Ուշադրություն. Թեման պարունակում է ցենզուրայից դուրս բառեր, արտահայտություններ, ոչ նորմային բառապաշար: Թեմայի ընթերցումը շարունակեք միայն այն դեպքում, եթե համաձայն եք նման գրառումներ կարդալ:
Կարդու՞մ եք: Ի՞նչ կարծիքի եք: Էս էլ կայքը:
Ուշադրություն. Թեման պարունակում է ցենզուրայից դուրս բառեր, արտահայտություններ, ոչ նորմային բառապաշար: Թեմայի ընթերցումը շարունակեք միայն այն դեպքում, եթե համաձայն եք նման գրառումներ կարդալ:
Կարդու՞մ եք: Ի՞նչ կարծիքի եք: Էս էլ կայքը:
Վերջին խմբագրող՝ Chuk: 02.02.2009, 18:14: Պատճառ: Զգուշացման ավելացում
Չէի կարդում, կարդացի:
Շատ բարձր կարծիքի եմ: Շատ եմ հավանում հատկապես Պոեզիա բաժինը: Բաժնում ենթաբաժին կա, բանաստեղծություններ: Կարդում եմ օրական մի քանի անգամ, ու գեղագիտական հաճույք եմ ստանում:
Իսկ ահա, թե ինչ կարծիք ունի ինքնագրային պոետը պոեզիայի մասինմերին շռում էր պոդյեզդում ուուուհու
մերին դնում էր արեւային ակնոց
մերին ուտում էր խնձոր կարմիր
բայց կառլսոնը չէր վերադառնում
Կարծում եմ, որ պետք է մտցնել դպրոցական ծրագրի մեջ, չորրորդ դասարանից:Պոեզիա
Իմ ողջ պոեզիան
կրծքերիդ միջեւ է
կրծկալ ես հագնում
դառնում եմ
արգելված պոետ։
Այս լիրիկական տողերը, հանգիստ կարող են որևէ երգի բառեր դառնալ:զու-զու-զուգարան հանգստի վայր դու
հոգեկան
զու-զու-զուգարան տուտուզների դու
հոգեբան
Rhayader (21.02.2009)
Մի հատ պոետ կա Ինքնագրում, Կիլիկյան: Ինչ-որ բառեր ու տերմիններ է գտնում (Պոեզիա, Ջերմոցային էֆեկտ, Ինֆլյացիա, Կամուֆլյաժ, Խարակիրի, Մակիյաժ, Անեմիա) ու դրանց վերաբերյալ քառատողեր է գրում:
Հիմա, եթե Կիլիկյանը պոետ է, ապա, մեր բակի խելառ Տիկոյի անունը, որը դասականների գործերի վրա իմպրովիզներ էր անում, պիտի հայ պոեզիայի պատմության մեջ ոսկե տառերով գրվի:
Տիկոյի իմպրովիզներից.
Ավելացվել է 3 րոպե անցԱնուշ, այ Անուշ
ոռդ մտնի փուշ
Ծաղկաքաղ անելու կարիք առանձնապես չկա, հենց մտնում եք էջն ու առաջին զգացողությունը ամենուրեք տիրող գարշահոտությունն է:
Ի միջի այլոց, գիտակներին հարցնենք, թե այս ժանրը ինչպե՞ս է կոչվում - այլընտրանքային պոեզիա, ավանգարդիզմ, պրոգրես, տեխնո հաուս ...
Ավելացվել է 7 րոպե անց
Դե փոքր մասից մի երկու մեջբերում կանեք, որոնք կարդալու բան եք համարում: Օրինակ ես մեկը գտա
Լուրջ միտք է: Բան չունեմ ասելու: Բայց ավելի շատ քաղտնտեսության ոլորտին է պատկանում, քան պոեզիայի:Խոհիկ օվկիանի ափին
Մարդն այս աշխարհը դարձնում է
մի հսկա, հսկա
կանալիզացիա։
Եվ իր արարքը
որակում որպես
գլոբալիզացիա
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 12.09.2008, 10:57: Պատճառ: Գրառման ավելացում
Ուլուանա (05.09.2009)
Առաջ էի կարդում, երբ դեռ ինքը բնագրային կարգավիճակում էր... Էն ժամանակ դեռ ավելի զանազանություն կար, թե' նյութերի և թե' մասնակիցների առումով, բայց միշտ էնպիսի տպավորություն էր, ոնց որ ցլիկներին հանել են, որ իրենց առաջին գարունը դիմավորեն. տռճիկ տան աջ ու ձախ, որ ողջ ձմեռը կուտակված էներգիան մեջներից դուրս հանեն: Բայց դե ժամանակի ընթացքում էս կարգի «գրականությունը» կկորցնի իր հետաքրքրությունը ու ընթերցողներին, քանի որ ազատ գրականություն չի նշանակում բռնազբոսիկ գրականություն:
Ես ինքս Ինքնագրի Բնագիր "վախտերով" էնտեղ տպագրվել եմ, ու կարող եմ Ձեզ հավաստիացնել, որ տռճիկ տվող ցլիկի հոգեվիճակում ինձ բնավ չեմ զգացել։ Ու կային էնտեղ հեղինակներ, որ իրենք էլ հաստատ գարուն չէին դիմավորում։
Համամիտ եմ, կար էդ ամսագրում շատ աղբ, որի հեղինակները Ձեր նկարագրածի տակ կանցնեն։ Պարզապես կխնդրեի չընդհանրացնեիք։
Գալ, անձամբ իմ, դիլետանտիս տեսանկյունից.
Եթե որևէ մեկը որոշել է արժանանալ գրողի բարձր կոչմանը, ապա պիտի հաշվի առնի, թե իր գրածները ինչ հետևանք են ունենում: Գրականությամբ սերունդներ են դաստիարակվում: Գրականությունը մեր մշակույթի մի մասն է: Մարդիկ որ մի բան գրում են, իրենց ներդրումն են ունենում մեր մշակութային ժառանգության մեջ:
Հիա, ես ասենք կարդում եմ բնագիրն ու ինքնագիրը: Հա ասեքն, մի երկու հատ էլ նորմալ գործ գտա, որ տարբերվում է մնացածից: Բայց ընդհանուր առմամբ, նման մոտեցումը գրականության նկատմամբ կյանքի իրավունք ունի թե՞ ոչ: Իմ համար պոեզիա բառն արդեն լուրջ հոգևոր նշանակությունը ունի: Իսկ ինքնագրում բացում ես պոեզիա բաժինը ու առաջին բառերը, որ տեսնում ես, զու-զու-զու, շռռռռռռ-ն ա:
Տրիբուն ձյա, գիտես, որ տառ առ տառ կարծիքդ կիսում եմ՝ կապված ներկայիս զուգարանային գրականության գարշահոտի հետ։ Կարդացել ես երևի Վիոլետի էջում գրածներս։
Գրականությունը պետքա իր մեջ մաքրող, ազնվացնող, զտող տարր կրի։ Հակառակ դեպքում իր դերը դառնում է անիմաստ։ Թքել եմ ես գրական էն գործի վրա, որ պետքա իմ հայհոյանքների պաշարը մենակ մեծացնի։ Դա ես մեր քուչում հինգ րոպե ավել կանգնելով էլ կսովորեմ։
Պարզապես Բնագրում կային էրեխեք, որ իսկապես լավն էին, ջան, ու իրանք էդ ընդհանուր աղբի մեջ կորում էին։ Իրենց գրածներից նույն հոտն էր գալիս։ Իսկ իրենց մի բան էր պետք. որ իրենց կարդան, գնահատեն։ Գիտես, մեր օրերում գրականությունը պահանջարկ չունեցող ապրանքա։
Դրա համար էլ՝ ում խելքին ինչ բրթի՝ "տուլիտա անում"![]()
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ