Elmo-ի խոսքերից
Կարծեմ MAC-OS -ի վրա արդեն լիարժեք աշխատող .NET Framework կա, իսկ Linux -ի համար կիսատ գրած ա: Լրիվ հավաստի տեղեկություններ չեն: Կհայտնվե՞ն .NET Framework բոլոր ՕՀ-երի վրա: Միանշանակ այո, որովհետև հենց իրենք Linux ծրագրավորողները միշտ էլ աշխատում են ինտեգրացնել Windows-ի տակ գրված ծրագրերը: C# -ի ամենահզոր ու կարևոր առավելությունը C++ ի կատմամբ հենց միջանկյալ կոդն է: Գրված ծրագիրը մինչև վերջ չի վերածվում պլատֆորմից կախված ինստրուկցիայի, այլ դառնում է միջանկյալ կոդ MSIL: .NET Framework -ը նեռառում է Just In Time Compiler, որը կոմպիլյացիա է անում միջանկյալ կոդը՝ մինչև պլատֆորմից կախված ինստրուկիցա: Վերը նշվածը շատ նման է JAVA -ի նմանակմանը, բայց հավատացնում եմ որ .NET տեխնոլոգիան ենքան ստաբիլ ու ավելի հարազատ ա ՕՀ-ին, որ մի քանի անգամ հեշտանում ա թէ ծրագրավորողի, թե ծրագրի արդյունավետությունը: Եթե .NET տեխնոլոգիան ինտեգրվեց բոլոր ՕՀ-երում կարելի կլինի հրաժեշտ տալ JAVA -ին և անցնել J# -ի: Իսկ C++ ը անմահ լեզու ա, դրանով միշտ էլ կաշխատեն ՕՀ գրողները: Ասսեմբլեր-ով կարծեմ մենակ ռազմական նշանակության ծրագրեր են գրում, որտեղ կարևորվում է արագագործությունն ու սխալների բացառումը: Օրինակ՝ չեմ պատկերացնում, որ ՆԱՍԱ-ն իր հրթիռի բորդ կոմպյուտերի վրա 800 ԳԲ ծավալով սոֆթ տեղադրի, դա կմաքրի ասսեմբլերով ու կսարքի մի քանի մեգաբայթանոց փոքրիկ սոֆթ:
Էջանիշներ