Raf-ի խոսքերից
,,Ինքնագրի,, նկատմամբ կանխակալ մոտեցումը իրոք շատ մեծ է, ,,Ինքնագիրը,, դարձել է պիտակ-տպվել է ինքնագրում`վերջ,լավը լինել չի կարող:Ցավոք այդ հարցում պարբերականի մեղքն իրոք մեծ է.վատ գործերի քանակն իրոք մեծ թիվ է կազմում:Թեպետ ես հասկանում եմ ,,Ինքնագրի,, քաղաքականությունը, տպել ամեն ինչ, տալ այսպես կոչված խոսքի ազատություն,փորձել բոլոր իրական ու ոչ իրական իրական տարբերակները, բայց դե...,,,,Ինքանգիր,, թիվ5-ում ինձ համար ես մի քանի հեղինակների բացահայտեցի:Սերգեյ Դանիելյանի ,,Սերոժիկը,, վատը չէր,Գնել Հակոբյանի բանաստեղծական շարքը և նաև շատ հավանեցի Ալինա Խաչատրյանի երկու պատմվածքները.չեմ կարող ասել,որ դրանք մեծ հեղաշրջումներ էին հայ գրականության մեջ,բայց ակնհայտորեն աղջիկը հետաքրքիր ոճ ունի, հա ի դեպ, նշածս գործերիցս և ոչ մեկու ցենզուրայից դուրս բառապաշար չկա:Արդեն հոգնել եմ Զաս Սուպերպոետի պոեզիայից, իսկ Լուսինե Միրզոյանը ոչ մի քայլ առաջ չի գնացել իր ,,Աստիճաններին նստած մարդը,, ժողովածուից հետո:
Էջանիշներ