User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 62 հատից

Թեմա: Ինքնագիր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքնագիր

    Գիտեք ի՞նչ, Շիրազը մնալու է պատմության մեջ, քանի որ գրում էր մոր ու հայրենիքի մասին, որոնք ինքնին մնայուն արժեքներ են: Վիոլը չի մնալու, քանի որ հաճախ գրում է քաքի մասին, որին մնայուն արժեք համարելը չափազանցություն կլիներ:
    Շիրազին մտցրել են պատմության մեջ: Վիոլետը քաքի մասի՞ն, այն էլ հաճա՞խ… Քանի՞ նման գործ կնշես… Իսկ Վիոլետի՝ պատմության մեջ մնալ-չմնալը մենք չենք որոշում: Ժամանակը ցույց կտա: Կխնդրեի մեկ առ մեկ թվարկես, թե Վիոլետի կոնկրետ որ գործերն ես կարդացել ու ինչու դուրդ չեն եկել Ես գրեթե վստահ եմ, որ նորմալ ծանոթ չես նրա գործերին, որովհետև ես գոնե, չնայած էլի շատ բան չեմ կարդացել, բայց երբևէ «քաքի մասին» գործերի չեմ հանդիպել:

    Դե նույն զուգարանում էլ, համապատասխան գործողություններն անելուց հետո, լավ որ ման գանք, մի երկու-երեք ամբողջությամբ չմարսված, վիտամիններով հարուստ բանջարեղենի մնացորդ կարող ենք գտնել, բայց դրանիք քաքի բովանդակությունը չի փոխվում, նշանակությունն էլ չի բարձրանում:
    Հետաքրքիր է՝ «Ինքնագիրն» ես քննադատում, բայց ինքդ քո մտքերը նույն ձևով ես արտահայտում: Նորից խնդրանք. թվարկիր, թե «Ինքնագրից» ինչ գործեր ես կարդացել և ինչու դուրդ չեն եկել:

  2. #2
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքնագիր

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Շիրազին մտցրել են պատմության մեջ: Վիոլետը քաքի մասի՞ն, այն էլ հաճա՞խ… Քանի՞ նման գործ կնշես… Իսկ Վիոլետի՝ պատմության մեջ մնալ-չմնալը մենք չենք որոշում: Ժամանակը ցույց կտա: Կխնդրեի մեկ առ մեկ թվարկես, թե Վիոլետի կոնկրետ որ գործերն ես կարդացել ու ինչու դուրդ չեն եկել Ես գրեթե վստահ եմ, որ նորմալ ծանոթ չես նրա գործերին, որովհետև ես գոնե, չնայած էլի շատ բան չեմ կարդացել, բայց երբևէ «քաքի մասին» գործերի չեմ հանդիպել:


    Հետաքրքիր է՝ «Ինքնագիրն» ես քննադատում, բայց ինքդ քո մտքերը նույն ձևով ես արտահայտում: Նորից խնդրանք. թվարկիր, թե «Ինքնագրից» ինչ գործեր ես կարդացել և ինչու դուրդ չեն եկել:
    Կներես, խնդրանքդ չեմ կատարելու, քանի որ քոփի փեյսթի անելու ցանկություն չունեմ: Քանիսը որ կարդացել եմ, մնացածը կարդալու ցանկություն չի առաջացել: Առաջին անգամ կարդացել եմ շատ պատահական, երբ մի հինգ տարի առաջ պիտի գնար Նյու-Յորք, ժամանակակից համաշխրահային գրականության ինչ-որ կոնֆերանսում հայ ժամանակակից գրականությունը ներկայացնելու: Էտ ժամանակ առաջին անգամ կարդացել եմ թսան ջահելների մասին գործը, որը չեմ կարողանում հիմա գտնել: Ամեն դեպքում «քաքի» մասին գրելը հասկացեք փոխաբերական իմաստով, քանի որ մի չափածո գործում իմ քանի տեղ ճլորիկ-պլորիկ ասելը գրեթե նույն բանն է, որ ամեն տեղ քաք ասես:

    Ինքս կարող եմ գրել այնպես ինչպես ցանկանում եմ, քանի որ ինձ գրող չեմ համարում, ու չեմ էլ ձգտում արժանանալ այդ բարձր կոչմանը: Ես շարքային երևանցի եմ, ազատ արտահայտում եմ մտքերս, ինչպես կարողանում եմ: Ի միջի այլոց, իմ գրածից մեջբերված մասում, կոնկրետ որ միքտն էր այդպես ինքնագրային արտահայտված:

    Ու ձեր քանկագին խաթեր համար, Շիրազի հայրենիքին ու մորը այլընտրանք համարվող պոեզիայից մի քանի մեջբերումներ, Կիլիկյանից

    Կամուֆլյաժ

    Շուրթերիդ
    հասնելու համար
    ատամի խոզանակի
    մազաշերտում
    թաքնվեցի։


    Խարակիրի

    Սանրիդ ատամներից էի
    սանրվելիս
    մազերիդ մեջ մնացի։


    Մակիյաժ

    Դիմափոշուդ տուփը փակելիս
    ուշքդ ուր էր
    խեղդվեցի։


    Անեմիա

    Արյունս հերիքեց
    միանգամվա
    շրթներկվելուդ։


    Տատու

    Կոնքիդ դաջվածքն եմ
    մի գլուխ
    ջնջելու
    հնար ես փնտրում։


    Բիժու

    Ականջօղիդ տեղ
    սուսուփուս
    տարուբերվում եմ։


    Քաղաքական ապաստան

    Բարկանում ես
    թաքնվում եմ
    մատիդ ու մատանուդ
    արանքում։


    Ինտերվենցիա

    Հողաթափդ հագնում ես
    բնակտարածքս
    կրճատվում է։


    Ապարտամենտ

    Քնած էի ձեռնոցիդ մեջ
    հինգ ննջարան կար
    դու չկայիր։
    Ավելացվել է 3 րոպե անց
    Ինքնագրում էլ են մոր մասին գրում, համ էլ

    Մարինեի հետ հասնել օպերայի
    կանգառ
    նստել մարշրուտնի
    հասնել տուն
    ու մտածել մենակ մի բանի մասին
    որ երեխեքս կյանքում ասեն
    մամա
    ասեմ
    ներկա։
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 13.09.2008, 01:12: Պատճառ: Գրառման ավելացում

  3. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքնագիր

    Վիճելու ցանկություն չունեմ, քանի որ, ինչպես տեսնում եմ, լավ ծանոթ չես Վիոլետի գործերին: Ես չեմ սիրում օդի մեջ խոսել: Կոնկրետ օրինակ բեր, ես իմ հակահարվածը կտամ: Ծլիկը էդ օրինակը չէր, որովհետև, անկեղծ ասած, ինձ էլ դուր չի գալիս դրա թեման:

    Ի միջի այլոց, իմ գրածից մեջբերվախ մասում, կոնկրետ որ միքտն էր այդպես ինքնագրային արտահայտված:
    Ամբողջ մեջբերումը Զզվելի համեմատություն էր՝ օգտագործված «քաք» բառը: Իսկ եթե դու պարզապես համեմատություն ես անում, ինչու՞ չես մտածում, որ էդ հեղինակներն էլ պարզապես քֆուր-քյաֆար չեն օգտագործում, այլ էլի ինչ-որ համեմատություններ են անում… Հենց օրինակ Վիոլետի՝ ոստիկանի մասին պատմվածքը: Զզվելի էր: Մի կերպ մինչև վերջ կարդացի: Չէր կարելի ընթերցողի մոտ էդ աստիճանի զզվելի զգացողություններ առաջացնել: Բայց այդքանից հետո շատ լավ հասկացա, թե ով էր ոստիկանն ու ինչ էր նշանակում մարդկանց վրա խլինք քսել: Ափսո՜ս, որ հենց էդ ոստիկանները երբևէ իրենք իրենց չեն տեսնի էնտեղ:

    Իսկ ի՞նչ վատ է որ Կիլիկյանի գործը: Շիրազը ռաբիզ երգիչների բանաստեղծ տարբերակն է: Ընդամենը: Իսկ Կիլիկյանի էս տողերը մանավանդ բավական ուժեղ են.

    Անեմիա

    Արյունս հերիքեց
    միանգամվա
    շրթներկվելուդ։

  4. #4
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքնագիր

    Էս Անեմիան իրոք ուժեղ գործ էր:

    Վիոլին լաաաավ հատուկ իր համար բացված թեմայի տակ քննարկել եք: Կրկնում եմ, Վիոլին չէի քննարկում, ժանր էի քննարկում, ընդամենը: Վիոլին անունն էլ մի քանի անգամ տվեցի միայն այն պատճառով, որ ժանրի ամենահայտնի ներկայացուցիչներից է:

    Թեման կարծես Ինքնագրի մասին է, չէ: Համ էլ, StrangeLittleGirl ջան, թեման յոթ ամիս առաջ բացել էիք, քննարկող չկար: Գոնե շնորհակալություն հայտնեիք մի հատ: Փոխարենը հարձակվել եք վրաս:

    Էլի եմ ասում, ծանոթացել եմ այնքան որքան որ հարմար եմ գտել ծանոթանալ ու դրանից ավելի ծանոթանալու ցանկություն մոտս չի առաջացել:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Elmo (09.06.2009)

  6. #5
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքնագիր

    Ժողովուրդ ջան, բառապաշարս ահագին թարմացավ…

    Անեմիա

    Արյունս հերիքեց
    միանգամվա
    շրթներկվելուդ։
    Սա լավը համարելու համար՝ պետք է լա՜վ քաշած լինել…Բյուր ջան:

    Շաքարային դիաբետ

    Շաքարս բարձացավ
    Երբ դու չքացար:
    Ինսուլինս իսպառ հատավ
    Երբ դու չաղացար:
    Մարկիզ

  7. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքնագիր

    Թեման կարծես Ինքնագրի մասին է, չէ: Համ էլ, StrangeLittleGirl ջան, թեման յոթ ամիս առաջ բացել էիք, քննարկող չկար: Գոնե շնորհակալություն հայտնեիք մի հատ: Փոխարենը հարձակվել եք վրաս:
    Իսկ ինչի՞ համար շնորհակալություն հայտնեի: Որ ջան եք ասում, ջան լսու՞մ:
    Էլի եմ ասում, ծանոթացել եմ այնքան որքան որ հարմար եմ գտել ծանոթանալ ու դրանից ավելի ծանոթանալու ցանկություն մոտս չի առաջացել:
    Կրկնում եմ. կոնկրետ ո՞ր գործերն ես կարդացել:

  8. #7
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքնագիր

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչի՞ համար շնորհակալություն հայտնեի: Որ ջան եք ասում, ջան լսու՞մ:

    Կրկնում եմ. կոնկրետ ո՞ր գործերն ես կարդացել:
    StrangeLittleGirl ջան, հոգուտ մատաղ, սայթը զատո դու ես դրել, որն ուզեմ կկարդամ կամ կարդացած կլինեմ: Լինք էլ կա Բնագրի վրա, ութ համարով, եթե չեմ սխալվում, մի դժվար բան չի: Ինչ ես ուզում անեմ, գնամ հատ հատ քոփի անեմ ու դնեմ ստե՞ղ:

    Հա, ինչ կլինի որ ջան ասել լսելո համար, մի հատ էլ դու շնորհակալություն ասեիր: Ես օրինակ ասում եմ քեզ, թեման բացելու համար:

    Համ էլ, ինչի՞ էիր ակնկալում, որ պիտի արձագանքները միայն պոզիտիվ լինեին:

    Ավելացվել է 51 վայրկյան անց
    էլի հատուկ քո խաթեր, վերջինը որ կարդացել եմ «հարեմի վարորդն» էր: Առանձնապես բան չեմ հասկացել:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 13.09.2008, 01:38: Պատճառ: Գրառման ավելացում

  9. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքնագիր

    Համ էլ, ինչի՞ էիր ակնկալում, որ պիտի արձագանքները միայն պոզիտիվ լինեին:
    Չէ՛, ես ակնկալում էի, որ հիմնավորված բանավեճ կլինի… Մեկը կասի, թե այս գործն իրեն դուր չի եկել, մյուսը կհամաձայնի կամ իր հակափաստարկը կներկայացնի: Բայց արի ու տես… Անհավասար դաշտերում ենք:

  10. #9
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքնագիր

    Սրտամկանի իշեմիկ հիվանդություն
    Լափեցի մի բոլ
    Լակեցի բոլ-բոլ
    Ծխեցի պապիրոզ
    Միոկարդիոցիտներս ստացան նեկրոզ…

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Elmo (09.06.2009)

  12. #10
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքնագիր

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրտամկանի իշեմիկ հիվանդություն
    Լափեցի մի բոլ
    Լակեցի բոլ-բոլ
    Ծխեցի պապիրոզ
    Միոկարդիոցիտներս ստացան նեկրոզ…
    Դուքս, այ Դուքս...թեմայից մանրից սկսումա ֆորմալինի հոտ գալ, թարգի

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •