Բացի Վարզորի նշած սխալներից, ևս մի սխալ՝
ոչ թե for(i=0; i<=n; i++) այլ for(i=0; i<n; i++)
Բացատրեմ, թե ինչու այսպես: Եթե ես n-ը ներմուծել եմ օրինակի համար 4, ապա պիտի ներմուծեմ 4 տարր, այնպես չէ՞: Այսինքն՝ x[0], x[1], x[2], x[3]: Եթե պայմանը մնա i<=n, ապա ծրագիրը կպահանջի, որ ներմուծեք նաև x[4]-ը, որը չպիտի լինի:
Այս մեկը սխալ չէ, ուղղակի անիմաստ ավել քայլ եք անում:
Երկրորդ ցիկլի մեջ for(i=0; i<n; i++) -ի փոխարեն կարող եք գրել for(i=1; i<n; i++) քանի որ x[0]<x[0] անիմաստ պայման է, քանի որ այդ պահին min=x[0]:
Ծրագիրը ձեր գրած ձևով ճիշտ կաշխատի, բայց անիմաստ տեղը մի անգամ ավել է ստուգելու անիմաստ պայմանը:
Էջանիշներ