Ժողովուրդ կարող եք օգնել այս երկու խնդիրը լուծեմ ?
Ստեղծել բազային Person դաս, որը պետք է պարունակի պատվիրատուի ընդհանուր տվյալները՝ անուն, ազգանուն, հասցե, քաղաք: Այդ դասից public հատկորոշիչով ժառանգվում են երկու ածական դաս air ու car: Առաջինը լրացուցիչ տեղեկություն է պարունակում պատվիրատուի կողմից ինքնաթիռով անցած ուղու և մեքենայի մակնիշի մասին, իսկ երկրորդը՝ մեքենայով անցած ուղու և մեքենայի մակնիշի մասին: Հայտարարեք տարբեր անուներով մի քանի օբյեկտներ: Օգտագործելով բազային և ածական դասերի մուրքի/ելքի ֆունկցիաները՝ մուտքագրեք պահանջվող տվյալներն ու արտածեք դրանք էկրանին: Դասերի սահմանումները պետք է լինեն համապատասխան header ֆայլում, անհրաժեշտ ֆունկցիաների նկարագրությունները՝ person.cpp ֆայլում, իսկ main() ֆունկցիան՝ ծրագրի աշխատանքի ցուցումներով run.cpp ֆայլում:
Ստեղծեք բազային base դաս, որի պաշտպանված անդամներ են երկրաչապական պատկերի լայնությունը և բարձրությունը: Այդ դասից public հատկորոշիչով ժառանգվում են երկու ածական դաս rect ու triang: Ածական դասերում պետք է նկարագրել իրենց կոնստրուկտորները և դեստրուկտորները՝ տեղեկություններ արտածելով էկրանի նրանց աշխատանքի մասին: Մշակել երկու ֆւնկցիա՝ area() – վերադարձնում է ուղղանկյան կամ եռանկյան հաշվարկված մակերեսի արժեքը, inp() – ստեղնաշարից ներմուծվում է լայնության և բարձրության արժեքները: Հայտարարեք rect ու triang դասերի մի քանի օբյեկտներ ու դիմելով area() ֆունկցիային արտածեք արդյունքները էկրանին:
Շնորհակալություն նախապես




Մեջբերել
Էջանիշներ