Մեջբերում armen9494-ի խոսքերից Նայել գրառումը
Ժողովուրդ ջան մոտս սենց մի "խնդիր" կա: Չնայած էս պահը էդքան շատ լուրջ կարևոր չի, ուղղակի որ ծրագիր գրելուց հանդիպեցի, ասեցի հարցնեմ, միգուցե ես մի բան էն չեմ անում:
C++-ում երկու հատ double տիպի մեծ երկչափ զանգված հայտարարելու դեպքում ծրագիրը չի աշխատում, գրում ա
Ի՞նչ ա C++-ում էդքան մեծ ծրագիր սարքել չի՞ կարելի
Փորձեք double-ի փոխարեն գրել int, float կամ long int՝ ճիշտ կաշխատի, բայց double-ի կամ long float-ի դեպքում "կախվում" ա:
Որ կոմպիլյատորով ես աշխատում?
Փորձել ես առանձին-առանձին նկարագրել?` double y[100][1000]; double b[100][500];
Բայց պիտի աշխատի` տենց սահմանափակում չկա: Մտածում ես հայտարարածդ փոփոխականի զբաղեցրած հիշողության չափերը գերազանցում են ծրագրի ստեկը?
կարող ես հաշվել` 150.000 հատ double տիպի արժեքների պահպանման համար անհրաժեշտ հիշողության ծավալը: Այն չի գերազանցում 1ՄԲ-ն: Ուստի հիշողության ծավալի խնդիր չի:
Ի դեպ, նույն քո կոդը գրում եմ MSGM-ի տված հղումով` նորմալ կատարվում է:
http://codepad.org/7qUslqjo