Ռուզան ջան, C++-ում առաջին տողը համարակալվում ա զրոյով (0): Այսինքն եթե դու C++-ում գործ ես անում k-րդ տողի հետ, էդ մեր պատկերացրած k+1-րդ տողն ա: Այսինքն Եթե դու կանչում ես xamyak[k][0]-ն, իսկ որպես k ներմուծել ես ասենք 5 թիվը, դու էդտեղ գործ կունենաս իրականում 6-րդ տողի հետ ու քո խնդրի պահանջին ինքը չի համապատասխանի: Նույն 5 ներմուծման դեպքում «k-1»-ով դու գործ կունենաս ըստ C++-ի 4-րդ տողի հետ (որին նախորդել են 0, 1, 2, 3 տողերը) ու կլինի քո ուզած 5-րդ տողը:






Մեջբերել
Էջանիշներ