվելու դեպքում Սարգսյանը ստիպված կլինի լուծել Լեռնային Ղարաբաղի` այսպես կոչված «սառեցված» հակամարտության խնդիրը:
Հայաստանյան ընտրությունները Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համատեքստում է դիտարկել նաեւ Ֆրանս-Պրես գործակալությունը` նշելով, որ, եթե ընտրվի առաջատար թեկնածու համարվող Սերժ Սարգսյանը, նա, ամենայն հավանականությամբ, կշարունակի Քոչարյանի քաղաքականությունը` խորացնելով հարաբերությունները Մոսկվայի հետ եւ կոշտ դիրքորոշում որդեգրելով հարեւան Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ:
http://munetik.wordpress.com/
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Նույնիսկ եթե այդ այսպես ասած անցանկալի երևույթները համատարած են ու ժողովրդի 95% վիզները ծռած հետևում են, նայում ու անցնում առաջ:
Եղբայր հավատա դա ցավալի է սրտի ցավով եմ ասում այն ինչ տեսել եմ, աչքերներս փակեցինք, որ մեզ այս օրը գցեցին, երբ ժողովուրդը տեր կկանգնի իր իրավունքներին այն ժամանակ իրավունք վերապահի իմ ասածները սխալ համարել![]()
Իսկ վաղը միջազգային դիտորդները կհաըտարարեն ամեն ինչ նօռմալ է ու արդար, մենք ել մի տաս տարի ել հայհոյելով կապրենք այս «արդար երկրւմ»![]()
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ… ՍԵՐ… ՀԱՎԱՏ…
Իսկ Հ1-ով ցույց են տալիս էն ինչ առավոտյան էին ցուցադրում, որ թեկնածուն ոնցա քվեարկել
, ու մեր մուծած հարկերով էլ աշխատավարձ են ստանում, դե էսքանից հետո արի մի ինֆարկտ ստացի
![]()
Կողքից նայողին կթվա մազոխիստ ենք, սամեն բան գիտենք մատներս մատի չենք տալիս
![]()
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ… ՍԵՐ… ՀԱՎԱՏ…
Ժողովուրդ, էդ խոսակցությունները ուրիշ թեմայից են, գրեք ճիշտ տեղում, ես էլ կմիանամ![]()
Իսկ Հ1-ը պետք է վառել... առավոտից ցույց են տալիս, թե ոնց է Քոչարյանն ընտրում, հաջորդ րոպեին Տաթևիկ Բաղդասարյանն ասում է, "Նույն տեղամասում ընտեց նաև արտգործնախարար Վարդան Օսկանյանը..." արդեն անգիր արեցի...
... Տեսնես լավ ե՞ն քնում էս մարդիկ...
14:35 19/02/2008
ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ` ԸՍՏ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ»
«Ժառանգություն» կուսակցության տեղեկատվական խմբի ղեկավար Ստեփան Սաֆարյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հրապարակեց մինչև ժամը 12:00-ը Ժառանգության գրասենյակում ստեղծված ընտրությունների հասարակական վերահսկողության կենտրոնի կողմից գրանցած ընտրական խախտումները: Ըստ այդմ գրանցվել է 11 դեպք: 15 ընտրատարածքից ցուցանիշներ չկան` կապի վատ լինելու պատճառով:
Ստեփան Սաֆարյանն ասաց, որ նախքան գրասենյակ գալը սեփական աչքերով է ականատես եղել ընտրակեղծիքի: «Նոր-Նորք համայնքում ականատես եմ եղել խախտումների, որտեղ գյուղերից բերված բնակիչները երթուղային տաքսիներով տարվում էին ընտրատեղամասեր` նախապես թաղապետարանի մոտ ստանալով ընտրակաշառք: ԿԸՀ-ում Զոյա Թադևոսյանն էլ հավաստեց, որ դա մասսայական բնույթ է կրում»,- հայտնեց Ս. Սաֆարյանը:
Նրա հավաստամամբ` նմանատիպ դեպք է գրանցվել Զեյթունի ուսանողական հանրակացարանի մոտակայքում գտնվող Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբում, որտեղ Երևանի հարակից մարզերի գյուղերից բերված ընտրողներին տրվում են տեղեկանքներ հաշվառված լինելու մասին: «Սա նկատել է Ազատություն ռադիոկայանի վարորդներից մեկն ու տեղյակ պահել մեզ: Այս խախտմանն ականատես է եղել նաև նախընտրական շտաբ ժամանած Կարինե Քալանթարյանը` անձամբ զրուցելով Բյուրեղավանցի ընտրողի հետ»,- հայտնեց նա:
Բանախոսի տեղեկացմամբ` ընտրախախտումներից մեկը վերաբերել է Ռազմական ակադեմիային: «Ակադեմիայի շտաբի պետը գտնվել է ընտրական տեղամասում վստահված անձի կարգավիճակով»,- ասաց նա ու հավելեց. «Այս մասին ասել է Լևոն Տեր-Պետրոսյանի Նոր-Նորքի նախընտրական շտաբի ակտիվիստ Արմեն Սիմոնյանը` ասելով, որ իր բողոքի ժամանակ նա աննկատ ծլկել է»:
Ստեփան Սաֆարյանը նաև հավաստեց, որ Արթուր Բաղդասարյանի վստահված անձանցից մեկը` Հովսեփ Ղազարյանը, ով հանձնաժողովի անդամ է, տեղեկացրել է, որ ընտրատեղամասում արձանագրվել են առանց անձնագրի քվեարկման դեպքեր, ինչի կապակցությամբ կազմվել է արձանագրություն:
«11/07 Ընտրատեղամասում ժամը 11:00-ի դրությամբ գտնվում է 50-ից ավել մարդ, ինչը ստեղծել է անվերահսկելի իրավիճակ»,- ըստ Ստեփան Սաֆարյանի, այս տեղեկությունը փոխանցել է Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Ընտրախախտման փաստի կապակցությամբ կազմվել է արձանագրություն. «Իրավիճակը շարունակվել է 12:30-ի դրությամբ ու մինչ հիմա էլ նույնն է»:
Իր խոսքի վերջում նա կասկածելի համարեց նաև այն փաստը, որ 11:45-ի դրությամբ Էրեբունի համայնքի որոշ տեղամասերում քվեարկել են 500-ից ավել մարդիկ: Այդ տեղամասերի համարները ճշտվում են:
http://www.panorama.am/am/politics/2008/02/19/heritage/
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Ամեն ինչ նոռմալա ոչ մեկ ոչ մի կնիք չի գողանում ու ոչ մեկին էլ չեն խբում
11/10 ընտրատեղամաս, որը տեղակայված է 35 դպրոցում,մի խումբ երիտասարդներ ներխուժել են եւ քաշքշել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ժորա Ազարյանին: Պարզվել է, որ նրանք ողացել են կնիքը եւ փորձել են լցոնումներ իրականացնել: Ժորա Ազարյանը թույլ չի տվել, ինչի համար խփել են տղային:
Երբ ՚Ա1+ՙ-ի տեսախցիկը սկսել է նկարել, նրանք փախել են: Այնուհետեւ երբ մեր նկարահանող խումբը դուրս է եկել ընտրատեղամասից, հարձակվել են`ցանկանալովգտեսախցիկը վերցնել, ինչը չի հաջողվել:
Քիչ առաջ ՚Ա1+ՙ-ը ահազանգ ստացավ, որ էլի այդ երիտասարդները մտել են, ծեծել են Ժորա Ազարյանին, փորձել են լցոնում անել, սակայն՚Ժառանգությունՙ-ը ներկայացնող հանձնաժողովի անդամ Նարինե Ազարյանը չի թողել, մարմնով պառկել է քվեատուփի վրա:
Ի դեպ, հակառակ այս ամենին հանձնաժողովի նախագահ Հրանուշ Ղազարյանը ասել է, թե ամեն ինչ նորմալ է, ոչ մի խախտում չկա:
http://a1plus.am/amu/?page=issue&iid=57850
Վիդեո որը ապացուցում է որ ընտրությունները ընդանում են առանց ընտրախախտումների

Հաճույքով հավատում եմ,
ԲԱՅՑ ներողություն խնդրելով, գրառումս «օֆֆ-տոպ» դիտարկողներից, կփորձեմ բացահայտել խնդիրը հենց քո իսկ բառերով.
Նորմարդ-ի խոսքերից
Նորմարդ-ի խոսքերից
գիտե՞ս, թե իմ անձնական գնահատմամբ, ինչ է այս ամենը նշանակում..Նորմարդ-ի խոսքերից
ոչ այլ ինչ, եթե ոչ անարգալից վերաբերմունք սեփական անձի հանդեպ..
սա նշանակում է, որ ժողովրդի շատ ներկայացուցիչներ իրենք իրենց չեն հարգում..
իրենք իրենց ստորացնում են հենց նրանով, որ թույլ են տալիս սեփական անձի նկատմամբ ստորացուցիչ վերաբերմունք կիրառի սեփական իշխանությունը..
ժողոբուրդը կսկսի ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ իր իրավունքներին, երբ սկսի ինքն իրեն արժանապատիվ համարել և պարզապես հարգել..Նորմարդ-ի խոսքերից
մի՛ սպասիր ուրիշներին.. սկսի՛ հարգել ինքդ քեզ ու սեփական ժողովրդին հենց այսօր.. հենց հիմա..
սկսի՛ր թեկուզ հենց նրանից, որ ինքդ քեզ և/կամ սեփական ժողովրդին «ոչխար» չհամարես..
անվանիր ինչպես ուզում ես՝ խաբված, հուսալքված, անգործության մատնված..
բայց «ոչխար».. այսպես չի եղել.. Հայն այսպես կյանքում ինքն իր մասին չի մտածել.. դա նոր են մեզ ներարկել.. որ ինքներս մեզ «ոչխար» համարելով, քո ասածի մես, վիզներս ծռելով նայենք ու ոչինչ չանելով/չասելով անցնենք, որ աչքերս փակենք, որ թույլ տանք մեր ու մեր կարծիքի վրա թքած ունենան..
հավատա՝ այդ ոչխար լինելու գաղափարը մեզ ներարկել են, որ իրոք ոչխարանանք..
մի՛ ենթարկվի նման սադրանքների ու ինքդ թքի քեզ «ոչխար» համարողի վրա՝ հենց թեկուզ նրանով որ վերագտնես սեփական արժանապատվության զգացողությունը..
դու՝ 1.. վաղը՝ 1 ուրիշը.. մյուս օրը՝ 1-ն էլ..
և այսքան մարդիկ՝ սեփական արժանապատվությունը վերագտած՝ թքած ունենալով իրենց «ոչխար» համարողի վրա՝ կհամալրեն արդեն Ազգային Արժանապատվությունը ամեն ինչից վեր դասողների շարքերը, որոնց թիվը երբ Հայաստանում մեծամասնության հասնի՝ արդեն հավիտյանս մեր առօրյայից կվերանան բոլոր քո նշած և դեռ էլի շատ ուրիշ անցանկալի երևույթներ..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Պարզ երևում է, որ ֆորումում շատ մարդիկ ունեն ընդդիմադիր կեցվածք! Եթե միջազգային դիտորդներին էլ չպետքա մարդ հավատա, ու եթե պետքա հավատա անկապ, խեղաթյուրող, ապատեղեկատվական թերթերին, որպիսին է օրինակ` "ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ"-ը, որը Հայաստանում ամենաթյյուրիմացություն թերթնա, ուրեմն էլ ինչ կարաս ասես էտ մարդկանց:
Մարդ պետքա ցանկություն ունենա հավատալու համար!!!
Ավելացվել է 1 րոպե անց
Ամեն մարդ թող իրա կողմից խոսա, ու թող վերջ տա ԺՈՂՈՎՐԴԻ անունից խոսալ!!!
Ես ժողովրդի մի մասն եմ կազմմում, իմ տեղը մենակ ես կարամր խոսամ!!!
Ավելացվել է 3 րոպե անց
Ուշադրություն!!!
Այսօր տարբեր ընտրատեղամասերում եղել են կռիվներ, որոնք ծրագրավորվել են հենց Լևոն Տեր-Պետրոսյանի մարդկանց կողմից` Սերժ Սարգսյանի անունը շահարկելու համար- սա միանշանակ անբարոյականություն է!!!
Պարզ երևում է, որ Լևոնականները արդեն զգում են իրանց պարտության հոտը, ու ամեն կերպ ուզում են ՀԱՐԱՄԵԼ ընտրությունները, ու դրանով իսկ ապռավդանի անեն, թե ընտրությունները կեղծվել են, և այլն...
Վերջին խմբագրող՝ Guetta: 19.02.2008, 19:52: Պատճառ: Գրառման ավելացում
Բա ասւմ ես........
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՏԱԲԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է
Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի ծառայությունը, անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, պարզաբանում է տարածել, որում մասնավորապես ասվում է, թե ՙՊետության եւ պետականության հիմքերը չեն կարող սասանել ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ Արման Մուսինյանը եւ ոչ էլ 1+1 բանաձեւի տակ ընկնող Լեւոն Տեր-Պետրոսյանի չափից ավելի մոլեռանդ հետեւորդները: Վստահ ենք, որ անգամ Լեւոն Տեր-Պետորսյանի ընտրազանգվածում գերակշռում են սթափ գիտակցությամբ, պետության նկատմամբ հարգանք ունեցող օրինապաշտ մարդիկ, որոնք իրենց քաղաքական նախընտրությունը տարբերում են որոշ մարդկանց չբավարարված քաղաքական ակնկալիքներից: Կոչ ենք անում ՀՀ համապատասխան լիազոր մարմիններին ուշադրություն դարձնել Տեր-Պետրոսյանի շտաբի տարածած վերջին հայտարարությունում տեղ գտած ակնկարկներին, որոնք վերաբերում են քաղաքացիական անհնազանդություն հրահրելուն: Ինչ վերաբերում է էքզիթ-փոլերի տվյալներին, մենք ինքներս ունենք ընթացիկ համապատասխան տեղեկատվություն, որի մանրամասները, ելնելով օրենքի պահանջներից, դեռ հրապարակել չենք կարող: Այդ տվյալները, սակայն, վկայում են Լեւոն Տեր-Պետրոսյանի ջախջախիչ պարտության մասին: Անդրադառնալով ՙԺառանգության՚ կողմից ստեղծված նախագահական ընտրությունների հասարակական վերահսկողության կենտրոնի ահազանգներին, արձանագրենք, որ տվյալ կենտրոնի տեղեկությունները չեն կարող համարվել անկողմնակալ լրահոս, հաշվի առնելով, թե որ թեկնածուին է սատարում ՙԺառանգությունը՚՚:
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ… ՍԵՐ… ՀԱՎԱՏ…
ԷՔԶԻՏ-ՓՈԼԻ տվյալներով` Սերժ Սարգսյանը հաղթում է, ի դեպ` 50%-ից բարձր է!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ